ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ


     Հայ Ազնվականների Միությունը ոչ քաղաքական հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի վերականգնել, պահպանել եւ զարգացնել հայ ազնվականության լավագույն ավանդույթները, եւ պոխանցել մեր նախնիների ժառանգությունը ապագա սերունդներին։ Միությունը ոչ կոմերցիոն մարմին է, որն իր գործունեությունը ապահովում է ֆինանսական աջակցությունների եւ մասնավոր օժանդակությունների շնորհիվ։ Միությունը պատրաստ է փողշահավետ համագործակցությանը այն ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
     Նման համագործակցության լավագուն օրինակ կարող է հանդիսանալ սույն նախաձեռնությունը, որի շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել Միության այս պաշտոնական սայտը։ Այդ կապակցությամբ, Հայ Ազնվականների Միությունը իր խորին երախտապարտությունն է հայտնում www.artsakhworld.com ծրագրի ստեղծող եւ տնօրեն պարոն Հրաչյա Արզումանյանին եւ իր գործընկերներին, որոնք կատարեցին մեծ եւ անհատույց աշխատանք, իրականացնելով այս սայտի գաղաբարը։ Հայ Ազնվականների Միությունը վստահ է, որ այս գաղաբարի իրականացումը լավագույն օրինակը կծառայի այլ հայ գործարարների եւ բարերարների համար, որոնք նույպես կցանկանան իրենց աջակցությունը ցուցաբերել մեր Միության նպատակների իրականացման գորխում։
     Սույն ծրագրից բացի, Հայ Ազնվականների Միությունը մշակել է այլ հետաքրքրական ծրագրեր եւ գաղաբարներ, որոնցից են՝ հետազոտություններ հայ ազնվականության պատմության, ծագումնաբանության, արքայատների տոհմածառերի, նախարարական տոհմերի ծագման, հայոց նշանագիտության (հերալդիկա) բնագավառներում, ինչպես նաեւ գրքերի եւ մենագրությունների հրատարակում, հայոց Արշակունիների Անգղ գյուղում գտնվող դամբարանի վերականգնում եւ պահպանում, զոհված ազատամարտիկների երեխաներին օժանդակության նպատակներով բարեգործական պարահանդեսի կազմակերպում եւ այլն։ Այս կամ նման հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապնվել հետեւյալ հասցեներով՝

  • Գեւորգ Փիրումյան
    Մեծն իշխան
    Հայ Ազնվականների Միության նախագահ
    Հեռ.՝ (+374 1) 558-635, 570-673, 48-65-92
    E-mail:pirumyan@web.am


  • Վրեժ Աթաբեկյան
    Մելիք
    Հայ Ազնվականների Միության անդամ
    ՀԱՄ ներկայացուցիչ Կանադայում
    Հեռ.՝ (+1 514) 932-7656 (ներքին՝ 222)
    Ֆաքս՝ (+1 514) 932-9453
    E-mail:aznwakan@yahoo.com


  • Հրաչյա Արզումանյան
    Հայ Ազնվականների Միության անդամ
    Հեռ.՝ (+374 71) 42-887
    E-mail:hrachya@artsakhworld.com


ՀԵՏ    ԳԼԽԱՎՈՐ

. 2004 ArCGroup.ltd All rigthts reserved