ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ


Համառոտ Տեղեկություն


     Հայ Ազնվականների Միությունը հիմնվել է 1992 թ. հոկտեմբերին։ Միությունը գրանցված է Հայաստանի Արդարադատության Նախարարության կողմից, որպես հասարակական կազմակերպություն։ Միության նախագահն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեծն իշխան եւորգ Փիրումյանը։

     Հայ Ազնվականների Միության անդամ կարող են լինել հին եւ նոր հայկական արիստոկրատական տոհմերի եւ ընտանիքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ օտարերկրյա ազնվական տիտղոսների կրողները, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ նրա սահմաններից դուրս, անկախ իրենց քաղաքական եւ կրոնական հայացքների, տարիքի կամ սեռի։

     Անդամակցության համար պահանջվում է գրավոր դիմում, որով դիմորդը ընդունում է Միության Կանոնագիրը։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել բոլոր այն փաստաթղթերի ձեւերը եւ պատճենները, որոնք վկայում են թեկնածուի ազնվական ծագումը։ Միությանը անդամակցելու որոշումը կայացվում է Միության Խորհրդի կողմից եւ վավերացվում է Ազնվական Ժողովի կողմից։ Ցանկության դեպքում, Միության անդամի ընտանիքը նույնպես կարող է անդամակցել Միությանը։

     Իր գործունեությունում Հայ Ազնվականների Միությունը առաջնորդվում է իր Կանոնագրով, եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ միջազգային օրենսդրությամբ։

     Հայ Ազնվականների Միության հիմնական նպատակներն են՝

     - Հասարակությունում եւ պետությունում հայ ազնվականության նախկին դերի եւ կարեւորության վերականգնումը,

     - Հայ ազնվականության լավագույն ավանդույթների վերականգնումը, եւ ազնվական պատվի, արժանապատվության, բարոյականության, եւ էթիկայի սկզբունքների վերահաստատումը,

     - Արիստոկրատական տոհմանիշների եւ ծագումնաբանության վերականգնումը,

     - Արխիվային նյութերի հավաքումը եւ հետազոտումը, ինչպես նաեւ հայ ազնվականության եւ առանձին հարստությունների (տոհմերի) պատմության ուսումնասիրումը,

     - Հայ ազնվականության, արիստոկրատական հարստությունների, ընտանիքների եւ նախնիների պատմության ներկայացումը հասարակության լայն խավերին լրատվամիջոցների եւ բաց դասախոսությունների միջոցով,

     - Արեւելյան Հայաստանում մինշեւ 1920 թվականը գործող Ազնվական Համագումարի ավանդույթների եւ գործունեության վերականգնումը։

     Հայ Ազնվականների Միությունը ունի հիմնադրամ, որտեղ հավաքվելու են պահպանված փաստաթղթեր, հուշագրեր, գրադարաններ եւ այլ արժեքներ։ Սույն հիմնադրամը ծառայում է նաեւ դրամական նվիրատվությունների համար, որոնք կօգտագործվեն ըստ դրամաշնորհի ցանկության որոշակի նպատակներով կամ կկուտակվեն իր անձնական հիմնադրամի համար։ Բոլոր նյութերը, փաստաթղթերը, արժեքները եւ դրամական նվիրատվությունները կվկայագրվեն գրավոր տեսքով։

     Միյության կազմում գործում է ծագումնաբանական հետազոտական խումբ, որի անդամները զբաղվում են արխիվային նյութերի հետազոտություններով եւ համակարգմամբ։ Խումբը կատարում է պատվերներ ազնվական տների եւ հարստություններեի տոհմանիշերի (զինանշանների) ստեղծման եւ վերաձեւավորման ոլորտում։


. Union of Armenian Noblemen 2004


ՀԵՏ    ԳԼԽԱՎՈՐ

. 2004 ArCGroup.ltd All rigthts reserved