|
|||||
|
|
|
Զորանամակ
Հին Հայքի ռազմական ուժերի քանակի եւ դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ ործադրվել է Հայքում մինջեւ հայ Արշակունի արքայատան անկումը (4րդ դարի վերջ – 5րդ դարի սկիզբ)։Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձեւով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արեւելյան եւ Արեվմտյան դռների)։ Յուրաքանչեւր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) եւ մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթեւում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթեւին։ Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842 թ.) Հովհաննես Շահխաթունյանցը իր Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի եւ հինգ գաւառացն Այրարատայ գրքի Բ հատորում (Էջմիածին, 1842, էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Լ. Շահինյան Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան. Հատոր 3։ Երեւան, ՀՍՀ հրատարակչություն, 1977-1979թ. Էջ՝ 704։ …եւ զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալս. եւ լինի թիւ մարտիկ արանց որ ընդ ազգաւք՝ Ձւ-ից հազարաց, թող զսպասաւորս դռանն արքունի՝ որ է Ոստանդ, որք ի պատերազմ ելանէին ընդ արքայի. եւ Մարդպետական, որ է ներքինի պահապան ի վերայ թագուհւոյն եւ գանձուցն։ Եւ ընդ ամենայնն թիւ զաւրացն Հայոց՝ որ է հարիւր եւ քսան հազարաց։ Զորանամակ Արեւելեան դուռն Հարավային դուռն 1. Բդեշխ ուգարաց – 4500 2. Կամսարական – 600 3. Կասպեցի – 3000 4. Ուտեացի – 1000 5. Ծաւդեացի – 1000 6. Տայեցի – 600 7. Մամիկոնեան – 1000 8. Վանանդացի – 1000 9. արդմանեցի – 1000 10. Որդունի – 700 11. Առւելեանք (Առաոելեան) – 500 12. Աշոցեան – 500 13. Դիմաքսեան – 300 14. նթունի – 300 15. Բոխաեցի – 300 16. աբեղեան – 300 17. Աբեղեան – 300 18. Հաւնունի – 300 19. Սահառունի – 300 20. Ձիւնական – 300 21. Աշխադարեան – 100 22. Վարազարտիկեան – 100 Հարավային դուռն Արեւմտեան դուռն 1. Անգեղ տուն – 3400 2. Բդեշխ Աղձնեաց – 4000 3. Բզնունական (Բզնունի) – 3000 4. Մանաւազեան – 1000 5. Բագրատունի – 1500 6. Խոռխոռունի – 1000 7. Ծոփացի – 1000 8. Վահունի – 1000 9. Ապահունի – 1000 10. նունի – 500 11. Բասենացի – 600 12. Խալունի – 300 13. Ընծակի – 4000 14. Մանդակունի – 300 15. Սլկունի – 300 16. Վարաժնունի – 300 17. Այծենական – 100 18. Առւենեան – 300 19. Վարժնունեան – 100 20. Սպանդունի – 300 21. Ռոփսեան – 100 Արեւմտեան դուռն Հիւսիսային դուռն 1. Կադմեացի – 13200 2. Կորդւացի – 1000 3. Արծրունի – 1000 4. Ռշտունի – 1000 5. Մոկացի – 1000 6. ողթնեցի – 500 7. Անձեւացի – 500 8. Հարուժեան – 100 9. Տրպատունի – 100 10. Մեհնունի – 100 11. Ակեացի – 300 12. Զարեհաոանեան – 300 13. Երանթունի – 300 14. ՞Համաստունեան – 100 15. Արտաշեսեան – 300 16. ՞Սագրատունի – 100 17. ՞Աբրահամեան – 100 18. Տրունի – 300 19. Բուժունի – 200 20. Քաջբերունի – 100 21. Բոգունի – 100 22. Մուրացան – 300 Հիւսիսային դուռն Արեւելեան դուռն 1. Սիւնի – 19400 2. Ամասկոնի (Ամասկունի՞) – 200 3. Աւածացի – 200 4. Վարձառունի – 200 5. Տամբարացի – 100 6. Մազազացի – 500 7. Ցողկեպան – 100 8. րըզճունի – 50 9. Վառնունի – 50 10. Բական – 50 11. Կճրունի (Կրճունի՞) – 50 12. ուկանն – 50 13. Պատսպատունի – 50 14. զրիկեան – 50 15. Վիժանունի – 50 16. Զանգաղան – 50 17. Սոդացի – 50 18. Ակացացի – 50 19. ՞Ասչշնեան – 50 20. ՞Կիչան – 50 21. Տայգրեան
. Union of Armenian Noblemen 2004
|