|
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ
Գաղտնիք չէ՝ Հայաստանը ու նաեւ հայությունն, առհասարակ, ապրում են համակարգային մի ճգնաժամ, որն ընդգրկում է
քաղաքական, տնտեսական, մշակութային, բարոյական, գաղափարախոսական, սոցիալ-հոգեբանական ոլորտները: Այս
ճգնաժամից դուրս գալու, ամուր պետություն կառուցելու համար Հայաստանին երկարատեւ ժամանակաշրջան տրված չէ. այդ
հնարավորությունն առկա է լինելու ընդամենը եւս մի քանի տարի, առավելագույնը՝ մեկ տասնամյակ: Այս եզրակացությանն է
հանգեցնում թեկուզ միայն ժողովրդագրական աղետալի իրավիճակի թռուցիկ զննումը: 1991-2001 թթ. Հայաստանում (ներառյալ
Արցախում) ազգաբնակչության թիվը պակասել է 1-1.5 միլիոնով՝ ներկայումս կազմելով 2,5 միլիոնից ոչ ավելի մարդ, գուցե եւ ավելի
պակաս (2001 թ. Հայաստանում 3 միլիոն մարդ «հայտնաբերած» ՀՀ վիճակագրական ծառայության հաշվարկը ակնհայտորեն
չափազանցված է)1: Մեկ տասնամյակում ծնելիությունը Հայաստանում ավելի քան կրկնապատիկ նվազել է. 1990 թ.
ծնվել է 79885 երեխա, 2002-ին՝ ընդամենը 32380: Եթե նկատենք, որ 1995-2001 թթ. Հայաստանից տարեկան հեռացել է միջինը
50-60 հազար մարդ, ապա արտագաղթի նույն թափի պահպանման դեպքում (իսկ դրա բոլոր միտումները դեռ կան) 2010 թ.
Հայաստանում բնակվելու է առավելագույնը 2 միլիոն մարդ, ընդ որում՝ արտագաղթողների մեջ դարձյալ մեծ տոկոս են կազմելու
երի-
- Էջ 5 - տասարդներն ու մասնագիտական բարձր պատրաստություն ունեցողները2: Հասկանալի է, որ երկրում մնացող պակաս կրթված ու ծերացած մարդուժն անկարող կլինի պահանջված քանակով համալրել Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը հանդիսացող հայկական բանակը3, զարգացնել Հայաստանի տնտեսությունը, պայքարել սոցիալական արդարության ողջամիտ պահանջները հարգող, բարեկեցիկ ու ժողովրդավարական պետություն կառուցելու համար (իսկ առանց ժողովրդի ճնշման՝ այդպիսի պետություն երբեք չի կառուցվի): Ստացվում է կախարդական շրջան. արտագաղթը ծնում է զարգացման համար անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ, որոնք իրենց հերթին ծնում են արտագաղթ: Ուստի արտագաղթը պետք է ոչ միայն կասեցվի, այլեւ փոխհատուցվի ներգաղթով, այլապես այն անդադար շարունակվելու է: Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ արտագաղթի վերաբերյալ դրսեւորած անտարբերությունն անթույլատրելի եւ դատապարտելի է: Իսկ բարձրագույն ամբիոններից հնչող լավատեսական հավաստիացումները, թե մի քանի տարուց արտագաղթածները կվերադառնան, մանկական երազանք են: Սակայն դրությունն է՛լ ավելի տագնապալի երանգներով է ուրվագծվում, երբ այս համակարգային ճգնաժամը դիտում ենք Հայաստանի աշխարհառազմավարական բարդագույն իրադրության ետնախորքում: Բանն այն է, որ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի՝ Հայաստանի դեմ սանձազերծելիք հնարավոր պատերազմում տարածքային խոշոր կորստով ուղեկցված մեր ընդամենը մեկ ռազմական պարտությունը կարող է նշանակել Հայաստանի վերջը (այժմ հիշատակեմ միայն բոլորիս ծանոթ մոտավոր սցենարը. Արցախի կորուստը կնշանակի Սյունիքի կորուստ, իսկ Սյունիքի կորուստը՝ Հայաստանի վերացում աշխարհի քարտեզի վրայից)4: Հայաստանի պատմական արդի վիճակը բնորոշելի է ոչ այլ կերպ, քան լինել-չլինելու ժամանակահատված, եւ այս առանցքային փաստից ելնելով էլ՝ պետք է քննել համաշխարհային քաղաքական ու տնտեսական իրադրությունը, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հայության առաջնահերթ անելիքները: Սա նշանակում է նաեւ, որ ազգի եւ պետության ապագայով մտահոգ յու- - Էջ 6 - րաքանչյուր հայ անհատ՝ անձնական, հասարակական, քաղաքական եւ մասնագիտական բնագավառներում գործելու եւ կողմնորոշվելու ելակետ պետք է ունենա Հայաստանի գոյությանն սպառնացող վտանգը: Արդ, ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար անհրաժեշտ է իրականացնել չորս իրարահաջորդ գործողություն. 1. ճանաչել ճգնաժամն առաջացնող խորքային պատճառները, 2. վերլուծել իրադրությունը, 3. մշակել եւ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու միջոցներ, 4. ձեռնարկել այդ միջոցները: Սույն ուսումնասիրությունն անդրադառնում է այս շղթայի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերին: Ցավոք, մեզանում շատ ու շատ ազգային, պետական, սոցիալական հիմնախնդիրներ մնում են դեռեւս չախտորոշված ու չմատնանշված (այլ հարց է, որ հաճախ միջոցներ չեն ձեռնարկվում անգամ տեսանելի, աչք ծակող խնդիրները լուծելու համար): Ճգնաժամի պատմաքաղաքակրթական եւ քաղաքական պատճառներըՀայաստանի հիմնախնդիրների մի խումբը ծագում է պատմական խոր անցյալից, մյուսը՝ խորհրդային յոթանասնամյա տիրապետության շրջանից, եւս մեկն էլ վերջին տասնամյակի արդյունք է: Առավել մութ ու չպարզաբանված են մնում հայության ներկա ճգնաժամի ներքին խորքային պատճառները: Ուստի կենտրոնանանք ներքին խնդիրների վրա (թեեւ արտաքին խնդիրները պակաս կարեւոր չեն): Նախ՝ ճգնաժամին նպաստած պատմաքաղաքակրթական պատճառների մասին:1. Ազգային-պետական կառույցների բացակայություն 1375 թ. Կիլիկյան Հայաստանի կործանմամբ՝ հիմնովին ոչընչացվեց հայկական պետության այդ պահին արդեն շուրջ երեքհա- - Էջ 7 - զարամյա շարունակական ավանդույթներ ունեցող ճյուղավորված համակարգը՝ ներառյալ թագավորական հաստատությունը եւ հայկական բանակը (միակ ազգային-պետական կառույցը, որ շարունակեց գոյատեւել՝ հասնելով մինչեւ մեր օրերը, Հայոց եկեղեցին էր)5: Հետագա երեք հուժկու ազատագրական ելույթների ժամանակահատվածներում՝ 1722-35 թթ., 1885-1921 թթ., ինչպես նաեւ 1988-ից մինչեւ այժմ, վերստեղծված ազգային-պետական կառույցները հայկական քաղաքակրթության հետ իրենց կապը վերագտնելու բավարար ժամանակ չունեցան, այլ հիմնականում փոխառեցին ու նմանակեցին օտար տիրապետող ուժերի համապատասխան հիմնարկներն ու փորձը: Այնինչ, հայոց պետականության արդյունավետ կազմակերպումը հնարավոր է հայկական քաղաքակրթության բուն արմատներն ու սկզբունքները ճանաչել-ընկալելու եւ դրանց համաձայն առաջնորդվելու դեպքում: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե մեզանում անհրաժեշտ է միապետություն հաստատել կամ վերադառնալ հին կացութաձեւերին եւ օրենսդրությանը: Ամենեւի՛ն: Խոսքը վերաբերում է ընդամենը հայկական աշխարհընկալման, ազգային բնավորության եւ վարքուբարքի հիման վրա կառուցվելիք ներհասարակական հարաբերություններին ու պետական մեխանիզմներին: Շատ դեպքերում այդ մեխանիզմներն արտաքնապես կարող են նմանվել մեր ընտրած այսօրվա արեւմտյան մոդելներին, սակայն դրանց ներքին ամբողջ բովանդակությունը պարտադիր պետք է հայկականացվի (ճիշտ այդպիսի մի օրինակ է ճապոնական փորձը): Այս գործն, ի թիվս այլ միջոցառումների, պահանջում է նաեւ ազգային հողի վրա դնել հասարակական գիտությունները եւ ապահովել դրանց զարգացումը: Արտերկրում հայկական կառույցների վիճակն է՛լ ավելի ծանր է: Սառը պատերազմի՝ միջազգային քաղաքականությանը պարտադրած կանոններով՝ վերջին տասնամյակներում սփյուռքահայ կազմակերպությունները հայտնվել էին օտար պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ դառնալով նրանց նպատակային ներազդման առարկա: Իբրեւ հետեւանք՝ սփյուռքահայ կառույցների մի զգալի մասի գործունեությունը, հատկապես քաղաքական ասպարեզում, արդյունավետորեն վերահսկվում եւ ուղղորդ- - Էջ 8 - վում է օտար ուժերի կողմից: Կարելի է բերել այս փաստը հաստատող բազմաթիվ հին, նոր եւ նորագույն օրինակներ6: 2. Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները Հասկանալու համար հայությանն այսօր հետապնդող խնդիրները, անհրաժեշտ է նաեւ պարզորեն պատկերացնել վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած աղետների ահավոր արդյունքները: Գրեթե մեկ դար է անցել Մեծ եղեռնից: Սակայն այսօր էլ այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազգը եւ մեզանից յուրաքանչյուրը: Հայաստանի եւ հայության կազդուրումը դեռ շատ երկար ժամանակ է պահանջելու: Ի՞նչ էր ցեղասպանությունը հայ ազգի ապագայի համար, ինչպիսի՞ն է եղել մեր կորուստների ներգործությունն այսօրվա իրականության վրա: Այս հարցերը, որքան էլ զարմանալի է, մեզանում ըստ արժանվույն չեն հետազոտված: Ավելի ճիշտ` այս հարցերին մենք տվել ենք հիմնականում հուզական պատասխաններ՝ թերանալով գնահատել ցեղասպանության հետեւանքները քաղաքական ու ռազմավարական չափանիշներով7: Համառոտ գծերով ներկայացնենք ցեղասպանության պատճառած կորուստները եւ դրանց հեռահար` մինչեւ այսօր զգացնել տվող հետեւանքները: 2.1. Կենսատարածքի կորուստ Մինչեւ 1915 թ. հայ ժողովրդի հինգհազարամյա գոյատեւման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն` պատմական Հայաստանը: Աշխարհառազմավարական (geostrategic) առումով՝ այս մեծ՝ ավելի քան 350,000 կմ2 ունեցող տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի մի շարք պաշտպանական շրջաններ, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը: Օտար զավթիչի կողմից պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը - Էջ 9 - դեռեւս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մյուս շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել եւ հարմար առիթը որսալով՝ հակահարձակման դիմել ու վերատիրանալ Հայաստանի զավթված տարածքին: Ավելի ուշ` ամենածանր XV-XIX դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ ազգային զինված ուժերը հիմնականում ոչնչացված ու վերացված էին ասպարեզից (առանձին հայկական զորամիավորումներ էին պահպանվել միայն Հայաստանի լեռնային որոշ շրջաններում, Վրաստանում ու պարսկական զորքերի կազմում), Հայաստան երկրի գոյատեւման գլխավոր առհավատչյան ժողովրդագրական գործոնն էր՝ նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը: Երբ մոնղոլական ու թյուրքական արշավանքների կամ թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով Հայաստանի որեւէ շրջան ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած՝ Հայաստանի մյուս շրջաններում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում ու յուրացնում էր այն՝ միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական եւ ռազմական հզորություն8: Հայաստանի նահանգներն ու գավառները սոսկ տարածք չէին, այլ հինգհազարամյա կենսատարածք ու հայրենիք: Ցեղասպանության առաջին ահավոր հետեւանքն այն է, որ հայերին օտարացրել եւ անջատել են իրենց կենսատարածքից: Ռազմավարական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան` ընդամենը մի վերջին միայնակ ամրոց: Այն այլեւս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ եւ հնարավորություն չունի: Հայաստանն այլեւս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի: Այլապես` դա կլինի Հայաստանի ու, հետեւաբար, հայ ազգի վերջը: 2.2. Մշակութային կորուստներ Ցեղասպանության նպատակը ոչ միայն հայության ֆիզիկական բնաջնջումն էր, այլեւ Հայաստանում հայկական քաղաքակըր- - Էջ 10 - թության բոլոր հետքերի ոչնչացումը (նպատակ, որ թուրքական պետությունն այսօր էլ շարունակում է իրագործել): Անթիվ եւ անհամար են մեր մշակութային կորուստները: Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլեւ հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլեւ տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված են եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը: Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ: Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել-գնացել՝ մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգեւոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց9: 2.3. Նյութական կորուստներ Ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ամբողջ ունեցվածքի եւ գույքի բռնագրավումն ու թալանը ստիպեցին վերապրած զանգվածներին տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող եւ ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, անջատ-անջատ ճգնել՝ իրենց ընտանիքների տարրական ֆիզիկական գոյությունը ապահովելու համար: 2.4. Հոգեբանական վնասվածք Հոգեբանական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշերի հետ ամենօրյա շփումից՝ դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգեւոր զարգացման հնարավորությունը: Միաժամանակ՝ ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում՝ նույնիսկ ինքնատյացություն՝ օտարապաշտություն, ազգային շահերի եւ արժեքների մերժում: - Էջ 11 - 2.5. Կազմակերպված համայնքների, կառույցների եւ ղեկավարության ոչնչացում Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված եւ կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը: Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես` հայ ազգի ղեկավարությունը՝ ներառյալ քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին: Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլեւս ժողովուրդ չեն, այլ անհատներ: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով՝ սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը: Արտերկրում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ եւ աստիճանաբար ձուլման ենթարկվեց: Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց հիմնականում ապազգային կառույցների եւ գաղափարախոսության շուրջը եւ մշակութապես զգալի չափով հեռացավ ազգային հիմքից: Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարեւոր օբյեկտիվ գործոններից էր, որ թույլ չտվեց օտարության մեջ հայտնված հայության բեկորներին կազմակերպվել իրենց միավորող մեկ միասնական կառույցի մեջ: 2.6. 20-րդ դարում հայության մարդկային կորուստները Վերջին հարյուրամյակում հայության կրած մարդկային կորուստներն աղետալի են: 1894-1922թթ. չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունն իր բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայերի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894-96 թթ., 30.000՝ 1909 թ., 1.5 միլիոն՝ 1915-16 թթ., շուրջ 300.000՝ 1918-22 թթ.)10: 1920-21 թթ. Արեւելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, - Էջ 12 - վայելելով հարաբերական խաղաղության եւ կայունության 70-ամյա մի շրջան, կարողացավ արձանագրել տնտեսական-մշակութային լուրջ առաջընթաց: Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած կորուստների, հայերը մարդկային մեծ զոհեր տվեցին նաեւ Խորհրդային Հայաստանում. 1920-ական թթ. ոչնչացվեց անկախության կարճատեւ շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ հայ սպայակազմը, իսկ 1930-ական թթ. բոլշեւիկյան բռնարարքների զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը` հազարավոր շարքային քաղաքացիների հետ միասին: 1941-45 թթ. պատերազմին մասնակցություն բերած մոտ 600.000 հայորդիներից զոհվեց շուրջ 300.000-ը: Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր վիճակագրություն է փոքրաթիվ հայ ժողովրդի համար, բավական է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան տվել են գրեթե նույնքան սպանված, համապատասխանաբար՝ 291.557 ու 357.116 զինվոր11: 1949 թ. Հայաստանից Ի. Ստալինի կազմակերպած բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ: Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էր 1954-ից մինչեւ 1988 թ. ընկած տարիները: Սակայն սկսած 1988 թ.՝ Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատեւումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988 թ. երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք եւ ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երեւանից հետո ամենամեծ հայկական քաղաքները` յումրին ու Վանաձորը: Դրան հետեւած Արցախյան պատերազմում զոհվեցին եւս շուրջ մեկ տասնյակ հազար հայեր12: Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը դեռ շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 1-1.5 միլիոն մարդ: Ցեղասպանությանը հետեւեց մի երկարատեւ շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալ իր կորուստներին, մտածել ապաքինման ուղիների մասին: Ամենակարեւորն այն է, որ Խորհրդային Հայաստանը՝ հայկական պետականության ձեւ չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազի-պետական վարչական մի միավոր, հզորագույն կայսրության մասնիկ` իր մշակութապես - Էջ 13 - հետզհետե ռուսականացող կուսակցական եւ մտավորական վերնախավերով: Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետեւանքները: Մասնավորապես, ամենակենսական խնդիրը` հայկական բնիկ տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արեւելյան, թե Արեւմտյան Հայաստանում), որը եւ միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում, դրված էր յոթ փականքի տակ, եւ դրա մասին մտածելն անգամ պատժելի արարք էր: Հայության ահավոր մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի թվաքանակի, այլեւ նրա հավաքական որակի վրա՝ մասնավորապես հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը», անհատի համար՝ իր եւ ընտանիքի անձնական շահի ամեն ինչից վեր դասելը: Հետցեղասպանական շրջանում հայությանը հետապնդում էր նաեւ շարունակաբար ուժաթափող մի երեւույթ` սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը՝ այսպես կոչված «սպիտակ ջարդը»: Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել ավելի ուշ` միայն 1960-ական թթ. սկսած: Ժամանակի այդ կորուստը եւս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին «սպիտակ ջարդին», իսկ թշնամին է՛լ ավելի ամրապնդեց իր նվաճած դիրքերը: Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներեւակայելի տարածքային, հոգեւոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաեւ ազգի մտավոր ու բարոյական ընդհանուր ներուժի վրա: Սակայն հե՛նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաեւ ուժ ու հավատ ներշնչեն, որովհետեւ, թերեւս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների եւ բառիս բուն իմաստով կանհայտանար աշխարհի երեսից: Ուրեմն մեր ժողովուրդն ունի նաեւ անօրինակ տոկունություն եւ ապրելու կամք, որը եւ պետք է գործի դնել՝ ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ՝ անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի եւ տրամադրությունների: - Էջ 14 - 3. Մշակութային ապահայացում Ոչ միայն Հայաստանից դուրս, այլեւ Հայաստանի ներսում գոյություն ունեն մշակութապես ապահայացված՝ ուծացած հայ զանգվածներ: Եթե արտերկրում ուծացումը բնականոն եւ անխուսափելի երեւույթ է ու առանձին բացատրության կարիք չունի, ապա Հայաստանում այդպիսի հայերի տարօրինակ գոյությունը պայմանավորված է հետեւյալ հիմնական հանգամանքներով. Ա. Խորհրդային Հայաստանի գաղափարապես գաղութացված լինելը բերել էր նրան, որ կուսակցական ու մտավորական վերնախավերը հետզհետե հեռանում էին ազգային արժեքներից ու նպատակներից՝ տանելով իրենց հետեւից ժողովրդի մի ստվար զանգված: Բ. Խորհրդային Հայաստանում գործող ռուսական դպրոցները տվեցին տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնց գերակշիռ մեծամասնության համար հայոց լեզուն հասանելի է միայն խոսակցական մակարդակով, իսկ հայոց պատմությունն ու մշակույթն այդպես էլ մնացել են անծանոթ տարածք՝ terra incognita: Թեեւ հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը վատ չէր կազմակերպված, սակայն այստեղ էլ ամբողջ կրթության նպատակը ոչ թե հայոց պատմության ու մշակույթի արժանավոր ժառանգ ու տեր դաստիարակելն էր, այլ սովետական կայսրության համար «վերազգային» կոմունիստական արժեքներով տոգորված հավատարիմ քաղաքացի կերտելը: Ի դեպ, Հայաստանում այլալեզու միջնակարգ կրթության ջատագովները (որոնք, զարմանալիորեն, այսօր էլ դեռ ասպարեզում են) չեն հասկանում տարրական մի բան. միայն հայկական դպրոցն է ընդունակ դաստիարակելու Հայաստանի քաղաքացիներ, մինչդեռ Հայաստանում գործող ռուսական, անգլիական կամ ֆրանսիական միջնակարգ ու բարձրագույն դպրոցներն օտարացնելու են աշակերտությանը Հայաստանից: Հայ մտավորականության եւ քաղաքական ուժերի որոշ մասի՝ այլալեզու կրթության ջատագովությունը եւս մեկ անգամ փաստում է հայոց մտքի վրա օտար վերահսկողության բացառիկ զորեղությունը: Այսօրվա Հայաստանի իշխանությունների եւ մտավորականության զգալի մասի վերաբերմունքը մայրենի լեզվին համեմատության եզր իսկ չունի, օրինակ, մերձբալթյան հանրապետություններում տարվող հստակ ու - Էջ 15 - հետեւողական լեզվաքաղաքականության հետ, որը վայել է խելամիտ պետական շինարարություն վարող արժանապատիվ պետականություններին: Գ. Արտերկրից, հատկապես նախկին ԽՍՀՄ տարածքից, տասնյակ հազարավոր արդեն իսկ մշակութապես ուծացած, հիմնականում ռուսացած, հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան, իր դրական վիթխարի ներազդեցության հետ միասին, տիրող քաղաքական պայմաններում ունեցավ նաեւ բացասական լուրջ հետեւանքներ: Այս հայերը (որ առավելաբար քաղաքաբնակ էին եւ լավ ուսում ստացած) մեծ նպաստ բերեցին Հայաստանի տնտեսական բարեկարգմանն ու զարգացմանը՝ կազմելով տեղական վերնախավի մի կարեւոր մասը: Սակայն ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց սերունդները մշակութապես չհայացվեցին, շարունակեցին ռուսական դպրոցներ հաճախել եւ ռուսերենը մայրենի լեզու համարել՝ այդպիսի օրինակ եւ ուղղություն տալով նաեւ տեղի քաղքենի տարրի մշակութային ճաշակին ու ձգտումներին: Հայության զանգվածային ուծացումն արտահայտվում է նախ եւ առաջ լեզվական վիճակի մեջ: Բուն Հայաստանում այսօր էլ տասնյակ հազարավոր հայեր չեն տիրապետում հայոց լեզվին, ըստ այդմ էլ անհաղորդ են մնում ազգային մշակույթին: Վերջին տասնամյակի մեծ արտագաղթի հետեւանքով հայոց լեզվի կրողների թիվը կտրուկ ընկավ. տասնյակ հազարավոր հայ երեխաներ ու պատանիներ, որ կրթություն պետք է ստանային Հայաստանում, ծնողների հետ արտագաղթեցին այլ երկրներ եւ ուսումնառությունը շարունակեցին օտար լեզուներով: Վերջերս էլ հուժկու թափով սկսվել է մի նոր աղետալի գործընթաց՝ մշակութային ամերիկանացումը, որ առավել հայտնի է իբրեւ գլոբալիզացիա (համաշխարհայնացում, համընդհանրացում): լոբալացումը խիստ բացասաբար է անդրադառնում հայեցի կրթության վրա13: Արտերկրի օտար միջավայրի պայմաններում դրությունը, բնականաբար, անհամեմատ ծանր է: Հայոց լեզվի ճգնաժամը խորացվում է նաեւ արհեստականորեն. սփյուռքում տիրապետողը դասական ուղղագրությունն է, իսկ Հայաստանում՝ խորհրդային տարիներին ընդունվածը: Տարրական տրամաբանությունը պահանջում է միասնական ուղղագրության - Էջ 16 - շուտափույթ ընդունում հայության բոլոր հատվածների համար: Այս հարցում պահանջվում է պետության եռանդուն միջամտություն, սակայն միասնական ուղղագրության հաստատման շուրջ գործնական քննարկումներ չեն կատարվում: Ուղղագրական շիլաշփոթը ձեռնտու է հայությունն անմիաբան տեսնել ցանկացող ուժերին, որոնք, ըստ երեւույթին, անմասն չեն խնդիրը չլուծված վիճակում պահելու մեջ14: Կրթական ոլորտը եւս խոր ճգնաժամի մեջ է. կաշառակերու-թյունը թափանցել է դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների մեջ: Մասնագետների պատրաստումը կատարվում է առանց հաշվի առնելու երկրի կարիքները: Արագորեն ընթանում է ուղեղների արտահոսքը15: 4. Սփյուռքի անկազմակերպվածությունը Արտերկրի հայ համայնքներն ու ավանդական կազմակերպությունները ցայսօր չեն կարողացել ձեւավորել համասփյուռքյան ներկայացուցչական կառույց՝ իր վերկուսակցական ճյուղավորված տեղական մարմիններով: Իրականում՝ միայն այդպիսի կառույցը կարող է ըստ արժանվույն կազմակերպել սփյուռքահայ կյանքը, այդ թվում՝ տեղերում անցկացնել հայերի մարդահամար, ազգային որոշակի տուրք սահմանելու միջոցով ստեղծել կայուն ու վերա-հսկելի բյուջե՝ եւ՛ համայնքի, եւ՛ Հայաստանի զանազան կարիքները հոգալու համար, ինչպես նաեւ միջազգային ատյաններում ներկայացնել Հայոց ցեղասպանության արդյունքում առաջացած քաղաքական, իրավական, ֆինանսական եւ այլ խնդիրներ: Եթե պարբերաբար կազմակերպվող Հայաստան-սփյուռք համաժողովները հերթական ցուցամոլություն չեն, այլ իսկապես նպատակ ունեն դրական արդյունքների հասնել, ապա այդ համաժողովների քննարկելիք հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի ընդհանուր ներկայացուցչական կառույցի ստեղծումը: Մինչ այսօր, սակայն, այդ համաժողովները զբաղվել են ժամավաճառությամբ եւ նորանոր հիասթափությունների տեղիք տվել: - Էջ 17 - 5. Ռազմավարական մտքի բացակայություն Հայության ներուժի թուլության մյուս պատճառն ազգային անվտանգության հարցերում ինքնուրույն մտածելու մեր թույլ կարողություններն են, որն արդյունք է միջազգային քաղաքականության ռազմավարական խնդիրներում Հայաստանի, ինչպես նաեւ սփյուռքի ղեկավար շրջանակների թերի պատրաստվածության: Փաստորեն, արտաքին քաղաքականության հարցերում հայ ինքնուրույն միտքը դեռեւս ձեւավորված չէ: Օտար, հատկապես, ամերիկյան ռազմավարական մտքի գերիշխանությունը հասցրել է մինչեւ այնտեղ, որ մեզ հաջողությամբ պարտադրել են մեր ազգային անվտանգության մասին մտածել իրենց մտակաղապարներով: Այնինչ մեր անվտանգության պահանջները ոչ ոք մեզանից լավ չի կարող վերլուծել եւ որոշել: Անվտանգության բնագավառում ինքնուրույն մտածելու մեր անկարողությունը Հայոց պետականությանը սպառնացող ամենամեծ վտանգներից է: Հայաստանում եւ արտերկրում շարունակվում է հայերի մեջ հայրենասիրական զգացմունքները թուլացնելու ուղղությամբ տարվող նպատակասլաց աշխատանքը: Հայրենասիրությունը ցուցադըրվում է որպես հետամնաց, ատավիստական երեւույթ, որն իբր վաղուց սպառել է իրեն ու վերացել ժամանակակից զարգացած պետություններում: Իհարկե, այս կեղծիքն արեւմտյան մեկնաբաններն ու վերլուծաբանները մատուցում են այն պետություններին ու ժողովուրդներին, որոնց հզորացումը եւ ուժեղ պետականությունն իրենց շահերին չեն համապատասխանում: Մինչդեռ, օրինակ, Թուրքիայի ազգայնամոլությունը եւ փոքրամասնությունների (հատկապես քրդերի) նկատմամբ վարվող ֆաշիստական քաղաքականությունը համարժեք գնահատականի եւ վերաբերմունքի չեն արժանանում: Իսկ մենք պետք է հասկանանք, որ որեւէ պետության ներքին կայունությունն ու կազմակերպվածությունը պայմանավորող գործոնների շարքում իր կարեւորությամբ առանձնանում է այդ պետության բնակչության՝ ազգային-պետական միասնական շահերի գիտակցմանը հասած լինելու աստիճանը եւ համապատասխանորեն գործելու պատրաստվածությունը, այլ կերպ ասած՝ «կիրառական» հայրենասիրությունը: - Էջ 18 - Իսկ այժմ առավել մանրամասնորեն խոսենք հայության արդի ճգնաժամի ամենակարեւոր պատճառի մասին, որ է՝ ազգային պետության դե ֆակտո բացակայությունը: 6. Հայկական պետության երեւութականությունը եւ դրա հետեւանքները Ներկա ծանր կացությունից դուրս գալու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ունենալ բարձրագույն կարգի ազգային կազմակերպություն, այն է՝ ազգային կայացած պետություն: Ցավոք, հայ ժողովուրդն առայժմ չունի այդպիսի կազմակերպություն: Մանրամասնենք: Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք. 1. պետություն, որն ապահովել է իր ներքին անվտանգությունը, այսինքն՝ իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցների միջոցով կարողացել է սաստել ու նաեւ տարանջատվել կազմակերպված հանցագործ այն ուժերից, որոնք առավել խոշոր չափերով թալանում են պետական ու հանրային ունեցվածքը: Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Վերջին տասնամյակի ընթացքում ներքին կազմակերպված հանցագործ ուժերը կատարել են պետական ու հանրային ունեցվածքի վիթխարի չափերի հասնող թալան եւ դրան հարակից բազմաթիվ խոշոր հանցագործություններ: Այս հանցագործությունները, մնալով մեծավ մասամբ չբացահայտված եւ անպատիժ, հասարակության մեջ ծնել են խոր հուսալքություն, անօգնականության զգացում, առաջացրել անպատժելիության մթնոլորտ, հանցածին լայն միջավայր, օրինախախտ տնտեսական գործունեության մեջ մասնագիտացող կոռումպացված քաղաքական վերնախավ16: Այս երեւույթները, յուրաքանչյուրն իր հերթին, առաջացրել են ծայրաստիճան վտանգավոր հասարակական միջավայր, այդ թվում՝ պետության եւ ազգի շահերի հան- - Էջ 19 - դեպ անտարբերություն, ազգային արժեքների եւ մշակույթի զանգվածային ուրացում, կործանարար չափերի հասնող արտագաղթ: 2. Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք պետություն, որը, հենվելով իր վերը նշված ներքին անվտանգության վրա, կենտրոնացնում է իր ռեսուրսներն արտաքին ուժերի ոտնձգությունները կանխատեսելու, դրանք կանխարգելելու եւ դիմագրավելու, ինչպես նաեւ տնտեսական, բնապահպանական եւ այլ սպառնալիքները հաղթահարելու վրա: Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Ներքին անվտանգության երաշխիքների բացակայությունն անհնար է դարձրել պետական մարմինների, ինչպես նաեւ քաղաքական-հասարակական առողջ ուժերի ուշադրության կենտրոնացումն արտաքին սպառնալիքների վրա: Հայաստանի տեղեկատվական, բարոյահոգեբանական ու տնտեսական ոլորտների դեմ դրսից կազմակերպված լայնածավալ քայքայիչ գործողությունները ոչ միայն դուրս են մնում պետական մարմինների ուշադրությունից, այլեւ երբեմն իրականացվում են հե՛նց նույն պետական մարմինների միջոցով: 3. Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք պետու-թյուն, որի կառույցները, տիրապետելով անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքին, կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները: Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենք կայացած չեն, որովհետեւ կադրային քաղաքականությունը հետեւողականորեն (գուցե եւ կանխամտածված կերպով) վերածվել է մի զավեշտի, որն արդեն տաս տարի է՝ մերժում եւ բացառում է գիտելիքն ու մասնագիտական էթիկան: Ավելին` ՀՀ պետական կառույցները շատ հաճախ կատարում են իրենց օրենսդրորեն վերապահված գործի ճիշտ հակառակը: Այսպես՝ իրավապահ մարմինները ոչ հազվադեպ հանդես են գալիս իբրեւ իրավախախտ մարմիններ, բնապահպանության նախարարությունը՝ անխնա ծառահատումների կազմակերպիչ, տեղական կառավարման մարմինները՝ իրենց տարածքում եղած պատ- - Էջ 20 - մամշակութային հուշարձանների ոչնչացման կազմակերպիչ, արտգործնախարարությունը՝ օտար պետությունների շահերը պաշտպանող անձանց աշխատավայր, կրթության նախարարությունը՝ հայոց լեզվի պետական կարգավիճակը չհարգող եւ ոտնահարող ուժ (ցանկության դեպքում այս ցանկը կարելի է լրացնել ու մանրամասնել)17: ՀՀ ազգային անվտանգության համար անմիջականորեն պատասխանատու պետական ուժային կառույցների մեջ թերեւս միակ մասնակիորեն կայացած մարմինը, իր բոլոր մեծ ու փոքր թերություններով հանդերձ, նորաստեղծ հայկական բանակն է: Սա մասամբ գալիս է նրանից, որ հայկական բանակի գործունեության օրակարգն ինքնըստինքյան եւ պարզորեն համապատասխանում է ազգային-պետական բուն շահերին ու նպատակներին: Սակայն հայկական բանակը նույնպես դեռ հեռու է ազգային արմատներից, կառուցված է հայ զինվորի հոգեբանությանը խորթ ու անհարիր խորհրդային բանակի մոդելով18: Օբյեկտիվորեն ի վիճակի չլինելով միայնակ կատարելու պետական մյուս մարմիններին վերապահված գործառույթները՝ հայկական բանակն արդեն իսկ հայտնվել է բավական լուրջ մեկուսացման մեջ: Հայկական բանակի ներքին ռեսուրսներն ակնհայտորեն անբավարար են հետագա անհրաժեշտ զարգացումն ապահովելու համար: 4. Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք պետություն, որի ազգաբնակչության առնվազն կեսը վստահում է իշխանություններին, իսկ մեծամասնությունը ենթարկվում է հաստատված օրենքներին: Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը, մեղմ ասած, չի հավատում իշխանություններին եւ վերջիններից օրինակ վերցնելով՝ չի հարգում երկրի օրենքները: 5. Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք պետություն, որի տնտեսությունն իր ազգաբնակչության մեծ մասին ապահովում է աշխատանքով, իսկ պետական ծառայո- - Էջ 21 - ղին՝ այնպիսի աշխատավարձով, որը բավարար է նրա ընտանիքի վայելուչ գոյության համար: Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետությունն աշխարհի ամենաաղքատ պետություններից է, որի յուրաքանչյուր շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն տարեկան կազմում է մոտավորապես 650 դոլար19: ՀՀ-ն չի կարողանում արդեն իսկ նոսրացած ազգաբնակչությանն ապահովել աշխատանքով, ոչ էլ գոնե պետական ծառայողներին է տալիս տանելի՝ թեկուզ կենսաբանական նվազագույն պահանջները բավարարող աշխատավարձ: Պաշտոնական ամենաթարմ տվյալների համաձայն՝ աղքատության մեջ է ապրում ՀՀ ազգաբնակչության 50,9 տոկոսը, որից 16 տոկոսը ծայրահեղ չքավորներն են20: 2001 թ. Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներով՝ աղքատության մեջ էր ապրում ՀՀ ազգաբնակչության 55 տոկոսը, իսկ աշխատուժի 30 տոկոսը գործազուրկ էր21: Ինչպես նշում են ՀՀ-ում «Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագրի» մշակողները, 1996-2001 թթ. «բնակչության աղքատության մակարդակը բնութագրող ցուցանիշը շարունակում է «դոփել» 50 տոկոսի շրջակայքում»22: Ապազգային քաղաքականությունը վառ արտահայտվում է նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման անբացատրելի միտումներում, երբ, օրինակ, ներքին արտադրողը դրված է պակաս բարենպաստ վիճակում, քան արտաքինը. հանրապետությունում ներքին արտադրանքը վաճառվում է ավելի թանկ գներով, քան արտաքին շուկայում23: 6. Կայացած պետություն ասելով՝ հասկանում ենք պետություն, որի գործունեության հիմքում ընկած է իր՝ որպես քաղաքական եւ պատմամշակութային առանձին օրգանիզմի գոյությունը հավերժացնելու ձգտումը: Իսկ ի՞նչ ունենք Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ հըստակ չի սահմանել ո՛չ իր նպատակներն ու շահերը, ո՛չ էլ դրանց առաջնահերթությունը: ոյություն չունի ո՛չ ազգային անվտանգության հայեցակարգ, ո՛չ տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր24: Արտաքին սպառնալիքներից իր անվտանգությունն - Էջ 22 - ու անկախությունը պաշտպանելու խնդրում ՀՀ-ն, ընդհանուր առմամբ, պատշաճ մտահոգություն ու շահագրգռվածություն չի ցուցաբերում: Հայկական իրականության պարադոքսը Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս կայացած պետություն չէ: Ավելին՝ արդի հայկական իրականության մեծագույն պարադոքսն է, որ ի հեճուկս այն փաստի, որ այսօր գոյություն ունեն հայկական զինված ուժեր, որոնք ինքնուրույնաբար վերահսկում են Արեւելյան Հայաստանի մի մասը եւ տարածաշրջանային առումով ռազմաքաղաքական լուրջ գործոն են, եւ ի հեճուկս մեկ ուրիշ փաստի, որ դե յուրե գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, այդուհանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը դժվար է բնութագրել ոչ միայն իբրեւ կայացած պետություն, այլեւ իբրեւ հայկական պետություն, որովհետեւ ՀՀ-ն բացարձակ անտարբերություն է ցուցաբերում եւ՛ իր ազգաբնակչության, եւ՛, առավել եւս, ամբողջ հայ ազգի շահերի հանդեպ: Ասվածը հիմնավորելու համար բավարար է կրկնել ընդամենը երկու փաստ. ա) ՀՀ պետական հակակառույցների անարդար գործունեությունն ամեն օր Հայաստանից դուրս է մղում հարյուրավոր հայերի, բ) ՀՀ-ն արհամարհում է ազգային հարուստ մշակույթն ու արժեքները եւ նույնիսկ իբրեւ նպատակ չի հռչակում հայկական քաղաքակրթության ինքնօրինակ զարգացումը, որ պետք է իրականացվի համաշխարհային առաջադեմ փորձի օգտագործմամբ, սակայն՝ սեփական հոգեւոր եւ մշակութային արժեքների հիման վրա: Հայաստանի Հանրապետության՝ հայկական ֆիկտիվ (երեւութական) պետություն լինելը խիստ հակասության մեջ է Հայաստան երկրի (որն այս պահին ընդգրկում է հայկական զինված ուժերի վերահսկած ամբողջ տարածքը), նրա սահմանների մեջ ապրող հայ ժողովրդի ու աշխարհասփյուռ հայության գոյատեւման պահանջների հետ25: Այսօրվա աշխարհառազմավարական իրողություններն այնպիսին են, որ Հայաստանի Հանրապետության ֆիկտիվ կենսագործունեությունն այլեւս սպառնում է մեկընդմիշտ ընդհատել հայկա- - Էջ 23 - կան հինգհազարամյա քաղաքակրթությունը: Նկատենք նաեւ, որ մեր տխուր իրավիճակի համար ժողովրդին պատասխանատու ճանաչելն ու մեղադրելը (ինչպես սիրում են անել որոշ քաղաքական գործիչներ եւ մեկնաբաններ՝ ասելով, թե իբր «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է ունենալ այն, ինչ ունի») անարդար է: Իրականում ժողովուրդը զոհն է, իսկ հիմնական պատասխանատուն ու մեղավորը Հայաստանի եւ սփյուռքի ղեկավար շրջանակներն են՝ իրենց հակակառույցներով: Հայկական պետության գոյության այս ֆիկցիայի՝ հայության վրա թողած վնասաբեր ազդեցություններից նշենք կարեւոր երկուսը. ա) անհատն ու հասարակությունը թմրեցվում են, եւ ազգային շահն այլեւս ուշադրության ու պաշտպանության չեն արժանացնում՝ թյուրիմացաբար կարծելով, թե արդեն կա, գոյություն ունի մի հայկական պետություն, որը եւ կոչված է զօրուգիշեր զբաղվելու ազգային-պետական հարցերով. բ) հստակ չգիտակցելով Հայաստանի Հանրապետության չկայացածությունը իբրեւ պետություն ու առավել եւս իբրեւ հայկական պետություն, սակայն ամեն օր տեսնելով այդ կվազի-պետական միավորի ավերիչ գործունեությունը՝ հայերը զանգվածաբար հիասթափվում են անկախության բուն գաղափարից եւ հայոց հավաքական կարողականությունից՝ այստեղից բխող վտանգավոր բոլոր հետեւանքներով հանդերձ: Պատմական այս փուլում հայ ազգի (նախ եւ առաջ նրա պետական ու քաղաքական կառույցների) համար առաջին խնդիրն է, օգտվելով Հայաստանի Հանրապետության թեկուզ ֆիկտիվ, սակայն դե յուրե գոյությունից (քանի դեռ չափազանց ուշ չէ), ծնել դեռեւս գոյություն չունեցող դե ֆակտո հայկական պետությունը: Ի մի բերենք: Այսօր ազգի եւ պետության ապագայով մտահոգված յուրաքանչյուր հայ պետք է իր քաղաքական դիրքորոշումները ճշտի՝ նկատի ունենալով հետեւյալ ռազմավարական հանգամանքները. 1. Թեեւ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե միջազգայնորեն ճանաչված է իբրեւ անկախ պետություն, այն դե ֆակտո չկայացած, թույլ ու ֆիկտիվ պետություն է: Ավե- - Էջ 24 - լին՝ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չունի հայկական պետականության բովանդակու-թյուն: 2. Ե՛վ Հայաստանի պետական, եւ՛ սփյուռքի ավանդական կառույցները, մեծավ մասամբ, նվիրված չեն ազգային հիմնախնդիրների լուծմանը, օտար վերահսկողության տակ են, չունեն զարգացման երկարաժամկետ ծրագիր ու ռազմավարություն: Միանգամայն բնական է, որ ազգի բարոյապես մաքուր եւ մտավորապես կարող ուժերն այդ կառույցներից դուրս են մնում՝ տեղը զիջելով գաղափարայնությունից զուրկ միջակություններին, միայն անձնական շահ ճանաչող չինովնիկներին, հաճախ էլ՝ կիսագրագետ եւ հանցագործ տարրերին: Հասկանալի է նաեւ, որ այդ կառույցները խեղդում են նախաձեռնությունն ու նորարարական միտքը, տեղ չեն տալիս արժանավոր եւ ընդունակ կադրերին, չափից ավելի փակ են, արդեն իսկ փտած են կամ դատապարտված են փտելուն: 3. Հետեւաբար, ազգային եւ պետական շահերն արտահայտող կառույցների ստեղծումը Հայաստանի եւ հայության ամենակարեւոր խնդիրներից է: Այլ կերպ ասած՝ Հայաստանում դրված է պետական մարմինների եւ բուն պետության կառուցման ու դրանց հայկականացման խնդիրը, իսկ արտերկրում՝ համայնքային ներկայացուցչական բոլոր կառույցները ի մի բերող, օտար ուժերի թելադրանքին դիմակայելու ընդունակ հայկական գերագույն համասփյուռքյան վերկուսակցական մարմնի ձեւավորման հրամայականը: Հայկական պետության երեւութականության փաստը կարող է որոշ չափով կասկածի տակ դնել նաեւ «Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի հիմնատարրեր» վերնագիրը կրող այս ուսումնասիրության իմաստը: Իսկապես, եթե չկա դե ֆակտո հայկական պետություն, ապա չեն կարող լինել նաեւ նրա ազգային անվտանգության համակարգն ու հայեցակարգը: Սակայն հայկական պետության կայացումը ոչ թե հեռավոր ապագայի, այլ մե՛ր օրերի հրամայականն է, որը պահանջում է օր առաջ քննել անվտան- - Էջ 25 - գության խնդիրները կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում, հասկանալ համաշխարհային, տարածաշրջանային եւ ներքին զարգացման միտումները, ուրվագծել վտանգներն ու դրանց դիմագրավելու միջոցները26: Այդ մտավոր անհետաձգելի աշխատանքն անհրաժեշտաբար նախորդելու է Հայկական պետության կայացմանը, որին էլ իր համեստ ներդրումը բերելու նպատակ ունի սույն ուսումնասիրությունը: ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ1. 2001 թ. մարդահամարի «ճշտված» վերջին արդյունքները հրապարակվել են 2002 թ. հոկտեմբերին (Anush Dashtents, “More Armenian Census Data Released,” ARMENIALIBERTY - Armenia Report, Tuesday, 22 Oct. 2002).2. Միայն Ռուսաստանում հայերի թիվն անցնում է 2,5 միլիոնից (սա նշում են ինչպես ռուս պետական պաշտոնյաները, այնպես էլ հայկական համայնքի ղեկավարները). առնվազն 1 միլիոնը պետք է արտագաղթած լինի Հայաստանից վերջին մեկ տասնամյակի ընթացքում: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ողջ ծանրությունը մասնագիտորեն ներկայացնող նյութերից նշենք երկուսը՝ ըպվՌՈՎՌվ ԾՌՐջՏ�վ, “ճպՐպջ 15 սպՑ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 9 ՈտՐպս� 2002 (35/18832), Վ. Ե. Խոջաբեկյան, Հայաստանի բնակչության վերարտադրությունը եւ տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին: Երեւան, ՀՀ ԱԱ «իտություն» հրատ., 2002, էջ 458-473: Վ. Ե. Խոջաբեկյանը, մասնավորապես, հավասարեցնում է արտագաղթի արդյունքները հայոց ցեղասպանության արդյունքներին՝ «Հայ ժողովրդի նկատմամբ ՀՀՇ-ի վարած հայաթափության քաղաքականությունը նման էր այն եղեռնագործությանը, ինչ կատարեցին սուլթան Համիդը եւ երիտթուրքերը» (նույն տեղում, էջ 471): Տե՛ս նաեւ Ք. Ս., «Առկա բնակչության թիվը հազիվ թե գերազանցի 2,5 մլն մարդը». - Իրավունք, փետրվարի 7-10, 2003, դ 8 (729): 3. Տագնապեցնող փաստերը սկսել են հայտնվել նաեւ պաշտոնական աղբյուրներում՝ Մ. Ա. Սարգսյան, «Զինված ուժերի համալրումը զորակոչով. պրոբլեմներ, մոտեցումներ, լուծումներ». - Հայկական բանակ, 2001, դ 4 (30), էջ 18-25: 4. Մանրամասն տե՛ս Արմեն Այվազյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (Երեւան. «Հայաստան», «Հայինֆո», 1998), էջ 19-24: - Էջ 26 - 5. Օտար տիրապետության ժամանակաշրջանում Հայոց եկեղեցին ստիպված ինքը ստանձնեց ազգի առաջնորդի դերը: Հայոց եկեղեցին մեծ գործ կատարեց՝ պահպանեց ազգային ինքնագիտակցությունը, կազմակերպեց ազգային կրթությունը, հնարավորին չափով առաջ տարավ մշակույթը, ավելին՝ գաղտնի դիվանագիտական գործունեություն ծավալեց Հայաստանը քրիստոնյա մեծ տերությունների օգնությամբ մահմեդական լծից ազատագրելու համար եւ այդ ուղղությամբ որոշակի գաղտնի նախապատրաստական աշխատանք կատարեց հայկական միջավայրում: Սա առավելագույնն էր, որ Հայոց եկեղեցին կարող էր իրականացնել եւ իրականացրեց թուրք-պարսկական տիրապետության պայմաններում: Իսկ 1720-ական թթ. եկեղեցին հայոց վերածնված զինուժի կառուցողներից էր եւ այդ զինուժի ոգեշնչողն էր: Բնականաբար, միամտություն կլիներ եկեղեցուց ակնկալել ռազմաքաղաքական կառույցներին հատուկ հմտություններ, կարողու-թյուններ ու փորձառություն: Մյուս կողմից՝ 1915 թ. ցեղասպանության եւ խորհրդային 70-ամյա տիրապետության ընթացքում եկեղեցին ենթարկվեց այնպիսի ավերիչ հարվածների, որ շատ առումներով կորցրեց իր նախկին ժողովրդայնությունն ու կապը ժողովրդի հետ: Հայոց եկեղեցին եւս ինքն իրեն վերագտնելու եւ ապաքինվելու կարիքն ունի: 6. Այս հարցն առավել մանրամասն քննված է ստորեւ՝ սփյուռքին նվիրված գլխում: 7. Հայկական ցեղասպանությունն իրականացնելու խորքային պատճառն աշխարհառազմավարական բնույթ ուներ՝ Հայաստանը սեպի պես մխրճված էր Թուրքիայի եւ թյուրքախոս աշխարհի միջեւ, իսկ հայերը նկատվում էին Թուրքիայի գլխավոր թշնամու՝ Ռուսաստանի դաշնակից (ցեղասպանության հարցերին նվիրված ահռելի գրականությունից նշենք ընդամենը երկու հիմնարար աշխատություն՝ թպվՏՓՌՊ ՈՐՎ�վ Չ ԿրՎՈվրՍՏռ ՌՎտպՐՌՌ. հոՏՐվՌՍ ՊՏՍցՎպվՑՏՉ Ռ ՎՈՑպՐՌՈսՏՉ տՏՊ ՐպՊ. Ծ. թ. ծպՐրՌր�վՈ, 2 ՌջՊ., ժՐպՉՈվ, 1983; Vahakn N. Dadrian, The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucausus. Providence & Oxford: Berghahn Books, 1995): Ուշագրավ է, որ հայությանն ամբողջովին բնաջընջելու որոշումը Ստամբուլում քննարկվել է դեռեւս 1720-ական թթ., այսինքըն՝ շատ ավելի վաղ, քան օսմանյան կայսրությունն իր հոգեվարքը կապրեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչը նաեւ վկայում է էթնիկական բնաջնջման օսմանյան պետական ավանդույթի հանրակարգային, գաղափարական եւ հոգեբանական արմատների ու բուն մեխանիզմի վաղ ծագման մասին (այս մասին տե՛ս Armen Aivazian, The - Էջ 28 - Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, American University of Armenia, 1997): 7. Հայերի ազատագրական ձգտումներն ու հույսերն առանձնապես ցայտուն արտահայտված են մի շարք գուշակություններում, տեսիլքներում եւ լեգենդներում (մանրամասնորեն տե՛ս Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության: իրք առաջին. «Հայ ազատագրական լեգենդը», Երեւան, Ա հրատ., 1957: Հ. Ս. Անասյան, XVII դարի ազատագրական շարժումներն Արեւմտյան Հայաստանում: Երեւան. Ա հրատ., 1961), էջ 50-57: 8. Դրամական-նյութական չափանիշներով անթվելի այս կորուստների մասին կարելի է մասնակի պատկերացում կազմել հետեւյալ գրքից՝ Տաճատ Եարտըմյան, Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մշակութային կորուստը 1894-1896 եւ 1915-1925 տարիներուն (Վենետիկ-Ս. Ղազար, 1995): 9. 1894-96 թթ. կոտորածները ցեղասպանություն եւ ոչ սոսկ ջարդեր էր համարում նաեւ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը (տե՛ս Մ. . Ներսիսյան, Պատմության կեղծարարները. հոդվածներ եւ հաղորդումներ, Երեւան, ԱԱ հրատ., 1998, էջ 130-131): Ցեղասպանության ժամանակային սահմաններին եւ ընդհանուր մարդկային կորուստներին հատուկ անդրադարձած սակավաթիվ ուսումնասիրություններից նշենք հետեւյալ երկուսը. Էդվարդ Դանիելյան, Հայ ժողովրդի ցեղասպանությունը 1894-1922 թթ. (պատճառները, իրագործման փուլերը, թուրք պետականության պատասխանատվությունը). - Միտք (Երեւան), թիվ Բ, սեպտեմբեր 1992, էջ ԺԱ-ԺԴ: Շ. թ. ըՈՐրպչՏՉ, թպվՏՓՌՊ ՈՐՎ�վ – տՐպրՑցտսպվՌպ տՏ ՎպՋՊցվՈՐՏՊվՏՎց տՐՈՉց (ԾՏրՍՉՈ: ԼջՊ. ԺՏՎ “XXI ՉպՍ-հՏչսՈրՌպ”, 2000): Յուրի Բարսեղովը Հայոց ցեղասպանության ժամանակային սահմանները դնում է 1876-ից մինչեւ ընդհուպ 1923 թվականը: 10. Տե՛ս Funk & Wagnalis New Encyclopedia, Vol. 25 (New York: Funk & Wagnalis, Inc., 1972), p. 304 (Source: Statistical Abstract of the United States): 11. Միայն արցախցիները (շուրջ 150.000 բնակիչ) տվեցին շուրջ 3000 զոհ: Եթե այս թիվը տոկոսային հարաբերությամբ արտահայտվի Վիետնամի պատերազմի օրոք ԱՄՆ-ի 220 միլիոն բնակչության վրա, ապա սպանվածների թիվը կկազմի 4,4 միլիոն մարդ: Հիշեցնենք, որ Վիետնամում զոհվել էր 55,000 ամերիկացի զինվոր: Նմանատիպ մի հաշվարկ կատարել է Լ. Չորբաջյանը՝ հիմք ընդունելով, սակայն, 1993-94 թթ. ձմռանը արցախցիների տված 700 սպանվածների մասին տեղեկությունը եւ ստանալով ԱՄՆ-ի բնակչության վրա արտահայտվող 1 միլիոն սպանվածների թիվը. - տե՛ս Levon Chorbajian, Patric Donabedian & Claude Mutafian, The Caucasian Knot: The History and Geopolitics of Nagorno-Karabakh (London & New Jersey: Zed Books, 1994), pp. 41, 48: 12. Տե՛ս Սերգեյ Աբրահամյան, Մեր լեզուն եւ մեր դպրոցը (Երեւան: Անանիա Շիրակացու համալսարանի հրատ., 2001): 13. Ուղղագրության հարցերին նվիրված մեծաքանակ հրապարակումներից կառանձնացնեինք մի ուշագրավ վերլուծություն, որի եզրակացությունների հետ հիմնականում համամիտ ենք. Հարություն Խաչատրյան, «Քաղաքագետի հայացք միասնական ուղղագրության խնդրին». - Առավոտ օրաթերթ, 8 հուլիս 2002: 14. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ծայրահեղ բյուրոկրատացման մասին տե՛ս թՈ�վպ հՈՐՎՈՍպՔ�վ, “ԺՏրՑՏռվօպ ՎցՋՌ Ռ ոպՊվՈ� տՈՊփպՐՌՓՈ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 30 ՈտՐպս� 2002 չ. 15. Ահա այս առթիվ մի հետաքրքրական թարմ տեղեկություն. 2002 թ., թեեւ հարկերի հավաքը Հայաստանում աճել էր 20 տոկոսով, հարկային մուտքերի մակարդակը դեռեւս ցածր էր համախառն ներքին արդյունքի 20 տոկոսից, որ տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներից է: Համաշխարհային բանկի վերլուծաբանի կարծիքով՝ սա նշանակում է, որ «մաքսանենգության եւ հարկերի չվճարման ծավալները առաջվա պես շատ նշանակալի են, ինչը հնարավոր է միայն երկրի քաղաքական վերնախավի ակնհայտ աջակցությամբ եւ թաքուն հանցակցությամբ» (“ԼվՑպՐՉՖ՚ րՑՈՐՔպչՏ ֆՍՏվՏՎՌրՑՈ տՏ ԸՐՎպվՌՌ ԹրպՎՌՐվՏչՏ ոՈվՍՈ խՖՉՈ ՂՐպռվՍՎՈվՈ ՌվՒՏՐՎՈՓՌՏվվՏՎց տՏՐՑՈսց ArcNews”, 27 ծՏ�ոՐ� 2002 ArCNews: 16. Պետական վերահսկողության տակ գտնվող տարբեր բնագավառներում (նաեւ կրթության համակարգում) հայոց լեզվի անմխիթար վիճակի մասին տե՛ս Լեզուն՝ ազգի հարատեւման գրավական: Պատասխանատու խմբագիր եւ գրախոս՝ Լեւոն Ղազանչյան, Երեւան, «Մաշտոց միավորում», 2002: Սերգեյ Աբրահամյան, Մեր լեզուն եւ մեր դրպրոցը, նշվ. աշխ.: Միջնակարգ դպրոցներում հաջողված նախաձեռնությունների միտումնավոր կասեցման մասին տե՛ս Լիլիթ ալստյան, «Օրինականությամբ» քանդում ենք դպրոցը». - Երկիր, 7-13 հունիս 2002. նույն նախաձեռնության մասին տե՛ս Հրանտ Հայրապետյան, «Թիվ 60 դպրոցի ֆենոմենը. պետական հանրակրթական դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման մի մոդելի մասին». - Կրթություն, 24 նոյեմբերի 1998, Բ տարի դ 17: Արտգործնախարարությունում տիրող տխուր կացությունը քննադատող բազմաթիվ հրապարակումներից նշենք մի քանիսը միայն՝ Թաթուլ Հակոբյան, «Հայաստանի կոմպլեմենտար ար- - Էջ 29 - տաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը ծուլությունն է». - Ազգ, 13 սեպտեմբերի 2002: թ. ՁպՐ-ԸՐցՑ՚վ�վՓ, “կՐՏոսպՎօ րտ՚ՐՍՈ Չ ՐՈՎՍՈւ ԾԼԺ ՀԸ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 19 վՏ�ոՐ� 2002, դ 127 (18924). ԹսՈՊՌՎՌՐ ԺՈՐոՌվ�վ, “ԺՏՐՏչՌ ԾԼԺ Չ ՊօՎՍՈւ տՈՐՌՋպռ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 22 ՈտՐպս� 2000, դ 42 (18547); “ՀպՉՈվՔ Չ ՏՑՊպսՖվՏ Չջ�ՑՏՎ ՎՌվՌրՑպՐրՑՉպ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 20 ՈՉչցրՑՈ 2002, դ 91 (18888); Հցոպվ ԾՈՐՍՈՐ�վ, “կՏրսօ տՐՌւՏՊ�Ց Ռ ցւՏՊ�Ց. ճՑՏ ՏրՑՈպՑր�?” թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 18 ՈտՐպս� 2002, դ 39 (18836): 17. Տե՛ս նաեւ հետեւյալ հարցազրույցս՝ «Մենք զինվոր ազգ ենք», - Հայ զինվոր (ՀՀ ՊՆ շաբաթաթերթ), 29 դեկտ. 2001-5 հունվ. 2002, դ 51 (408): 18. World Bank, Armenia. Country Assistance Strategy. Report դ 22111-AM. Washington, DC, April 25, 2001. 19. “16% վՈրպսպվՌ� – ՏփպվՖ ոպՊվօպ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 21 վՏ�ոՐ� 2002. 20. World Bank, Armenia. Country Assistance Strategy (2001). 2001 թ. հունվարի 22-ին, Հայաստանի վիճակագրական պետական ծառայության համաձայն, Հայաստանի բնակչության 56 տոկոսն ապրում էր աղքատության սահմանագծից ներքեւ (“56 Percent Below Poverty Line,” Glasnost Foundation report Jan 22, 2001): 21. «Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագիր (նախագիծ)». - Հայացք տնտեսությանը, դ 12, հոկտ. 2002 թ., էջ 9: 22. Այսպես՝ Հայաստանում արտադրված 1 կվտ էլեկտրաէներգիան երկրի ներսում վաճառվում է 25 դրամով, իսկ Վրաստանին տրվում է 15 դրամով. - ԸՐՈՌՍ հՈՐՍՌր�վ, “Ծօ տսՈՑՌՎ ՊՈվՖ րՉՏՌՎ Ռ փցՋՌՎ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 16 Ռ՚ս� 2002, դ 76 (18873): Ըստ այլ տվյալների՝ 1990-ական թթ. արտասահմանից Հայաստան բոլոր տիպի ռեսուրսների (ներառյալ պետական եւ միջազգային օգնությունը) 1 դոլարի ներմուծմանն ընկնում էր միջոցների 3-4 դոլարի արտահոսք արտասահման. - թՐՌչՏՐՌռ ԸՐՈՍպս�վ, “ՀՏոպՐՑ ԽՏփՈՐ�վ ց ՉՈՋվՏչՏ ՐցոպՋՈ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 23 վՏ�ոՐ� 2002, դ 129 (18926): 23. Տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիր ունենալու անհրաժեշտության վերաբերյալ տե՛ս, օրինակ, ծՌՍՌՑՈ իՈՐՏո�վ, “ծպՏուՏՊՌՎ պՊՌվօռ ՊՏսչՏրՐՏփվօռ րՑՐՈՑպչՌփպրՍՌռ տսՈվ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 16 ՈտՐպս� 2002, դ 38 (18835). - Էջ 30 - 24. Ռուսահայ մի հեղինակ, խոսելով վերջին տասնամյակում Հայաստանում տեղի ունեցած «քաղաքակրթական ակնհայտ անկման եւ ընդհանուր համակարգային ճգնաժամի» մասին, գալիս է միեւնույն տխուր եզրակացություններին. «Հարկ է անկեղծորեն ասել՝ Հայաստանի պատմական տարածքում գտնվող այսօրվա պետությունը ո՛չ իր ռեսուրսների զարգացման ծավալով, կառուցվածքով եւ մակարդակով, ո՛չ իր վարչարարության բովանդակությամբ եւ ձեւերով, ո՛չ իր անցկացվող սոցիալ-տնտեսական եւ ազգային քաղաքականությամբ ընդունակ չէ էականորեն ազդել հայության վերապրելու խնդիրների առաջադրման եւ լուծման վրա: Ավելին՝ երկրում ճգնաժամի իռացիոնալ լճացումն ուղեկցվում է բնակչության ակտիվ զանգվածային արտագաղթով, որն ինքնին արդեն ցույց է տալիս այսօրվա հայկական պետության իրական վիճակը» (Կ. Ը. ԸՐՈՍպս�վ, “ԸՐՎ�վրՑՉՏ Չ ֆտՏւց ՌվՒՏՐՎՈՓՌՏվվօւ ՑպւվՏսՏչՌռ”, Չ ՍվՌչպ ԸՐՎ�վրՑՉՏ Չ ցրսՏՉՌ�ւ չսՏոՈսՖվՏչՏ ՏոքպրՑՉՈ: թպՏտՏսՌՑՌփպրՍՌպ Ռ ՓՌՉՌսՌջՈՓՌՏվվօպ ՈրտպՍՑօ. ԾՏրՍՉՈ: ԼվրՑՌՑցՑ րՏՓՌՈսՖվօւ վՈցՍ, 2002, ր. 7): 25. Ազգային անվտանգության որոշ հարցեր մասնագիտորեն քննած հայ սակավաթիվ հեղինակներից մեկը՝ այժմ գեներալ-մայոր Մ. Մելքոնյանը, դեռեւս 1999թ. գրում էր. «Ամենից առաջ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անմիջական ղեկավարությամբ եւ ազգի ողջ մտավոր ներուժի մասնակցությամբ մշակել Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը: Ընդհանուր պետական մասշտաբով անվտանգության հայեցակարգի, կենսական կարեւոր ազգային շահերի հստակ ձեւակերպումների տեւական բացակայության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը կոչված առաջատար գերատեսչությունները (ամենից առաջ պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունները) հարկադրված են դրանք որոշել իրենց մակարդակով: Այս դեպքում չի բացառվում համապետական, համազգային խնդիրներին նեղ գերատեսչական, զուտ մասնագիտական մոտեցման դրսեւորում: Հնարավոր է նաեւ ազգային շահերի իրարամերժ, կամայական մեկնաբանում» (Մ. Մելքոնյան. «Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման հիմնախնդիրները. 1». - Հայ զինվոր շաբաթաթերթ, 13-20 փետրվարի 1999, դ 6 (261)): Սակայն, ցավոք, մինչեւ այսօր ոչ միայն այդպիսի հայեցակարգ չի մշակվել, այլ ՀՀ Անվտանգու-թյան խորհուրդն արդեն չորս տարի է, ինչ դադարել է կանոնավոր աշխատելուց, դարձել է սոսկ թղթի վրա գրանցված մի մարմին: - Էջ 31 - |