Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ունեն մեծ նշանակություն: Այսօր ԱՄՆ-ը եւ՛ ռազմական, եւ՛ տնտեսական առումով աշխարհի ամենահզոր պետությունն է, փաստորեն՝ միակ գերտերությունը, որի ազդեցությունը գնալով մեծանում է նաեւ մեր տարածաշրջանում: ԱՄՆ-ը, ինչպես նաեւ նրա ազդեցության տակ գտնվող միջազգային ֆինանսական հաստատությունները՝ Համաշխարհային բանկն ու Միջազգային արտարժույթի հիմնադրամը, Հայաստանի խոշորագույն դոնորն են: 1992-2002 թթ. ԱՄՆ-ի կառավարության Հայաստանին հատկացված տնտեսական եւ մարդասիրական օգնությունը կազմում է շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար
1: 2001 թ. ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին յուրաքանչյուր շնչի հաշվով կազմում էր 42 դոլար, մինչդեռ, օրինակ, Բոսնիային՝ 34 դոլար, Ռուանդային՝ 3 դոլար, Ռուսաստանին՝ 1.40 դոլար, իսկ Հնդկաստանին՝ 14 ցենտ
2: Վերջապես, ԱՄՆ-ում է բնակվում հայության ստվար եւ ամենահարուստ հատվածը, որի թիվն այսօր հասնում է շուրջ մեկ միլիոնի: Հետեւաբար, Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերու-թյունները զարգացնելու եւ բարձր մակարդակի վրա պահելու համար:
- Էջ 59 -
Սակայն թուրքական եւ պակաս չափով նաեւ ադրբեջանական գործոնները որոշակիորեն սահմանափակում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիան եղել եւ մնում է ԱՄՆ-ի ռազմավարական ամենակարեւոր գործընկերներից մեկը, որի ռազմական ուժն ու աշխարհաքաղաքական դիրքն անհամեմատ ավելի բարձր են գնահատվում Վաշինգտոնում, քան ավանդապես Ռուսաստանի դաշնակից համարվող փոքրիկ Հայաստանն ու նրա շահերը: ԱՄՆ-ի պետական եւ քաղաքական շրջանակները Թուրքիայի դերը կարեւորում են՝
ա) Արեւմուտքի նավթային կարիքները բավարարող Մերձավոր Արեւելքում՝ որպես պատվար «միջազգային ահաբեկչության», «մահմեդական ռադիկալիզմի» եւ այսպես կոչված «հերձվածող պետությունների» (rogue states, ռուսերեն՝ րՑՐՈվօ-ՌջչՏՌ), որոնք են, ըստ ամերիկյան չափանիշների, Իրաքը, Իրանը, Լիբիան, Կուբան, Հյուսիսային Կորեան (պակաս հաճախականությամբ սրանց թվում հոլովվում է նաեւ Սիրիան)
3,
բ) Բալկանյան անկայուն տարածաշրջանում,
գ) որպես Ռուսաստանի եւ Իրանի տարածաշրջանային հակակշիռ,
դ) որպես առավել արեւմտականացած աշխարհիկ մահմեդական պետության մոդել, որը կարելի է կիրառել Միջին Ասիայի նորանկախ պետություններում եւ Աֆղանստանում: Այս առումով կարեւոր է միշտ նկատի ունենալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամ-պետությունն է: Արեւմուտքի հետ մահմեդական Թուրքիայի մտերմությունն ի ցույց է դրվում՝ ԱՄՆ-ից ու նրա մերձավորագույն դաշնակից Իսրայելից խիստ դժգոհ մահմեդական աշխարհում յուրային ունենալու համար: Թուրքիայի նշանակու-թյանը գումարվում են նաեւ վերջինիս մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ու նաեւ կասպիական նավթի գործոնները:
Այս ամենից ելնելով էլ՝ ԱՄՆ-ը ձեւավորում է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, որի հիմնական դրույթներն արդեն բավական հստակ են.
ա) Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պաշտպանություն (ներառ-
- Էջ 60 -
յալ Արցախն ինքնավարության կարգավիճակով Բաքվի ենթակայության տակ դնելու եւ ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցերում): ԱՄՆ-ի այս դիրքորոշումն առավել ցայտուն արտահայտվեց 1993-94 թթ., երբ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն օգնեցին կազմակերպել մի քանի հազար աֆղանացի մոջահեդների ավիափոխադրումն Ադրբեջան՝ ռազմաճակատում հայերի դեմ նրանց օգտագործելու եւ այդպիսով պատերազմում բեկում մտցնելու նպատակով
4:
բ) Հայոց ցեղասպանության ճանաչման-դատապարտման հարցում՝ խնդիրն իրավական, քաղաքական ու պետական մակարդակի վրա չբարձրացնելու՝ այն «պատմաբաններին թողնելու» (այսինքն՝ մոռացության մատնելու) թուրքական թեզի պաշտպանություն.
գ) Թուրքիայի կողմից Հայաստանը շրջափակելու հարցում՝ չեզոքություն պահպանելու եւ այդ երեւույթը չդատապարտելու դիրքորոշում.
դ) նշված ոչ հայանպաստ դրույթների հիման վրա՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խրախուսում՝ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների.
ե) վերջապես, ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել Հայաստանը որպես ուժեղ, կայացած պետություն, որը կարող է տարածաշրջանում լինել Ռուսաստանի հենարանը, զանազան խոչընդոտներ ու գլխացավանքներ պատճառել վաղուց յուրային դարձած Թուրքիային եւ այդ ամենով թուլացնել ԱՄՆ-ի ազդեցության ոլորտը
5:
Մոտակա ժամանակներում նշված դիրքորոշումների փոփոխությունը դեռեւս քիչ հավանական է: Կարեւոր է գիտակցել, որ ԱՄՆ-ի քաղաքականության այս դիրքորոշումները համապատասխանում են ամերիկյան շահերին (ինչպես այսօր դրանք հասկացվում են ԱՄՆ-ի իշխող վերնախավում):
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանը նշանակալի զիջումներ չի արել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը, այլ միայն տնտեսական մեծ օգնություն է ստացել ԱՄՆ-ից: Իրականությունը, ցավոք, շատ տարբեր է.
- Հայաստանը հայտնվել է Արեւմուտքից ֆինանսական այնպիսի ծանրագույն կախվածության մեջ, որ ՀՀ Կա-
- Էջ 61 -
ռավարությանը բառացիորեն թելադրում են ինչ եւ ինչպես անել տնտեսության (եւ, ըստ երեւույթին, նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի) զարգացման ոլորտում՝ առանց հաշվի առնելու երկրի եւ ժողովրդի բուն շահերը
6.
- ՀՀ արտաքին քաղաքականությունը շատ լուրջ զիջումներ է արել Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու հարցում, մասնավորապես՝ ՀՀ նախագահը հրապարակայնորեն հայտարարել է Թուրքիայից տարածքային, նյութական կամ որեւէ այլ պահանջ չունենալու մասին (այս խնդրին դեռ անդրադառնալու ենք).
- Հայաստանի արտգործնախարարությունը «չեզոք դիրք» բռնեց, իսկ իրականում իր լռելյայն համաձայնությունն ու աջակցությունը տվեց ԱՄՆ-ի պետքարտուղարության ծրագրով ու ֆինանսավորմամբ գործող, այսպես կոչված, «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» (ԹՀՀՀ) ձեւավորմանն եւ գործունեությանը, որը միայն վնաս հասցրեց եւ՛ ցեղասպանության ճանաչման խնդրին, եւ՛ ներհայկական համագործակցությանը .
- Ղարաբաղյան հարցում նույնպես զիջումներ են արվել. քննարկվում է Ադրբեջանի հետ Արցախի «միասնական պետություն» կազմելու՝ իր մանրամասնություններով անհայտ մի ծրագիր. բանակցությունների ընթացքում շոշափվել է Մեղրիով թուրք-ադրբեջանական միջանցք բացելու հարցը:
- Բանը հասել է նրան, որ 2003 թ. հունիսին Հայաստանում նախատեսված է անցկացնել «Լավագույն համատեղ ջանք-2003» (Cooperative Best Effort-2003) բազմազգ զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի «ործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցելու է նաեւ թուրքական զորամաս
7: Սա արդեն ավելին է, քան ԱՄՆ-ի սցենարով ստեղծված ու ծրագրված «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» գործունեությունը, որովհետեւ զինվորականների
- Էջ 62 -
համատեղ զորավարժությունները կարող են նշանակել միայն այն, որ թուրք-հայկական հաշտեցումը կայացած փաստ է, մինչդեռ այն իրականում բացակայում է: Թուրքական ստորաբաժանման (կարեւոր չէ՝ 30, թե 300 զինվորների) մուտքը Հայաստանի տարածք՝ իբրեւ մի գործընկեր ու բարեկամ, որն ուս ուսի հայ զինվորների հետ կռվելու է պայմանական «թշնամու» դեմ, ուժգին հարված է հասցնելու հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքորոշումների ամբողջ համակարգին, ազգային ոգուն եւ արժանապատվությանը: Ավելորդ է մանրամասնել, թե խորհրդանշային համակարգը ինչպիսի կարեւոր նշանակություն ունի պետության եւ բանակի շինարարության գործում
8:
Այսպիսով՝ ԱՄՆ-ը կարողացել է հայկական կողմից բավական մեծ զիջումներ կորզել, մինչդեռ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը ռազմավարական լուրջ զիջումներ անել չեն պատրաստվում:
Տեսականորեն, 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները կարող են բարելավել Հայաստանի աշխարհաքաղաքական համարումը Վաշինգտոնում, սակայն դա պահանջելու է աշխարհաքաղաքական առաջնահերթությունների լայն վերանայում, որն, անգամ եթե իրականացվի, մեկ-երկու տարում լինել չի կարող: ԱՄՆ-ի դիրքորոշումների բարելավումը կարող է տեղի ունենալ երկու հիմնական գործոնի ազդեցության տակ. նախ՝ ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական ամուր եւ վստահելի համագործակցության հաստատմամբ, այնուհետեւ՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի դաշնակից համարվող Հայաստանը որպես մահմեդական աշխարհի հետ անմիջական սահման (ըստ այդմ էլ, աշխարհառազմավարական հույժ կարեւոր դիրք ունեցող պետություն) դիտելու դեպքում: Սակայն, առայժմ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ը կշարունակի անտեսել Հայաստանի շահերը՝ ի հաշիվ իր ավանդական թուրքամետ քաղաքականության:
- Էջ 63 -
Հայաստանի զիջումների սահմանագիծը
Այսօր Հայաստանը մեծ կախվածության մեջ է միջազգային ուժերից, հատկապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Ռուսաստանից կախվածությունն առավելապես ռազմավարական անվտանգու-թյան բնագավառում է, իսկ ԱՍՆ-ից՝ տնտեսական ոլորտում: Այս երկու տերությունների ազդեցությունը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա հաճախ ընդունում է սովորական թելադրանքի բնույթ: Այն, որ ռուս-ամերիկյան շահերը տարածաշրջանում չեն համընկնում, կարող էր Հայաստանի համար դառնալ մանեւրելու եւ սեփական շահերը պաշտպանելու հնարավորու-թյուն, սակայն պետության ծայրաստիճան թուլությունն առայժմ բերում է հակառակ արդյունքի՝ Երեւանը դառնում է մերթ մեկի, մեկ մյուսի հարվածի առարկա: Այսպես՝ Ռուսաստանը պարբերաբար սպառնում է կտրել վառելիքի մատակարարումները եւ մերթ ընդ մերթ խոսքից անցնում է գործի, խրախուսում է ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելը, ճնշումների է ենթարկում Ռուսաստանում ապրող հայերին, իսկ ԱՄՆ-ը՝ Միջազգային արտարժույթի հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի միջոցով ֆինանսական ճնշումներ է գործադրում: Վերջերս էլ կիրառվեց բացահայտ հոգեբանական շանտաժ՝ Հայաստանի քաղաքացիներին սպառնացին դնել ստորացուցիչ վիզային ռեժիմի մեջ
9:
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը ոչ մի դեպքում չոտնահարելու («քամու հետ համընթաց քայլելու») Հայաստանի պես փոքր, երրորդական պետության ներկա քաղաքականությունը հասկանալի է, սակայն գոյություն ունի երկու սահմանագիծ, որից այն կողմ Հայաստանի անվտանգության կենսականորեն կարեւոր շահերը կարող են անդառնալիորեն վնասվել: Այդ սահմանագծերն են.
1) եթե Հայաստանին ստիպեն զգալիորեն իջեցնել իր ռազմական անվտանգության ներկա (առանց այն էլ ոչ բավարարաչափ) մակարդակը.
2) եթե Հայաստանին եւ հայերին ստիպեն մոռացության մատնել կամ մերժել սեփական պատմությունն ու ազգային հարուստ արժեքները՝ հարմարեցնելով այդ ամենը միջազգային քաղաքական ներկա իրավիճակին:
- Էջ 64 -
Ռազմական անվտանգության մակարդակի իջեցումը (որ կարող է տեղի ունենալ, եթե Ադրբեջանին զիջենք որոշ տարածքներ՝ առանց դիմացը ռազմավարական համարժեք զիջումներ եւ փոխհատուցում ստանալու) սպառնում է Հայաստանի բուն գոյությանը, մինչդեռ պատմական ճշմարտության կեղծումը (եւ ոչ միայն ցեղասպանության հարցում), բաժանարար նոր եւ անհաղթահարելի գծեր անցկացնելով հայկական միջավայրում, ընդունակ է վերջնականապես տրոհելու եւ քայքայելու ազգը: Այս երկու կետում էլ զիջողականությունն անթույլատրելի է: Ուստի անհրաժեշտ է բոլորին՝ եւ՛ դաշնակիցներին, եւ՛ չեզոք միջնորդներին, եւ՛ հակառակորդներին բացատրել, թե որտեղ են ավարտվում Հայաստանի՝ զիջումներ կատարելու հնարավորությունները: Ընդ որում՝ բացատրու-թյունները պետք է կատարվեն ռազմավարական պարզ կատեգորիաներով ու նաեւ մշտապես՝ ըստ փոփոխվող միջազգային իրադրու-թյան:
Տարածաշրջանում բավական կայուն հավասարակշռություն է ստեղծվել թե՛ հակամարտող ուժերի եւ թե՛ մեծ տերությունների շահերի միջեւ: Հայկական կողմը պատերազմը չի վերսկսում, որովհետեւ հիմնականում հասել է իր ռազմական նպատակներին, իսկ ադրբեջանական կողմը պատերազմը չի վերսկսում, որովհետեւ առայժմ ի վիճակի չէ թեկուզ փոքր հաղթանակ կորզել:
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկա փուլը եւս այնպիսին է, որ Այսրկովկասում ուժերի խոշոր վերաբաշխման խնդիր նրանցից որեւէ մեկը չի դնի: ԱՄՆ-ին այսօր անհրաժեշտ է ունենալ Ռուսաստանի աջակցությունը՝ Կենտրոնական Ասիայում, մասնավորապես՝ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողու-թյուններն անխափան շարունակելու, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում իր բազաների գոյությունը երկարաձգելու համար: Իսկ Ռուսաստանն այսօր կենտրոնացած է Չեչնիայում լիակատար վերա-հսկողություն հաստատելու, ինչպես նաեւ Վրաստանի արեւմտամետ ընթացքը կասեցնելու ջանքերի վրա եւ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ դեռեւս չունի:
Հետեւաբար՝ Ղարաբաղյան հակամարտությունն առնվազն մեկ-երկու տարի վերաբռնկվելու քիչ հավանականություն ունի
10:
- Էջ 65 -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Emil Danielyan, “US, Armenia Agree on Use of American Aid,” RFE/RL Armenia Report, 24 January 2002.
2. Michael Dobbs, "Foreign Aid Shrinks, but Not for All: With Clout in Congress, Armenia's Share Grows," Washington Post, January 24, 2001, p. A01.
3. «Հերձվածող պետություններից» ԱՄՆ-ին սպառնացող վտանգի ուռճացվածությունը քննադատել են բազմաթիվ մասնագետներ. - տե՛ս, օրինակ` "Threat of 'Rogue' States: Is It Reality or Rhetoric?" Washington Post, May 29, 2000; "Rogue States and the New Reality," Stratfor.com Weekly Global Intelligence Update, 3 April 2000, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այս հայեցակարգի արմատական քննադատությունը տե՛ս Noam Chomsky, Ramsey Clark, Edward W. Said, Acts of Agression: Policing “Rogue” States (New York, N. Y.: Seven Stories Press, 1999). 2000 թ. հունիսին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը որոշեց փոխարինել «հերձվածող պետություն» արտահայտությունը՝ «մտահոգող պետություն» եզրով, տե՛ս Robert Thomason, "A 'Rogue' Is a 'Rogue' Is a 'State of Concern'," Washington Post, June 20, 2000. Սակայն «հերձվածող պետություն» եզրը գործածվում է մինչեւ օրս:
4. Այս մասին բավական մանրամասն տեղեկություններ է հայտնում ադրբեջանամետ-թուրքամետ ճանաչված հեղինակ Թոմաս ոլցը, տե՛ս Thomas Goltz, Azerbaijan Diary: A Rogue Reporter’s Adventures in an Oil-Rich, War-Torn, Post-Soviet Republic (New York: M.E. Sharpe, 1998), pp. 270-279. Աֆղանստանից բերված մոջահեդների մասին մի ռուս վարձկան-ականատեսի հուշերը տե՛ս
ԸՐՌր ԽՈջՌվ�վ, “’ԺցւՌ’ վՈ ԽՈՐՈոՈւրՍՏՎ ՒՐՏվՑպ: րՉՌՊպՑպսՖրՑՉՈ ոՏռՓՈ ՈջպՐոՈռՊՋՈվրՍՏչՏ ԿկԿծՈ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 4 ՊպՍՈոՐ� 2001:
5. Այս առումով ուշագրավ է մի վկայություն: Կովկասում եւ Միջին Ասիայում 1990-ից մինչեւ 1996-ը Լոնդոնի «The Times» թերթի թղթակից աշխատած Անատոլ Լիվենը, չհամաձայնելով ԱՄՆ-ի վարչակազմի ծայրահեղ թուրքամետությանը, հիշում է, որ մի առիթով տարածաշրջանում ԱՄՆ-ի հախուռն քաղաքականության ջատագովներից մեկն իրեն ասել է, թե «Միացյալ Նահանգները պետք է ոլորի հայերի ձեռքերը՝ մինչեւ որ դրանք ջարդվեն», որպեսզի հայերը ենթարկվեն ԱՄՆ-ի առաջնահերթություններին (An exponent of a forward U.S. policy in the region once told me that the United States ought to "twist the Armenians' arms till they break" in order to get
- Էջ 66 -
them to submit to U.S. priorities). - տե՛ս Anatol Lieven, "The (Not So) Great Game," The National Interest (Winter 1999-2000), pp. 69-80.
6. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանն անմիջականորեն մասնակցել է ՀՀ կառավարությունը (տե՛ս
ԸՐՌր ԽՈջՌվ�վ, “ըպջ տՐՈՉՈ վՈ ՎՏսփՈվՌպ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 16 ՈտՐպս� 2002): 2002 թ. հոկտեմբերի 31-ին Հարվարդի համալսարանում կարդացած դասախոսության մեջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նշանակած ԹՀՀՀ-ի «ճարտարապետ»ը՝ Դեյվիդ Ֆիլիպսը, նույնպես բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն ի սկզբանե այս հարցի մասին ամբողջապես տեղեկացված է եղել («Ըստ Տեյվիտ Ֆիլիպսի՝ «Հաշտության» հանձնաժողովը դեռ կգործե». - Ազդակ (Բեյրութ), 6 նոյեմբեր 2002): Այս առումով ուշագրավ է նաեւ, որ այդ հանձնաժողովի գործունեության սկզբնական փուլում՝ նրա չորս հայ անդամներից մեկը (արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակ ունեցող Դավիթ Հովհաննիսյանը) դեռեւս շարունակում էր աշխատել ՀՀ արտգործնախարարության համակարգում:
7. «Թուրքական կողմը, հավանաբար, կընդգրկվի զինավարժություններում». - Հայաստանի Հանրապետություն, 13 նոյեմբերի 2002, դ 204 (3097):
8. Թուրք զինվորների մուտքը Հայաստան եւ համագործակցությունը հայկական զինուժի հետ՝ միջազգային պրակտիկայի մեջ լինելու է աննախադեպ մի նոնսենս: Համատեղ զինավարժությունները հնարավոր են միայն այն պետությունների միջեւ, որոնք ունեն դաշնակցային, բարիդրացիական կամ առնվազն սուր հակասություններից զերծ, ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը ձեւավորվող հարաբերություններ: Արդ, հայ-թուրքական հարաբերությունները ո՛չ դաշնակցային են, ո՛չ բարիդրացիական, ո՛չ էլ զարգանում են ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը: Հնարավոր չէ պատկերացնել համատեղ զորավարժություններ ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ (ընդ որում՝ Կուբայի տարածքում), Իսրայելի եւ Սիրիայի միջեւ (Սիրիայի տարածքում), Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ (Կիպրոսի տարածքում), նաեւ Պակիստանի եւ Հնդկաստանի, Իրանի եւ Իրաքի միջեւ, որովհետեւ կողմերն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնցից առաջ ընկնելն ու «ռազմական գործընկերություն» խաղալը զավեշտ է: Այսօրվա հարաբերու-թյունների պայմաններում հայ-թուրքական զինավարժությունները (թեկուզ եւ բազմազգ ուժերի կազմում) նույնպես անհեթեթություն են, սակայն դրանք վնասաբեր են միմիայն հայկական պետականության համար, որովհետեւ հայ հասարակության եւ զինվորականության մեջ բթացնելու են թուրքական վտանգի գիտակցությունը եւ ազգային արժանապատվության հարցերում հայությանը ներարկելու են թերարժեքություն: Այս խնդրի
- Էջ 67 -
մասին ավելի մանրամասն տե՛ս տողերիս հեղինակի հետեւյալ հրապարակումները՝ «Կգա՞ն թուրքերը Հայաստան». - Հայոց աշխարհ, 16 նոյեմբերի 2002, դ 212 (1307). «Երբ բթանում է վտանգի զգացումը». - Վասն Հայության, 16.12.2002, դ 44. “
կՏւսպքպ ՁԸԽկ,” թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 10.12.2002, դ 136: Հայկական մամուլում հայտնվել են քննադատական այլ նյութեր եւս՝
ԸՐՌր ԽՈջՌվ�վ, “ՁցՐպՓՍՌռ ՎՈՐՔ Չ հՈՐՊՈՐՈտՈՑպ – ՉՏջՎՏՋվՏ սՌ?” թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 06.08.2002, դ 85; “
կՏՐՈ ՉՍս՚փՌՑՖ ՐցտՏՐ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 21.12.2002, դ 141; “ըսՏՍՈՊՈ տՐՏՊՏսՋՈպՑր�, ջվՈփՌՑ – տՐՏՊՏսՋՈպՑր� ՉՏռվՈ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 14.11.2002, դ 125:. Խ. Կարապետյան, «Թուլացեք եւ «հաճույք» ստացեք: Թուրքերից:» Իրավունք, դ 93 (706), նոյեմբեր 28-դեկտեմբեր 2, 2002թ.: Ժ. Պէօճէքեան, Երկու հարցում՝ Հայաստանի մեջ ՕԹԱՆի ռազմափորձերուն թուրք զինվորներու մասնակցության առիթով», Ազդակ (Բեյրութ), 10 հունվար 2003:
9. Armenian National Committee of America, “Armenian Caucus Asks Attorney General To Explain Armenia's Mistaken Inclusion And Subsequent Removal From I.N.S. List,” Press Release, December 21, 2002.
թՈչՌՍ ՁպՐ-ԸՐցՑ՚վ�վՓ, “ԽՏՎտսպՎպվՑՈՐՌջՎ Չ ՐՈջչՈՐպ ՌսՌ ‘տՐՏՉպՐՍՈ վՈ ՉՔՌՉՏրՑՖ’”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 19.12.2002, դ 140.
10. 2001 թ. վերջին ամերիկյան հեղինակավոր National Defense Council Foundation–ի հրապարակած՝ աշխարհում ընթացող հակամարտությունների տարեկան վերլուծության մեջ եւս Ղարաբաղյան հակամարտությունը առանձնապես վտանգավոր հակամարտությունների շարքում չի նշվում (տե՛ս Carolyn Skorneck, “Study: Number of Conflicts Declines,” Associated Press, December 23, 2001):
- Էջ 68 -