Բարի գալուստ Հայ Ազնվականների Միության պաշտոնական ինտերնետային էջը։
     Հայոց պատմությունը, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը սերտորեն կապված են հայ ազնվականության հետ։ Ազնվականությունը միշտ էլ հանդիսացել է հայոց հասարակության կազմակերպիչ եւ շարժիչ ուժ, ազգային արժեքների պահապան, պետական մտածողության մարմնավորող եւ հայ ազատագրական պայքարի առաջնորդող։
     Այս սայտը կփորձի հասարակությանը ծանոթացնել հայ ազնվականության պատմության, ավանդույթների, ինչպես նաեւ Հայ Ազնվականների Միության գործունեության հետ։ Սայտի հիմնական նպատակներից է հայ ազնվական տոհմերի ժառանգների, այլ շահագրգիռ անձանց ներգրավումը հայ ազնվականության — նախնյաց լավագույն ավանդույթների վերականգնմանը — արդիական հուզող հարցերի քննարկմանը։
     Համոզված ենք, որ մեր ազգի պատմության, մշակույթի, ավանդույթների պահպանման, լրացման — հարստացման գործում մեր համեստ ավանդը կտա իր պտուղները: Մեր գալիք սերունդների համար կփորձենք թողնել մեր պատմության մասունքները, որոնք պահպանվեցին, վերականգնվեցին — կհարստանան մեր ջանքերի շնորհիվ: Համոզված ենք, որ մեր երիտասարդությունը ուշադրությամբ — հոգեկոչման պարտքի զգացումով կմոտենան այս մեծ — վեհ գործին:
     Սայտը մշտապես թարմացվելու է, տեղադրված փաստաթղթերը ճշտվելու եւ լրացվելու են նոր տվյալներով։ Հայ Ազնվականների Միությունը երախտապարտ կլինի հայ ազնվական տոհմերի ժառանգների մասին տվյալների հավաքման — հետազոտման գործում Ձեր ակտիվ մասնակցության համար։
Հպարտանալով մեր պատմությամբ, կերտում ենք մեր ապագան:
Ցանկանում եմ Ձեզ հաճելի ընթերցում։
Մեծն Իշխան Գեւորգ Փիրումյան
Հայ Ազնվականների Միության նախագահ
. 2006 ArCGroup.ltd All rigthts reserved