Artsakh (Nagorno Karabakh)ARMEN AIVAZIAN ESSENTIAL "ELEMENTS FOR ARMENIA'S NATIONAL SECURITY DOCTRINE PART ONE"
ԳԼՈՒԽ 6

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆՈՒԳԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ



Հիմնական հարցադրումներ

     Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայության տարանջատվածությունն իր կնիքն է դնում հայ ազգի արդի զարգացման բոլոր բնագավառների վրա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեւոր: Ըստ այսմ էլ՝ Հայաստան-սփյուռք փոխհարաբերու-թյուններն ու փոխազդեցությունները կարիք ունեն խոր ու բազմակողմանի ուսումնասիրության:
     Հայաստանի նորանկախ պետությունն իր արտաքին ու ներքին քաղաքականությունն իրապաշտորեն մշակելու եւ գործադրելու, ինչպես նաեւ սփյուռքի հետ արդյունավետ համագործակցու-թյուն կազմակերպելու համար պետք է ճիշտ պատկերացումներ ունենա հայության աշխարհասփյուռ բեկորների եւ ներազգային հարաբերությունների մասին: Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած բարդագույն խնդիրները լուծելու գլխավոր նախադրյալներից են սփյուռքի հետ առողջ եւ դինամիկ հարաբերությունների հաստատումը, հայության բոլոր հատվածների գործունեության նպատակային համադրումը: Հետեւաբար՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններն անմիջականորեն կապված են Հայաստանի ազգային անվտանգության բնագավառի հետ:
     Հայաստանում (նաեւ կառավարության մակարդակով) սըփ-յուռքի մասին պատկերացումների հիմքում, ցավոք, ընկած են անձնական կամ յուրայինների սահմանափակ եւ չվերլուծված

- Էջ 126 -

շփումներն ու փորձառությունը: Սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականությունը կառուցվել ու շարունակում է կառուցվել ոչ թե ճիշտ ու համապարփակ տվյալների եւ դրանց վրա կատարված վերլուծությունների, այլ իրականությանը չհամապատասխանող կաղապարային կարծիքների եւ չհիմնավորված հաշվարկների վրա1: Հայկական սփյուռքն ուսումնասիրված է առավելաբար պատմական, փաստանկարագրողական, պակաս չափով՝ նաեւ սոցիոլոգիական, ազգագրագիտական ու մարդաբանական եղանակներով2: Սփյուռքը բացարձակապես ուսումնասիրված չէ ՀՀ ազգային ան-վտանգության տեսանկյունից, որի նշանակությունն այսօր առաջնային տեղ ունի: Սույն գլուխն այդ բացը մասնակիորեն լրացնելու մի փորձ է: Փորձենք ներկայացնել, թե ի՞նչ է եւ ինչպիսի՞ն է մերօրյա հայկական սփյուռքը:

Սփյուռքի մասին ամենատարածված տեսակետը

     Սփյուռքի մասին ամենատարածված տեսակեՄեզանում սփյուռքը շարունակում է դիտվել իբրեւ բացարձակ դրական մի արժեք: Հայաստանում եւ արտերկրում ամենատարածված տեսակետն այն է, որ սփյուռք ունենալը մեծ բարիք է3: Հայաստանի ամենաբարձրաստիճան այրերից ոմանք նույնիսկ կարծում են, որ խիստ ցանկալի է հայերի հաստատումն աշխարհի այն երկրներում, որտեղ նրանք դեռ չեն բնակվում: 1999 թ. սեպտեմբերի 11-ին Ազգային հեռուստատեսության եթերում պատմելով Հեռավոր Արեւելքի երկրներ կատարած իր այցելության մասին՝ ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը բառացիորեն ասաց. «Ափսո՛ս, որ Հարավային Կորեայում հայեր չեն ապրում: Շատ լավ կլիներ, որ այդ երկրում էլ հայեր ապրեին»: Արտգործնախարարի այս անկեղծ հայտարարությունը մասամբ բացատրվում է պարզ գերատեսչական շահով՝ հայկական համայնքի առկայությունը Հարավային Կորեայում էապես կհեշտացներ Հայաստանի արտգործնախարարու-թյան աշխատանքը այդ պետության հետ՝ ներառյալ, գուցե, դեսպանության հաստատումը: Բայց չէ՞ որ հայերը Հարավային Կորեա կարող են արտագաղթել կա՛մ Հայաստանից՝ նվազեցնելով հայրենիքի առանց այն էլ ճակատագրորեն ցածր գծին հասած ազգա-

- Էջ 127 -

բնակչության թիվը, կա՛մ արդեն փոքրիշատե կազմակերպված համայնքներ ունեցող այլ երկրներից՝ թուլացնելով հայ ավանդական գաղթավայրերը՝ զուգահեռաբար նաեւ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով ուծացման համար:
     Նույն միտքը գրավոր արտահայտում է սփյուռքահայ հայտնի մտավորական, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Լեւոն Զեքիյանը. «Եթե նույնիսկ Սփյուռք չունենայինք` բաղձալի կըլլար, որ Սփյուռք մը ստեղծեինք: Քանի վրացիի որ հանդիպած եմ, զգացած եմ իրենց մեջ ցավ մը, գրեթե «նախանձ» մը (բարի կամ ոչ՝ ըստ անձին), որ իրենք Սփյուռք չունին»4: Պրոֆ. Զեքիյանը թեեւ նշում է, որ «այս չի նշանակեր, որ իյնանք մյուս ծայրահեղության մեջ, թե Հայաստանը պարպենք, որ Սփյուռքը զորացնենք»5, սակայն սփյուռքը բարիք համարելու նրա դիրքորոշումը հստակ է: Նա համաձայն չէ, որ «սփյուռքային իրավիճակը ըմբռնվի լոկ իբր հայրենիքե եւ հողե զրկում, լոկ իբր անցման շրջան մը, սոսկ ժխտական հղացումներով, առանց որեւէ դրական բովանդակության: Ներկայիս, ինչ որ զգալիորեն կնշմարվի Սփյուռքի մտավորականու-թյան բավական ընդարձակ մեկ հատվածին մեջ, խորացումի շարժում մըն է՝ ի խնդիր Սփյուռքի դրական արժեքներուն, դրական մտա-հղացումին ու դրականորեն՝ իբր այդ ապրումին»6: Այլուր Զեքիյանը թվարկում է արտերկրում ապրած հայերի բերած նպաստը հայկական մշակույթի զարգացմանը (տպագրություն, լուսավորչական գաղափարներին ծանոթություն եւ այլն)7, սակայն չի նշում, որ, նախ՝ նույն եւ անհամեմատ ավելի մեծ նվաճումներ հայերը կարձանագրեին հայրենիքում, եթե օտար նվաճողներն այն ավերած ու ստրկացրած չլինեին, եւ, երկրորդ, որ այդ կարգի բոլոր ձեռնարկումների գլխավոր նպատակը եղել է հայրենիքի գոյապայքարին սատարելը, մի օր այն անկախ եւ հզոր տեսնելը, իսկ հաճախ էլ՝ արտերկրում հայ մշակութային ու քաղաքական գործունեությունը մտահղացվել, ծրագրվել ու կազմակերպվել է հե՛նց հայրենիքից (օրինակ՝ ազատագրական շարժումների մեծ մասը, տպագրության գործը եւ այլն):
     ՀՀ արտգործնախարարի եւ վենետիկցի պրոֆեսորի այսպիսի անվերապահորեն դրական տեսակետը սփյուռքի մասին մասամբ արտահայտում է ժողովրդային մտայնության մեջ վաղուց արմա-

- Էջ 128 -

տավորված մակերեսային մտապատճենը (ստերեոտիպ), որը, վերջին հաշվով, հայ քաղաքական մտքի երկարատեւ բացակայության հետեւանք է:
     Ավելին՝ գնալով հաճախակի կարելի է լսել մի նոր, չափազանց վտանգավոր տեսակետ, որով Հայաստանի՝ հայության կյանքում ունեցած տեղը, կշիռն ու դերակատարումը թերագնահատվում են, հայրենիքը եւ ազգային պետականությունը համարվում են երկրորդական, իսկ հայերի ցրված եւ անորոշ նպատակներով գոյատեւումը՝ առաջնային: Այսպես՝ նույն Լեւոն Զեքիյանի մոտ կարդում ենք հետեւյալ թեզերը. «Ամբողջ ժողովրդի կենտրոնացումը մեկ աշխարհագրական կետի՝ հայերի իրադրային կենտրոնի վրա, նույնպես վտանգավոր է: Հայաստանի ավելի քան 25-դարյա պատմության ընթացքում մենք տեսել ենք եւ՛ պետականություն, եւ՛ անկախություն, եւ՛ նույնիսկ կայսրություն: Այդ ամենը եղել է, անցել է, նորից կրկնվել է, նորից անցել է եւ նորից վերադարձել է: Բայց անփոփոխ է մնացել մի բան՝ հայ ժողովրդի գոյությունը: Սա պետք է պահպանել: Ահա սա է մեր հիմնական նպատակն ու խնդիրը: ...Մեր պատմության մեծ մասի ընթացքում մենք ապրել ենք առանց պետականության»8:
     Ընդգծենք առաջ քաշված դրույթների փաստական սխալները.
     1) Հայոց պատմությունը ոչ թե «ավելի քան 25-դարյա» է, այլ առնվազն կրկնապատիկ ավելի9:
     2) Մեր պատմության մեծ մասի ընթացքում մենք ապրել ենք՝ ունենալով ազգային պետականություն (դրանում համոզվելու համար պետք է պարզ թվաբանական հաշվարկ կատարել՝ սկսած հայկական հնագույն պետական կազմավորումներից մինչեւ մեր օրերը):
     3) Պրոֆ. Զեքիյանի այն թեզը, թե «ամբողջ հայ ժողովրդի կենտրոնացումը մեկ աշխարհագրական կետի՝ հայերի իրադրային կենտրոնի վրա՝ վտանգավոր է», արտառոց է մի քանի առումով: Այդ աշխարհագրական կետը, որի մասին նա խոսում է՝ Հայաստանն է (ավելի շուտ դրանից մնացած 1/10-րդ բեկորը): Թե այդ երբվանի՞ց Հայաստանը դարձավ հայերի «իրադրային կենտրոն», պարզ չէ: Իրականում՝ Հայաստանը հայերի համար ոչ թե «իրադ-

- Էջ 129 -

րային կենտրոն է», այլ ՀԱՅՐԵՆԻՔ: Հայրենիքում կենտրոնանալը՝ հայահավաքը, վտանգավոր լինել չի կարող, մինչդեռ հայրենիքից դուրս ցրվելը եւ անխուսափելի ձուլմանը ենթարկվելը ոչ միայն վտանգավոր է, այլեւ կործանարար10: Սա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: Իսկ հայերի համար «իրադրային կենտրոններ» են եղել ու կան հայրենիքից դուրս գտնվող մեր բոլոր գաղթավայրերը, այդ թվում՝ Վենետիկն ու Վիեննան, Լոս Անջելեսն ու Մոսկվան, Փարիզն ու Լոնդոնը եւ մյուսները:
     Առավել եւս տարօրինակ է, որ հայրենիքում հայերի կենտրոնացումը վտանգավոր է համարվում այսօր, այս օրհասական պահին, երբ Հայաստանի բնակչությունը մեկ տասնամյակում գրեթե կրկնապատիկ նվազել է, իսկ արտագաղթը դադարելու միտումներ չի դրսեւորում11:
     Մոսկվահայ հայտնի մի մտավորական, պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինքն ու՞մ, ի՞նչ տիպի մարդու կցանկանար տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում, ասում է. «Ես կարծում եմ, որ նախագահի իդեալական տարբերակ կլիներ մի մարդ, որն արդեն արտահայտել է իրեն հայկական համայնք ունեցող առաջադեմ երկրներից որեւէ մեկում, արդեն տարիքն առած մի մարդ, որն ունի կյանքի եւ քաղաքական գործունեության փորձ, որը ցույց է տվել իր լիդեր լինելու կարողությունները: Ես գիտեմ այդպիսի մարդկանց: Օրինակ, Ջորջ Դոքմեջյանը՝ Կալիֆոռնիայի նահանգապետը: Ահա նա կարող էր լինել [Հայաստանի] հիանալի նախագահ»12:
     Սա եւս մեծապես սխալ ու վտանգներով հղի տեսակետ է, քանի որ Հայաստանի ղեկավար չի կարող լինել մի մարդ, որը հայախոս ու հայագիր չէ, անծանոթ ու անհաղորդ է հայ ժողովրդի մշակույթին ու պատմությանը, նրա նպատակներին ու իղձերին, նրա տառապանքին եւ ուրախությանը, որը երբեք չի ապրել հայրենիքում, չի ճանաչում երկիրն ու ազգաբնակչությունը, վերջապես՝ մարդ, որն իր կյանքում հայության ու հայկական շահերի համար անձնական ջանք, ճիգ եւ, առավել եւս, զոհաբերություն չի կատարել13: Բացի անհիմն լինելուց, նման տեսակետները վիրավորական

- Էջ 130 -

են Հայաստանում ապրող՝ հողն ու հայրենին պահող ժողովրդի համար:

Արդի հայկական սփյուռքի հիմնական հատկանիշները

     Հինգ հազարամյակ՝ ձեւավորման սկզբից մինչեւ 20-րդ դար, հայ ժողովուրդն ապրել է իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, պատմական Հայաստանի իր բնիկ տարածքում: 1915-22 թթ. հայերը բնաջնջվեցին եւ արտաքսվեցին Հայաստանի մեծագույն մասից: 21-րդ դարի սկզբի դրությամբ՝ հայերն ապրում են իրենց բնօրրանի ընդամենը մեկ տասներորդ հատվածում (որի մեկ չորրորդն ազատագրեցին 1992-94 թթ.), իսկ հայերի կեսից ավելին բնակվում է արտերկրում:
     Հայության զարգացումը կարելի է ապահովել միայն ազգային պետականության շրջանակներում, իսկ վերջինս հնարավոր է միայն արդի Հայաստանում, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ազատագրված տարածքները: Հայաստանում ապրող հայության հատվածը, իր դասակարգային, տեղային եւ զանազան այլ տարբերություններով հանդերձ, տնտեսական, հասարակական ու մշակութային մի միասնական օրգանիզմ է:
     Մինչդեռ հայկական սփյուռքը բազմակիորեն տարանջատված միավոր է, որը մեծ վերապահումներով միայն կարելի է դիտել իբրեւ մի առանձին ընդհանրություն: Որոշ հեղինակներ այդ փաստը շահարկելով՝ վերջերս նույնիսկ փորձում են ժխտել հայրենի եւ տարագիր հայության միեւնույն ազգին պատկանելությունը14:
     Սփյուռքն անժխտելիորեն հայ ազգի մի մասնիկն է: Ընդ որում՝ մյուս ժողովուրդների տարագիր հատվածների հետ բաղդատելու դեպքում՝ հայկական սփյուռքն ամենահայրենասերներից է:
     Բայց հարկ է նաեւ ընդունել, որ սփյուռքը, բնականորեն, մշտապես ծփում-տատանումի մեջ է. մասամբ՝ օտարացման-ձուլման ընթացքում, մասամբ էլ՝ հայ հավաքական կյանքն ամրացնող ու հարստացնող աշխատանքներում: Սփյուռքի մի մասը, ցավոք, անխուսափելիորեն ձուլվում-կորչում է օտար ազգերի մեջ, իսկ

- Էջ 131 -

մյուս՝ հայրենասեր հատվածին առայժմ հաջողվում է ներգրավել ու մասնակից դարձնել ազգային կյանքին: Հետեւաբար, սփյուռքը հայության մեծ ներուժն է ու միաժամանակ ամենահեղհեղուկ հատվածը:
     Ասվածը նշանակում է նաեւ, որ սփյուռքի կիսաուծացած՝ հայկական եւ օտար ինքնությունների միջեւ խարխափող զանգվածը հրաշալի նյութ կարող է լինել օտար այն ուժերի ձեռքին, որոնք գործում են հայության դեմ: Քանի դեռ հայկական պետությունն այսօրվա պես թույլ է, օտար ուժերը հաջողությամբ օգտագործելու են սփյուռքի հեղհեղուկ տարրերին՝ Հայաստանում եւ այլուր սեփական խնդիրները լուծելու համար՝ բոլորովին հաշվի չնստելով Հայաստանի եւ հայության շահերի հետ: Ինչին եւ այսօր ականատես ենք:

Սփյուռքի Ա եւ Բ զանգվածները

     Արտերկրում հայկական համայնքների ժամանակային-տարածքային ձեւավորումը խիստ տարաբնույթ է, նույնիսկ խառնիճաղանջ: Այդուհանդերձ, մեր ուսումնասիրության առաջադրած հարցերը վերաբերում են արտերկրի հայության գաղափարական ու բարոյահոգեբանական ընդհանուր վիճակին եւ թույլ են տալիս բաժանել արդի հայկական սփյուռքը երկու հիմնական զանգվածի, որոնց պայմանականորեն կանվանենք Առաջին (Ա) եւ Երկրորդ (Բ) զանգված:
     Ա զանգված. կազմում են 1894-1922 թթ. Հայոց ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերից արտաքսված հայերի երկրորդ, երրորդ եւ չորրորդ սերունդները: Բուն երկրից վերապրածներ այլեւս գրեթե չեն մնացել: Այս զանգվածի մեջ լցվեցին, ճակատագրով ու գաղափարապես նրա մասը դարձան նաեւ 1920-21 թթ. խորհրդայնացված Արեւելյան Հայաստանից հեռացած հազարավոր մարդիկ:
     Բ զանգված. հայկական սփյուռքի մյուս մեծ զանգվածը կազմում են վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում խորհրդային,

- Էջ 132 -

ապա անկախ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից արտագաղթած հարյուրհազարավոր հայերը: Այս զանգվածը կարելի է ստորադասել երկու հիմնական խմբի՝ չափանիշ ընտրելով Հայաստանի ներկայի եւ ապագայի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու հայկական մշակույթի հետ նրանց կապվածությունը.
     1. Հայեր, որոնք ցանկանում են պահպանել իրենց եւ սերունդների հայկականությունը:
     2. Հայեր, որոնք ցանկանում են օր առաջ ձուլվել իրենց աշխատանքով ապահոված օտար միջավայրում:
     Թեեւ վիճակագրական հաշվարկներ կատարված չեն, սակայն երկրորդ խումբն իր թվաքանակով թերեւս չի զիջում առաջինին: Այս խմբի մեջ են՝ ա) Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաեւ բուն Հայաստանում մշակութապես ապահայացված բազմահազարանոց տարրը, բ) վերջին տասնամյակում Հայաստանում իշխող տնտեսական-իրավական անարդարություններից դառնացած, վիրավորված, ծանր հիշողություններով հեռացած մարդիկ:
     Առաջին զանգվածը կարելի է նաեւ պայմանականորեն անվանել «հին սփյուռք», երկրորդը՝ «նոր սփյուռք»:
     Բացի այս երկու հիմնական զանգվածներից, կան նաեւ դրանցից ավելի վաղ ձեւավորված «դասական» սփյուռքահայ գաղթավայրեր` Նոր Ջուղայի եւ Կ. Պոլսի հայությունը, Վենետիկի եւ Վիեննայի մխիթարյանների կենտրոնները: Սակայն մեր ուսումնասիրության մեջ հայության այս մշակութապես յուրօրինակ հատվածների առանձին-առանձին ուսումնասիրությունն անիմաստ է, որովհետեւ վերջին ութ տասնամյակի ընթացքում դրանք քաղաքականապես ու գաղափարապես միաձուլվել եւ նույնանում են վերեւում սահմանված Ա զանգվածի՝ «հին սփյուռքի» հետ:
     Ա եւ Բ զանգվածների միջեւ միջանկյալ դիրք են գրավում նաեւ Նոր Նախիջեւանի հայությունը եւ վիրահայությունը: Սակայն դրանց արժե անդրադառնալ առանձին քննությամբ (ընդ որում՝ Ջավախքում, Թիֆլիսում, Վրաստանի այլ վայրերում եւ Աբխազիայում ապրող հայերի խնդիրները բավական տարբեր են միմյանցից, իսկ Նոր Նախիջեւանի հայությունն այժմ այնպիսի թուլացած վիճակում է, որ նրա գոյությունը մշակութային եւ քաղաքական ասպարեզում բոլորովին աննկատ է մնում):

- Էջ 133 -

Խառնամուսնություններ

     Վերջին երկու-երեք տասնամյակում Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ապրող հայության (այսինքն՝ Ա զանգվածի մեծամասնության) միջավայրում խառնամուսնությունները հասնում են մինչեւ 60 տոկոսի15: Փաստական էնդոգամիայի (ներազգային ամուսնությունների) քայքայման այս ցուցանիշն արագընթաց ձուլումի պարզ վկայություն է16:

Օտարահպատակության բացասական հետեւանքները

     Սփյուռքահայությունն օտարահպատակ է: Այսինքն` արտերկրում ապրող հայն իրավականորեն պարտավոր է պաշտպանել, նախ եւ առաջ, այն պետության շահը, որի քաղաքացին է ինքը: Իսկ Հայաստանի եւ հայության շահերը պաշտպանելու համար նա երբեմն պետք է հակադրվի սեփական պետությանն ու նրա շահերին: Սփյուռքահայերի միայն փոքր մասն է պատրաստ այդպիսի հակադրման, որովհետեւ դրա հնարավոր հետեւանքը անձնական շահերի զոհաբերումն է, որ կարող է ընդունել բազմազան ձեւեր, ինչպես, օրինակ, կարիերայի հաջող շարունակության ձախողումը, լավ վճարվող ու հեռանկարային աշխատանք ստանալու բարդացումը կամ այդպիսի աշխատանքից այլեւայլ հորինված պատճառներով զրկվելը, տնտեսական ճնշումները, նույնիսկ սարքովի դատական հետապնդումների ենթարկվելը եւ այլն:
     Եվ այս ամենն այն պարագայում, երբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ սերնդի սփյուռքահայերի զգալի մասի նվիրվածությունը Հայաստանին արմատապես խարխլված է, քանի որ նրանք «առաջին հայրենիք» են համարում կա՛մ այն երկիրը, որտեղ ծնվել ու մեծացել են, կա՛մ էլ այն երկիրը, որի քաղաքացին են: Հայաստանն այլեւս շատ շատերի համար ընդամենը «երկրորդ» կամ «երրորդ» հայրենիք է (ծննդավայրի ու քաղաքացիություն տված երկրներից հետո), այսինքն՝ պապերի հայրենիք է, ո՛չ իրենցը:

- Էջ 134 -

Հայկական դպրոցներ

     Հայաստանում շատերն են լսել Հայաստանից դուրս գործող հայկական դպրոցների մասին, սակայն քչերը գիտեն, որ արտերկրում գործող հայկական կոչված դպրոցների բացարձակ մեծամասնությունը հայերենով ուսուցանում է ընդամենը հայոց լեզու, հայ գրականություն ու հայոց պատմություն առարկաները: Մնացած բոլոր առարկաները` ներառյալ հին եւ միջին դարերի պատմությունն ու աշխարհագրությունը, թվաբանությունն ու մաթեմատիկան, աստղագիտությունն ու երկրաչափությունը, ֆիզիկան ու քիմիան, դասավանդվում են այն երկրի պետական լեզվով, որտեղ գտնվում է տվյալ հայկական դպրոցը (որոշ դեպքերում էլ՝ անգլերեն): ԱՄՆ-ի հայկական կոչված դպրոցներում այս բոլոր առարկաները դասավանդվում են անգլերեն, Հունաստանում` հունարեն, Պարսկաստանում` պարսկերեն, Արգենտինայում` իսպաներեն, Ֆրանսիայում` ֆրանսերեն եւ այլն: Այսինքն` այդպիսի հայկական դպրոց ավարտած աշակերտի հայերենի իմացության մակարդակը ծայրաստիճան ցածր է, եւ իրականում այդ աշակերտներին հայախոս կարելի է համարել խիստ պայմանականորեն, քանի որ նրանցից քչերը միայն ի վիճակի կլինեն հայերեն գիրք կարդալ, էլ չասած՝ հայերենով գրել-ստեղծագործելու մասին: Այս առումով՝ արտերկրի հայկական դպրոցները նմանվում են Խորհրդային Հայաստանում գործող ռուսական դպրոցներին: Սակայն վերջինները գոնե գործում էին հայրենի միջավայրում, եւ այդ պատճառով նրանց աշակերտների հայեցի կրթության մակարդակը փոքր-ինչ ավելի բարվոք էր:
     Արտերկրում մնացել է ընդամենը մի քանի դպրոց, որոնցում առարկաների զգալի մասը դասավանդվում է հայերեն: Մինչեւ վերջերս դրանց առաջատարը Կիպրոսի Մելգոնյան վարժարանն էր, սակայն այժմ այնտեղ էլ դրությունը կտրուկ փոխվել է, եւ առարկաների մեծամասնությունն արդեն անգլերեն է դասավանդվում: Վերջին տարիներին անօրինակ տագնապի մեջ են հայտնվել նաեւ սփյուռքի միջնաբերդ համարվող Լիբանանի հայկական վարժարանները, որտեղ նույնպես շատ ծնողներ սկսել են իրենց զավակներին ուղարկել ոչ հայկական դպրոցներ՝ հաճախ պատճառաբանելով,

- Էջ 135 -

թե «հայերենը հաց չի կերցներ, զավակս քաղաքական մարզերուն մեջ դյուրին դիրք չունենար, տեղ չի հասնիր»17: Ահազանգում են նաեւ, որ անգամ հայկական վարժարաններում «հետզհետե երեւան կուգա այլ երեւույթ մը. հայ աշակերտության մոտ սկսած է զարգանալ հայագիտական նյութերու հանդեպ ժխտական կեցվածք մը. հարց մը, որ կդառնա մտահոգիչ: Աշակերտները հայերեն չեն սորվիր, աշակերտության կողմէ հայոց պատմության պահերը սկսած են նկատվիլ զբաղումի, դադարի կամ ալ ժամանցի պահեր. եւ դեռ նույնիսկ կարգ մը վարժարաններու մեջ աշակերտները չեն մասնակցիր հայերենի ու հայոց պատմության դասապահերուն... Եթե հայ աշակերտը, հայերենի ու հայ ժողովուրդի պատմության դասանյութերուն պիտի չհետեւի... ու՞ր կմնա հայկական վարժարաններու առաքելությունը»18:
     Բայց ամենակարեւոր հանգամանքն այն է, որ արտերկրի հայկական դպրոցներ հաճախում է սփյուռքահայ երեխաների ու պատանիների չնչին մասը միայն: Ճնշող մեծամասնությունը հաճախում է օտար դպրոցներ՝ զրկվելով անգամ հայկական միջավայրի մեջ ուսանելու հնարավորությունից: Այսպես՝ ԱՄՆ-ում, որտեղ ապրում է մոտ մեկ միլիոն հայ, կա ընդամենը 25 հայկական դպրոց՝ 13.616 աշակերտով. Ռուսաստանում, որտեղ ապրում է շուրջ 2.5 միլիոն հայ, գործում է ընդամենը 23 հայկական դպրոց՝ 6.437 աշակերտով19:

Ուծացվածության արդյունքները

     Սփյուռքահայության ուծացման ուղին բռնած զանգվածի ներկայացուցիչներից շատերն արտերկրում ինչպես օտար, այնպես էլ հայկական միջավայրում տարերայնորեն վարում են հակահայաստանյան քարոզչություն: Արդարացնելու համար արտերկրում ապրելու եւ ուծանալու իրենց ընտրությունը՝ այդպիսի «հայերը» մերժում են հայոց լեզուն եւ Հայաստանի հազարամյա (իրենց անծանոթ մնացած) մշակույթը, ծաղրում ու հեգնում են Հայաստանի անցյալն ու ներկան, թերահավատություն սերմանում հայության ապագայի նկատմամբ, մի խոսքով՝ ատում են իրենց հայկական ծագումը: Այսպիսի ինքնատյաց հայեր կան, պակաս չափով, նաեւ

- Էջ 136 -

բուն Հայաստանում: Սրանց առկայությունն արտառոց, միայն հայկական միջավայրին հատուկ երեւույթ չէ: Նման տարրեր առկա են անցյալում ճնշված, ազգային խոշոր պարտություն ապրած, ջարդ ու կոտորած տեսած որեւէ ազգի մեջ: Սոցիալական հոգեբանության մեջ ուսումնասիրված է «ինքնատյաց հրեաների» (self-hating Jew) ֆենոմենը: Հազարավոր ինքնատյաց հայերն անխուսափելիորեն ծագում են հարյուրհազարավոր մշակութապես ուծացած (acculturated /assimilated) «հայկական ծագում» ունեցող մարդկանց բանակից: Այսպիսի «հայերի» առաջացմանն ու գոյությանը նպաստում է նաեւ Հայաստանի եւ հայ ազգի ներկա համակարգային ճգնաժամը:

Հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի չիմացություն

     Չհաշված նախկին սովետահայերին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ծնված ու մեծացած հայերին՝ մնացած ամբողջ սփյուռքը ո՛չ հայախոս է, ո՛չ էլ առավել եւս հայագիր: Այս զանգվածի մեջ են մտնում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսասատանի սփյուռքահայերը: Լեզվի չիմացությունը սփյուռքի Ա զանգվածի այս մեծամասնու-թյան մեջ մեխանիկորեն առաջացնում է հայոց պատմության եւ մշակույթի չիմացություն կամ թյուր իմացություն20:
     Դրանից զատ, վերջին տասնամյակներում բազմաթիվ հատորներով հրապարակ իջած ամերիկյան «հայագիտությունը» մի իսկական պատերազմ է սկսել հայոց ինքնության հիմքում ընկած պատմական խորհրդանիշերի դեմ: Այսպես՝ ամերիկյան կեղծ հայագիտությունը՝
     1. հայտարարում է, որ հայերը Հայկական լեռնաշխարհի ոչ թե բնիկ, այլ եկվոր տարր են.
     2. սեւացնում է Հայոց պատմության եւ մշակույթի մեծ գործիչներին. պատմահայր Մովսես Խորենացուն բնութագրում է որպես «լկտի եւ կեղծարար խաբեբա», Եղիշեին՝ ստախոս, Վարդան Մամիկոնյանին՝ «ոչ հայրենասեր» ֆեոդալ, Մեսրոպ Մաշտոցին՝ «մի

- Էջ 137 -

քրիստոնյա քահանա, որը չի ունեցել հայրենասիրական նպատակներ» եւ այլն, եւ այլն.
     3. պատմական հավաստի նյութից զուրկ, հնարովի եւ շինծու ստեղծագործություններ է կոչում հայոց հավաքական հիշողության հիմնաքարերը՝ Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ները, Եղիշեի «Վարդանանց պատերազմը», ինչպես նաեւ հայկական պատմագրության այլ անգին աղբյուրներ.
     4. որակում է հայկական մշակույթը որպես ինքնուրույն արժեք չներկայացնող՝ օտար փոխառու-թյունների մի հավաքածու.
     5. ներկայացնում է հայոց հին եւ միջնադարյան պետականությունը որպես թույլ եւ անարյուն գոյություն, նեղացնում է պատմական Հայաստանի սահմանները, անտեսում կամ ժխտում է նրա ռազմական ուժն ու միջազգային կշիռը.
     6. կեղծում է Հայաստանի պատմական ժողովըրդագրությունը եւ հայերին գրեթե միշտ փոքրամասնություն հռչակում.
     7. ժխտում է երիտթուրքերի՝ հայերին բնաջնջելու հստակ նպատակ ունենալը եւ Հայոց ցեղասպանու-թյան պետականորեն կազմակերպված լինելը.
     8. հռչակում է Արցախը որպես ոչ թե միջնադարյան Հայաստանի, այլ Կովկասյան Աղվանքի մաս եւ, միաժամանակ, արդի Ադրբեջանն էլ՝ Աղվանքի «իրավահաջորդ»21:
     Կեղծ հայագիտության արտադրանքը՝ Արեւմուտքում Հայաստանի ու հայության դեմ մեթոդաբար եւ անդադար տարվող թուրքամետ քարոզչական արշավի բաղկացուցիչ մասն է: Հայ ազգի խորհրդանիշերի դեմ պայքարը չի էլ թաքցվում: Օրինակ՝ Ռ. Սյունին, իր իսկ խոստովանությամբ, փորձում է «կազմալուծել» Հայաստանի պատմական տարածքների պահանջատիրության հիմքում ընկած հայոց պատմության ավանդական «ըմբռնումը կազմող հա-

- Էջ 138 -

վատալիքների հավաքածուն»22: Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՄՆ-ի քաղաքացի Ջիվան Թաբիբյանը երկրորդում է Սյունիի մտքերը՝ ասելով, թե հայության մտայնության մեջ տեղ ունեցող «յուրաքանչյուր ընդունված տեսակետ, յուրաքանչյուր կարգախոս, յուրաքանչյուր քննադատությունից դուրս գտնվող գաղափար եւ անձ պետք է մանրամասն զննել, ստուգման ենթարկել, վիճարկել, քննարկել, ապա դրանց մարտահրավեր նետել»23:
     Արեւմուտքում հայոց քաղաքակրթությունն ու մշակույթն այնչափ աղճատված ու նսեմացված են ներկայացվում, որ անգլերենով ընթերցող սփյուռքահային կարող են հիասթափեցնել իր հայ լինելուց անգամ24:
     Սփյուռքի ամենահարուստ ու քաղաքականապես փոքրիշատե կազմակերպված համայնքը` ամերիկահայությունը, մասամբ լիովին անտեղյակ է Հայոց պատմությանն ու մշակույթին, մասամբ էլ` օտար ուժերի մշակած կեղծ տեսությունների եւ, ըստ այդմ էլ, հայավնաս գաղափարախոսության ազդեցության տակ է: Ամերիկահայության այսպիսի տխուր վիճակը մեծապես ազդում է ոչ միայն մյուս հայ գաղթավայրերի վրա, այլեւ սպառնում է ներառել Ռուսաստանի եւ նույնիսկ Հայաստանի երիտասարդությանը, որի մի զգալի մասն այս կամ այն չափով արդեն իսկ ամերիկյան կենսաձեւի եւ մշակույթի ազդեցության տակ է25:

Ուծացած սփյուռքահայի կերպարն ու գաղափարախոսությունը

     Արժանին մատուցելով արտերկրի բարդ միջավայրում հայկականությունն ամեն գնով պահպանելու հայրենասեր զանգվածի ջանքերին, պետք է միաժամանակ ուշադիր քննել սփյուռքահայության մեջ տեսակարար զգալի կշիռ կազմող ուծացած կամ ուծացման ուղին բռնած տարրը, որը տարերայնորեն, անձնական կենսակերպի օրինակով իսկ, քարոզում է ազգային արժեքների եւ նպատակների մերժում: Այդ քարոզը երբեմն ուղղորդվում է օտար ոչ բարեկամ ուժերի կողմից եւ այդպիսով ստանում

- Էջ 139 -

նաեւ կանխամտածված ու ծրագրված բնույթ: Իսկ ընդհանուր առմամբ՝ հայության կյանքում ուծացած տարրը կատարում է քայքայիչ եւ բարոյալքող դեր: Ուստի անհրաժեշտ է հասկանալ ուծացած հայի կերպարն ու մտայնությունը, նրա գաղափարախոսությունն ու հոգեբանությունը՝ նրան առավել արդյունավետորեն հակազդելու համար: Այդ նպատակով այս ենթագլխում քննում ենք մի հոդված, որը, թեեւ լույս է տեսել ավելի քան 40 տարի առաջ, սակայն չի կորցրել իր թարմությունը:
     1961 թ. "Ararat" հանդեսում (ԱՄՆ) ամերիկագիտության պրոֆեսոր, ոմն Ջոն Հակոբյանը հրապարակեց մի հոդված, որում փորձում էր սահմանել, թե իր համար ի՞նչ է նշանակում հայ լինելը, եւ արդյո՞ք իմաստ ունի հայապահպանությունը26: Ինքնակենսագրական տեղեկություններից պարզվում է, որ Ջոն Հակոբյանը մանկությունից ի վեր նյարդայնացել է հայ ծնված լինելու հանգամանքից: Հակոբյանն ինքն իրեն դասում է «այն միլիոնավոր էակների թվին, որոնք վստահ չեն, թե որ էթնոսին են պատկանում. էակներ, որոնք դրանով նույնպես նեղսրտած են»27: Մանկության տարիներին, իր իսկ բառերով, նա «սարսափելի սրտնեղում էր» շաբաթօրյա հայկական դպրոց այցելելուց, որովհետեւ դրա փոխարեն ցանկանում էր խաղալ բեյսբոլ, գնալ կինոթատրոն՝ «Տարզան» դիտելու կամ պարզապես խաղալ օտարազգի հասակակիցների հետ28: Հասուն տարիքում, դասավանդելով երմանիայում, նա սրտնեղում էր, երբ իրեն հարցնում էին՝ «պրոֆ. Հակոբյան, չէ՞ որ դուք հայ եք» կամ «պրոֆ. Հակոբյան, չէ՞ որ դուք ամերիկացի եք»29: Արդյունքում՝ Հակոբյանը մի պահ նույնիսկ փոխում է իր ազգանունը, սակայն դա էլ այլ կարգի խնդիրներ է ստեղծում, եւ նա վերադառնում է իր ազգանվանը ու «համբերատարորեն» տանում բոլոր բարդությունները. «Որպես հայ ես ժամեր էի անցկացնում հայկական ձանձրալի հարսանիքներին եւ հուղարկավորումներին: Ինձնից փող էին պահանջում «Հայ դատի» համար: Հայ թղթախաղացներն ինձ խաբում էին պոկեր խաղալիս, իսկ Կենտրոնական հետախուզության վարչությունում աշխատող հայերն ինձ պետական գաղտնիքներ էին հաղորդում: …Իմ հայկական ազգանվան շնորհիվ ես հայտնվում էի բազմաթիվ հիշվող իրադրությունների մեջ, որոնք հաճելի էին կամ ոչ այնքան: Բայց ընդհանուր առմամբ՝ դա

- Էջ 140 -

նյարդայնանալու աղբյուր էր, եւ ես հաճախ էի նախանձում Սմիթների եւ Ջոնսոնզների հանգիստ գոյությանը»30:
     Ինքն իրեն հարցնելով, թե ինչու՞ էին իր ծնողներն այդքան ցանկանում, որ նա հայի հետ ամուսնանա եւ առհասարակ պահպանի իր հայկականությունը, Ջոն Հակոբյանը փորձում է գնահատել հայոց ինքնության հիմնարար մի քանի չափանիշները՝ լեզուն եւ գրականությունը, Հայ եկեղեցին եւ դավանանքը, հայոց պատմությունն ու մշակույթը: Ահա թե ինչպիսին են այս հարցում նրա ցուցադրած գիտելիքներն ու գնահատականները:
     Ուծացածի վերաբերմունքը հայոց լեզվին ու գրականությանը. «Հանուն ինչի՞ սովորել հայերենը», հարցնում է Ջոն Հակոբյանը եւ պատասխանում. «…գուցե մշակութային ինչ-որ արժեքնե՞ր կան, որոնք առանց հայերենի իմացության հասանելի չե՞ն: Ըստ իս, չկա՛ն: Թերեւս միայն աստվածաբանություն ուսումնասիրողների համար, բայց նրանց էլ պետք է [միայն] հին հայերենը… ի՞նչ կարելի է կարդալ հայերենով: Րաֆֆի՞: Չկա նաեւ մի այնպիսի հատուկ լսարան, որը գերելու համար իմաստ ունի սովորել հայերենով գրել: Այսպիսով՝ գրական որեւէ ուժեղ խթան հայկական ինքնու-թյունը պահպանելու համար ես չեմ տեսնում»31:
     Ուծացածի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ. Հայ առաքելական եկեղեցին, նրա դավանանքը, սովորույթները, արարողակարգը Ջոն Հակոբյանի համար «մեծ նշանակություն չունեն», քանի որ նա իրեն աթեիստ է հռչակում32:
     Ուծացածի վերաբերմունքը հայոց պատմությանն ու մշակույթին. Ջոն Հակոբյանը հարցնում եւ պատասխանում է.
     «Արդյո՞ք հայոց պատմության հանդեպ հարգանքը հայկական ինքնության կարեւոր բաղկացուցիչ է: Շատ հնարավոր է: …Սակայն եկեք նայենք իրականության աչքերին… Որեւէ հայ օրացույց չի հորինել, օրենքների գիրք չի կազմել, կենսաբանության հիմքերը չի դրել, գեղանկարչության կամ քանդակագործության գլուխգործոց չի ստեղծել, նրանցից որեւէ մեկը մարդկությանը հեռախոս կամ ատոմային ռումբ չի տվել... Եթե օբյեկտիվորեն նայենք, ապա հայերի պատմական դերը խիստ համեստ է եղել, եւ միայն իր սխալմունքի մեջ համառող շովինիստը կարող է այլ կերպ մտածել»33:

- Էջ 141 -


     Ուշագրավ է, որ Ջոն Հակոբյանը գաղափար իսկ չունի հայկական օրացույցների եւ նրանց կազմողների, Մխիթար ոշի, Ալավկա որդու, Սմբատ սպարապետի ու նրանց կազմած դատաստանագրքերի, համաշխարհային պատմության մեջ առաջին սահմանադրության, Թորոս Ռոսլինի մանրանկարների, հայ միջնադարյան երաժշտության եւ ճարտարապետության գլուխգործոցների ու հայկական քաղաքակրթության՝ զանազան այլ բնագավառներում արձանագրած նվաճումների մասին: Այսպիսով՝ ուծացած հայի վերաբերմունքը հայոց պատմության ու մշակույթի հանդեպ ձեւավորվում է, մի կողմից, տգիտության ու գետնաքարշ ինքնաստորացման, մյուս կողմից՝ արեւմտյան մասնագետների թերի եւ միտումնավոր աշխատությունների վրա:
     Սակայն ամենաէականը հետեւյալն է. Ջոն Հակոբյանի ճամարտակություններում իսպառ բացակայում է հայության ընդհանուր շահերի ու նպատակների գիտակցումը եւ անձնական վերապրումը, հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների նկատմամբ տարրական հարգանքը: Ջոն Հակոբյանը եւ նրա նման մտածողները չունեն ազգային առողջ ինքնագիտակցության տեր հային բնորոշ գաղափարական-հոգեբանական այնպիսի հիմնարար դրույթներ, ինչպիսիք են, մասնավորապես, Հայաստանի հետ հոգեւոր կապվածությունը, հայ ազգի վտանգված ապագայի նկատմամբ անհանգստությունը, Հայոց եղեռնի այրող հիշատակը եւ դրանից բխող զգացմունքները, այդ թվում՝ պատմական արդարությանը հասնելու ձգտումը, ցեղասպանություն իրականացնելու համար չզղջած, հետեւաբար նոր ոճրագործության ընդունակ Թուրքիայի նկատմամբ բացասական դիրքորոշումը34:
     Ջոն Հակոբյանի՝ հոդվածը պատվերով գրելու հավանականությունը. Հիշենք, որ ամերիկյան կեղծ հայագիտության՝ սփյուռքահայ զանգվածների վրա ձեռնարկած հոգեբանական գրոհն սկիզբ է առնում 1950-ական թվականներից, այն է՝ Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուց ի վեր: Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Ջոն Հակոբյանի այս հոդվածը կեղծ հայագիտության գործունեությունը նախանշող մի ծրագրային, «նախակարապետ» ստեղծագործություններից է: Եթե այդպես է, ապա Ջոն Հակոբյանի «դատողությունները», բացի ուծացած (այսինքն՝ իր հոգեւոր ար-

- Էջ 142 -

մատներից կտրված, դրանց դավաճանած ու, ըստ այդմ, մեղքի ենթագիտակցական զգացումով ապրող) անհատի ենթագիտակացական հիվանդագին մղումներից, ունեցել են մի լրացուցիչ՝ «վերեւից» իջեցված աղբյուր եւս: Կասկածանք է հարուցում մասնավորապես այն, որ տարիներ անց ճիշտ նույն անհիմն ու շինծու եզրակացու-թյուններով հանդես են գալիս ոչ թե Ջոն Հակոբյանի պես հայոց պատմությանն անտեղյակ մարդիկ, այլ ամերիկացի տիտղոսակիր «հայագետները»: Բերենք օրինակներ:
     1994 թ. լույս տեսած հայկական մանրանկարչության նմուշներին նվիրված մի գրքում գրեթե բառացիորեն գտնում ենք նույն անհեթեթ միտքը՝ «Հայկական արվեստի ազդեցությունը համաշխարհային արվեստի վրա փոքր է եղել»35:
     Մեկ այլ զուգահեռ, այս անգամ՝ Ջոն Հակոբյանի եւ ՀՀ առաջին նախագահի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանի մտքերի միջեւ36: Ջ. Հակոբյանի ամենավերջին եզրակացությունն այն է, թե այն անձը, որն ինքն իրեն «կապում» է որեւէ ազգի շահերին եւ մշակույթին, դրանով իսկ իբր սահմանափակում եւ «անդամահատում» է իր անհատական կարողությունները, դառնում է հոգեպես հաշմանդամ37: Ճիշտ նույն նշանակետին՝ հայերի ազգային նպատակներին ու գաղափարախոսությանն է խփում Ժ. Լիպարիտյանը՝ գրելով.
     «Գաղափարախոսությունները, լինեն ֆաշիստական, ազգայնական, կոմունիստական թե ուրիշ, ինքնամեծար ու եսակենտրոն մարդկանց ապահովում են բարոյական ու քաղաքական իրավասությամբ, որով անհատներին ստիպում են վարվել ու մտածել որոշակի ձեւով, հրաժարվել ինքնուրույն դատելու եւ իրենց համար ու ժողովրդի համար լավագույն ելքեր գտնելու հավակնությունից: Ազգային գաղափարախոսությունների առաջքաշումը սահմանումներ եւ ինքնություններ պարտադրելու փորձ է»38:
     Ջ. Հակոբյանի հոդվածից 40 տարի անց հայերին ճիշտ նույն աշխարհաքաղաքացիության կոչն է ուղղում մեկ ուրիշ ուծացած հայ՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի (գուցե եւ այլ կառույցների) հովանավորյալ Ռոնալդ Սյունին, որն իր հերթական ապապատմագի-

- Էջ 143 -

տական հոդվածն ավարտում է հետեւյալ եզրակացություն-առաջարկությամբ. «Եթե երբեւիցե տարածաշրջանում խաղաղությունը դառնա տիրական, իսկ սահմանները՝ է՛լ ավելի բաց, ապա հայերը կարող են մեկ անգամ եւս ստանձնել միջնորդների եւ վաճառականների իրենց պատմական դերը ու հանդես գան որպես կոսմոպոլիտ ու լուսավոր դարի նախակարապետներ»39: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
     Հայոց պատմության եւ մշակույթի նկատմամբ Ջ. Հակոբյանի հեգնական վերաբերմունքը հետագայում ճգրիտ կերպով կրկնել են ամերիկացի «հայագետները»: Օրինակ՝ այն փաստը, որ հայերն են հիմնել ազգային քրիստոնյա առաջին եկեղեցին, Ջ. Հակոբյանը հեգնում է այսպես՝ «սա նույնչափ վստահ է հնչում, որքան Առաջին ազգային բանկի հիմնումը, այդպե՞ս չէ»40: Այս հեգնանքը հետագայում երկրորդել է Սյունին. «Հայերի՝ տանը, եկեղեցում ու դպրոցում ստացած գիտելիքները միայն հաստատում ու վերահաստատում են այն, թե [իբր] նրանց ժառանգությունը հասնում է մինչեւ Տիգրան Մեծ, եթե ոչ մինչեւ Ուրարտու, հարկավ՝ մինչեւ րիգոր Լուսավորիչ («Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է եղել»), մինչեւ Սուրբ Վարդան»41: Այլուր Սյունին փորձում է հեգնել «պատմական հայրենիքի» գաղափարը, ինչպես նաեւ հայ պատմաբաններին այն բանի համար, որ նրանք այսօրվա հայերին համարում են Ք.Ա. 2-րդ դարում ապրած հայերի ուղղակի հետնորդներ42:
     Ջ. Հակոբյանի՝ «ի՞նչ կարելի է կարդալ հայերենով: Րաֆֆի՞» հեգնական արտահայտությունը, թվում է, նույնպես պատահական չէ: Ինչու՞ է հե՛նց Րաֆֆին ընտրվել որպես թիրախ, այն էլ մեկի կողմից, որը հայերեն լավ չգիտի եւ Րաֆֆի էլ հաստատ չի կարդացել: Բանն այն է, որ Րաֆֆին հայ ազգային-ազատագրական պայքարի դրոշակակիր գաղափարախոս է, որի աշխարհընկալումը ոչ միայն օրգանապես խորթ է ուծացած, հանուն ազգային շահի չնչին զոհողություն բերելու անընդունակ «հային», այլեւ վտանգավոր է դիտվում ամերիկյան պետական (Թուրքիայի հետ համագործակցող) այն կառույցների ու շրջանակների համար, որոնք ցանկանում են սփյուռքահայերին տեսնել միայն ջոն հակոբյանների եւ ռոնալդ սյունիների ինքնատյաց եւ կոսմոպոլիտ կերպարանքի մեջ:

- Էջ 144 -


     Ուծացումը նաեւ հոգեբանական երեւույթ է, որը մեծապես նպաստում է ազգային շահերի դավաճանությանը: Անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, ուսումնասիրելով սեփական ազգը դավաճանող անձանց հոգեբանական տեսակները, ի թիվս այլոց, առանձնացնում է նաեւ «դավաճան-հարմարվողների» տեսակը, որի բնութագրումն առավելագույնս է համապատասխանում ջոնհակոբյան-ռոնալդսյունի անհատական տիպի առանձնահատկություններին43: Այս առումով խիստ հետաքրքրական է, որ Ռ. Սյունին, ինչպես ինքն է պատմում, 1997 թ. հունիսին Երեւանում մի դասախոսություն կարդալուց հետո (ի դեպ, դա 1990-ական թթ. Երեւանում նրա կարդացած առաջին եւ վերջին դասախոսությունն էր), արժանացել է դահլիճում ներկա հայաստանցի ունկնդիրների միահամուռ բուռն վրդովմունքին, նույնիսկ՝ «դավաճան» ու «հայ չես» գնահատականներին44:
     Ցավալին այն է, որ նման «հայերը», միմյանց հերթագայելով, հայտնվում են նաեւ նորանկախ Հայաստանի պետական մարմիններում, որով նրանց քարոզի համար ստեղծվել են առավել բարե-նպաստ պայմաններ: Այսպես՝ Ժ. Լիպարիտյանին ՀՀ արտգործնախարարության կառույցում փոխարինելու եկած գաղափարակիցը՝ 1998 թ. ի վեր Ավստրիայում եւ ԵԱՀԿ կառույցներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՄՆ-ի քաղաքացի Ջիվան Թաբիբյանը, մի հոդվածում փաստորեն առաջարկում է սփյուռքահայ կառույցները «բարեփոխել»՝ դրանք լիովին ապաքաղաքականացնելով եւ օտար միջավայրի հետ գրեթե ամբողջովին ձուլելով45: Սփյուռքահայ կառույցների համար նրա առաջարկած օրակարգն ընդ-գրկում է հայապահպանման հին կետերը՝ եկեղեցի (ընդ որում՝ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիները, հայկական ինքնության տեսանկյունից, հավասարարժեք են համարված, որ սխալ է), հայկական դպրոց, հայկական երգ ու պար, Հայաստանին ցուցաբերվող տնտեսական ու լոբբիստական օժանդակություն: Սակայն Ջ. Թաբիբյանը ոչ մի խոսք չի ասում կորուսյալ հայրենիքի՝ Արեւմտյան Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դրա հնարավոր հետեւանքների մասին: Փոխարենը՝ պրն դեսպանը հնչեցնում է մեզ արդեն լավ ծանոթ սուտ դժգոհությունն առ այն, թե իբր սփյուռ-

- Էջ 145 -

քում «երիտասարդ հեղինակների վրա ճնշում են բանեցնում, որպեսզի նրանք գրեն բացառապես հայկական թեմաներով»46: Հիշենք, որ նույնատեսակ ամբաստանություններով հանդես է գալիս նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Կովկասի բաժնի պատասխանատու Լեւոն Ավդոյանը, ըստ որի՝ ամերիկահայությունն իբր «անընդհատ շովինիստական բանավեճ է» վարում եւ «նախնական կամ քաղաքական սպասելիքներ» ունի ամերիկացի հայագետներից47:
     Իրականում՝ արտերկրում հայկական թեմաներով գրող պրոֆեսիոնալ եւ անաչառ մասնագետների վիթխարի պակաս կա, այլապես այսօր Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ անգլերենով ու միջազգային տարածում ունեցող այլ լեզուներով լույս տեսած կլինեին հայկական տեսակետը պաշտպանող ոչ թե ընդամենը մի քանի անուն գիրք, այլ տասնյակ աշխատություններ48: Սակայն քաղաքականապես չափից ավելի «պատրաստված» ՀՀ դեսպան Ջ. Թաբիբյանի համար այսպիսի «մանր» խնդիրները կարեւորություն չունեն, ահավասիկ նրա եւս մի քանի դատողություն. «Սփյուռքում լավ գրող լինելու համար... անհրաժեշտ չէ գրել հայերենով, ոչ էլ նույնիսկ հայկական թեմաներով»49, կամ՝ «սփյուռքում պետք է շատ զգույշ լինել այլազգի՝ «օտար» հասկացության հանդեպ: Միայն Հայաստանում է, որ այս տերմիններն իմաստ ունեն՝ ամբողջական եւ իրավաբանական իմաստ: Բոլոր մյուս տեղերում այդ կեղծ բնութագրումն ընդունակ է միայն մարգինալացնել երիտասարդներին եւ արագացնել օտարացման ընթացքը»50: ՀՀ դեսպանի այս արտառոց մտքերը ոչ այլ ինչ են, քան ասիմիլիացիայի թեթեւակիորեն շպարված քարոզ, որ գաղափարապես միանգամայն համընկնում է միեւնույն աղբյուրից սնվող Ջ. Հակոբյանի, Ռ. Սյունիի, Ժ. Լիպարիտյանի գաղափարախոսությանը51:

Սփյուռքի կառույցները

     Սառը պատերազմի՝ միջազգային քաղաքականությանը պարտադրած կարծր կանոններով՝ սփյուռքահայ ավանդական կառույցները դարձել էին օտար պետությունների հատուկ ծառայությունների սեւեռուն ուշադրության եւ ներազդման առարկա: Կասկածից

- Էջ 146 -

վեր է, որ հայկական սփյուռքն այժմ նույնպես (ինչպես եւ մի շարք այլ սփյուռքներ) շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Իսրայելի եւ այլ պետությունների հատուկ ծառայությունների համար52: Սփյուռքի ավանդական կառույցների գործունեությունը (հատկապես՝ քաղաքական ասպարեզում) անխուսափելիորեն հայտնվել է օտար ուժերի բավական արդյունավետ վերահսկողու-թյան տակ: Իբրեւ ամենաթարմ օրինակ՝ կարելի է վերհիշել 2001-02 թթ. Ամերիկայի հայկական համագումար կոչվող կազմակերպության՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի առաջադրանքները հլու-հնազանդ կատարելու վարքագիծը՝ ներառյալ «Ազատության աջակցության ակտի» 907 հոդվածի պաշտպանությունից հրաժարվելը, այսպես կոչված «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով»-ում դրոշակակրի դերը ստանձնելը (թեեւ այս գործընթացին, ինչպես վերը նշվել է, մասնակից են նաեւ ՀՀ իշխանությունները), Թուրքիային շնորհակալություն հայտնելը՝ Հայաստանի հետ անձնագրային ռեժիմի մեջ զավեշտական «զիջումներ» անելու դիմաց եւ այլն53:
     Ցավոք, օտար թափանցումներից չի խուսափել նաեւ սփյուռքի ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՀԴ-ի գործուն մասնակցությամբ 1950-ական թթ. երկրորդ կեսին տեղի ունեցավ Հայոց եկեղեցու՝ պատմականորեն Ս. Էջմիածնին պատկանող թեմերի զավթումը Անթիլիասում հանգըրվանած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից: ՀՀԴ-ն մինչեւ այսօր էլ շարունակում է պաշտպանել Հայոց եկեղեցու համար անդարմանելի վերք մնացած այս պառակտվածությունը:
     Ժամանակին ՀՀԴ-ի եւ հայ ավանդական մյուս կուսակցու-թյունների՝ արտասահմանում հակահայկական քարոզչության դեմ տարվող աշխատանքի բացակայությունը նկատել ու խստորեն քննադատել էր արեգին Նժդեհը.
     «Մեր ժողովուրդը ոչ միայն քաղաքականապես խաբված է, այլեւ բարոյապես զրպարտված Եվրոպայում եւ Ամերիկայում: ...Այս տեսանկյունից՝ Դաշնակցությունը, որպես հզոր գաղութային կազմակերպություն, ունի ամենամեծ մեղքը: Այն, ինչն արտասահմանում կոչում են հայկական քարոզչություն, ոչ այլ ինչ է, քան գթասրտություն աղերսող լալկան նվնվոց, որն արտա-

- Էջ 147 -

սահմանացիների մոտ առաջացնում է լոկ խղճահարություն եւ շարունակ աճող արհամարհանք: Դաշնակցական ղեկավարու-թյունն իսկական քարոզչության մասին հասկացողություն չունի: Նա ցուցադրում է իր այժմյան ցնցոտիքը՝ անվանելով այն քարոզչություն: Նա չկարողացավ օգտագործել հայ ժողովրդի պոտենցիալ ուժը հեղափոխության շրջանում, քանզի չէր ճանաչում սեփական ժողովրդին եւ այժմ ի վիճակի չէ տանել ազգային իրական արժեքների քարոզչությունը, որովհետեւ հիմնավոր չգիտի հայոց պատմությունը, այդ պատմության փիլիսոփայությունը: Եթե նույնիսկ, վերջին քառորդ դարում (իմա 1920-45 թթ.՝ Ա.Ա.), որեւէ եվրոպական լեզվով լույս է տեսել այս կամ այն հայամետ գիրքը, ապա հեղինակն արտասահմանցի է եղել: Այսպես կոչված հայասեր քարոզչության համար Դաշնակցությունը ոչինչ չի արել»54:
     1940-ական թթ. Նժդեհի տված այս գնահատականից հետո դրությունն է՛լ ավելի է վատթարացել: Մասնավորապես, ՀՀԴ-ն, Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը բացարձակապես անտեսել են Արեւմուտքում սառը պատերազմի տարիներին մեծ թափ առած՝ հայոց հին, միջնադարյան եւ նոր շրջանի պատմության կեղծարարու-թյունը: Ընդհակառակը, նրանք երբեմն անուղղակիորեն խրախուսել են այդ կեղծարարությունը: Ահա մի քանի թարմ օրինակ. երկիցս՝ 1989 եւ 2001 թթ., ՀՀԴ-ի ԱՄՆ-ի մասնաճյուղի ղեկավարությունը իր հովանավորությամբ լույս տեսնող Armenian Review պատմագիտական հանդեսի հրավիրյալ խմբագիր է նշանակել ամերիկյան կեղծ հայագիտական դպրոցի պարագլուխներից մեկին՝ տխրահռչակ Ռոնալդ Սյունիին, որն էլ առիթը չկորցնելով՝ իր ներածության մեջ մի լրացուցիչ հարձակում է կատարում հայ «ազգայնամոլ» պատմաբանների դեմ55: Ընդ որում՝ Armenian Review-ի 2001 թ. համարը նվիրված է 1894-96 թթ. Սասունի կոտորածներին, որոնց վերաբերյալ ահա թե ինչ է գրել իր ելույթներից մեկում Ռ. Սյունին.
     «1894 թ. Սասունում հայերի եւ քրդերի միջեւ տեղի ունեցած բախումները հանգեցրին պետական զորքերի միջամտությանը եւ հարյուրավոր հայերի սպանությանը: Ավելի ուշ հայերն

- Էջ 148 -

այս բռնությունն ընկալեցին իբրեւ առաջին փուլ ջարդերի այն շարքի, որ ավարտվեց 1915 թ. ցեղասպանությամբ: Բայց 1894-1896 թթ. արեւելյան Անատոլիայում տեղի ունեցած ջարդերը կարելի է դիտել իբրեւ Աբդուլ Համիդ Բ-ի կողմից միջէթնիկական հարաբերությունների հին հավասարակշռությունը վերականգնելու փորձ»56:
     Նույն ելույթում Սյունին ասում է, թե «Հայոց ցեղասպանությունն ավելի վրեժխնդրությունից եւ խուճապահարությունից դրդված ճնշման գործողություն էր, քան թե վաղուց ծրագրված ու վերեւից մանրակրկիտ կերպով կառավարված ոչնչացման ծրագիր»57: Փաստորեն, Սյունիի այս դրույթները չեն տարբերվում թուրքերի ասածից, ուստի նույն հաջողությամբ կարելի էր այդ համարի խմբագիր նշանակել թուրք մի որեւէ կեղծարարի:
     Եվ սա այն դեպքում, երբ Ռ. Սյունին բազմիցս ու խստորեն քննադատվել է եւ՛ հայաստանյան, եւ՛ արտասահմանյան դաշնակցական մամուլում՝ որպես Հայաստանի եւ հայության շահերին մշտապես վնասող անհատ58: Այսպիսի հանգամանքներում ի՞նչ գնահատական կարելի է տալ ԱՄՆ-ի ՀՀԴ մասնաճյուղի՝ Ռ. Սյունիին բարոյապես աջակցելու նշված քայլին, եթե ոչ օպորտունիզմ, հաճոյակատարություն ամերիկյան որոշ ազդեցիկ շրջանակներին, պատմական ճշմարտության ու հայկական շահերի զոհաբերում: Նկատենք նաեւ, որ Ռ. Սյունին վայելել ու վայելում է ՌԱԿ-ի եւ նրա հետ սերտորեն կապված Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) վերնախավի հովանավորումն ու աջակցությունը:
     Սյունիին բարոյապես աջակցելուն հավասարազոր մի նույնարժեք քայլ էլ կատարեց ՀՀԴ հովանու տակ գործող Համազգային հայ կրթական ու մշակութային միությունը. իր կազմակերպած Հայ համալսարանականների 8-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան հրավիրեց եւս մի կարկառուն կեղծ հայագետի՝ Ջեյմս Ռասելին, որի գրվածքներն արդեն հանգամանորեն քննադատվել էին Հայաստանի գիտական մամուլում59: Իսկ ի՞նչ բացատրություն կարող է ունենալ այն, որ ՀՀԴ-ի անդամ է ամերիկյան կեղծ հայագիտական դպրոցի կրտսեր սերնդի ներկայացուցիչ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մոլի ջատագով Վինսենթ Լիման:

- Էջ 149 -

Լիման ռասիզմի մեջ է մեղադրում բոլոր այն հայերին, որոնք թերահավատություն ունեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հովանու ներքո անցկացվող հայ-թուրքական անլուրջ «երկխոսության» նկատմամբ60: Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ ՀՀԴ-ն որդեգրել է կեղծ հայագետներին հովանավորելու մտածված ուղեգիծ: Չէինք ցանկանա այդպիսի եզրակացության հանգել: Բայց ժամանակն է, որ ՀՀԴ-ն ձերբազատվի ազգային հարցերում անհետեւողական քաղաքականությունից եւ օտար թելադրանքներից61:

Սփյուռքի կառույցների օրակարգը

     Չմոռանանք, որ Հայաստանի մեծ մասը բռնազավթված է: Սակայն այսօր սփյուռքահայ կառույցների մեծ մասի օրակարգը ըստ էության զուրկ է քաղաքական, առավել եւս ազատագրական հարցադրումներից եւ նպատակներից. այն սահմանափակվում է բավական նեղ մշակութային գործունեությամբ՝ հռչակված գլխավոր նպատակ ունենալով այսպես կոչված «հայապահպանումը»: Հայաստանում էլ՝ շատերը սփյուռքի գոյության իմաստը տեսնում են հայապահպանության մեջ: Բայց ի՞նչն է հայապահպանման նպատակը. ահա դա արդեն անհայտ է մնում: Արտերկրում հայապահպանումը դարձել է անիմաստ, ինքնանպատակ, ամորձատված գաղափար: Մինչդեռ հայապահպանումն իմաստ ունի միայն, եթե այն գալիս է օժանդակելու ազգային խնդիրների իրականացմանը: Պատմական այս ժամանակահատվածում այդ խնդիրներից են Հայաստանի պետության կայացումն ու ամրապնդումը, հայրենադարձությունը («հայահավաքը»), հայոց ոտնահարված ազգային իրավունքների պաշտպանությունը: Այլապես՝ հայապահպանումն ինքը դատապարտված է ձախողման: Թեեւ պատմական այս պահին Արեւմտյան Հայաստանի ազատագրումը իրատեսական խնդիր դիտվել չի կարող, սակայն դա չի նշանակում, որ հայությունը եւ հատկապես սփյուռքը պետք է մեկընդմիշտ հրաժարվեն հայրենատիրության գաղափարից:
     Արտերկրում Արեւմտյան Հայաստանին վերատիրանալու խնդիրն առավել հստակությամբ դնում է թերեւս միայն Հայկական

- Էջ 150 -

ժողովրդային շարժում կազմակերպությունը, որի հնարավորությունները, սակայն (հատկապես՝ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների առումով), զգալիորեն զիջում են սփյուռքահայ խոշոր կառույցների ունեցած ռեսուրսներին62: Թեեւ Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրերում այս վերջնական նպատակը նույնպես առկա է, ՀՀԴ-ն դրան հասնելու հիմնական միջոց է ընտրել ցեղասպանության միջազգային ճանաչման ապահովումը, որի ոչ խոստումնալից ճանապարհ լինելուն դեռ անդրադառնալու ենք:

ԱՄՆ-ի հայկական լոբբինգը եւ նրա ուժը

     Իբրեւ սփյուռքահայության կազմակերպվածության եւ արդյունավետ գործունեության օրինակ՝ հաճախ հիշատակվում է ԱՄՆ-ում հայերի լոբբիստական գործունեությունը: Արեւմտյան մամուլում, ինչպես նաեւ ակադեմիական պարբերականներում անընդհատ խոսվում է հայկական լոբբինգի (Armenian lobby) մեծ կշռի եւ ազդեցության մասին63:
     Այդուհանդերձ, հայկական լոբբինգն ԱՄՆ-ում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ կազմակերպչական առումներով չի ներկայացնում այն հզոր ուժը, որի մասին անընդհատ տարփողվում է: Իրականությունն այն է, որ հայկական լոբբինգը բավական սահմանափակ հնարավորություններ ունի, իսկ լոբբիստական կազմակերպություններից մեկն էլ՝ Ամերիկայի հայկական համագումարը, ինչպես արդեն նշվեց, բացահայտորեն դարձել է (եթե ի սկզբանե չի եղել) ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կցորդն ու խոսափողը: Ամերիկահայ լոբբինգի հզորության մասին առասպելը տարածում են թուրքական եւ ադրբեջանական դիվանագիտությունն ու քարոզչությունը, ինչպես նաեւ նրանց արեւմտյան գործընկերները (ԱՄՆ-ի պետական գերատեսչություններն ու նավթային ընկերությունները)՝ նպատակ ունենալով. 1) Ադրբեջանը ներկայացնել իբրեւ ամերիկահայերի առատ ֆինանսավորվող գործողությունների եւ լավ կապերի զոհ, 2) այդպիսով շեղել ուշադրությունն ինչպես Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի՝ Վաշինգտոնում ունեցած շատ ավելի լավ կապերից, այնպես էլ բուն Ադրբեջանի ունեցած ռեսուրսներից

- Էջ 151 -

եւ կապերից, 3) թաքցնել Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմի պահանջների օրինականությունը, որ հիմնված է պատմաիրավական արդար հիմքերի եւ պատերազմում տարած հաղթանակի վրա64: Ինչպես նկատում է Մասսաչուսեթսի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Լ. Չորբաջյանը, եթե հայկական լոբբինգն իսկապես ունենար այն ուժը, որ իրեն վերագրում են, ապա այն ընդունակ կլիներ լուծելու հետեւյալ խնդիրները.

     - ԱՄՆ-ի Կոնգրեսում կհասներ Հայկական ցեղասպանության ճանաչմանը (վերջին 20 տարում այս կապակցությամբ ԱՄՆ-ի Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ մտած բոլոր բանաձեւերը իրարահաջորդաբար տապալվել են):
     - ԱՄՆ-ը ուժեղ ճնշում կբանեցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի եւ Արցախի դեմ քայքայիչ շրջափակումները վերացնելու պահանջով:
     - ԱՄՆ-ը ճնշում կբանեցներ Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի 1915-22 թթ. հայերի դեմ գործած ցեղասպանության փաստը:
     - ԱՄՆ-ը կճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
     - ԱՄՆ-ը դիվանագիտական եռանդուն ջանքեր կգործադրեր միջազգային ասպարեզում՝ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախացմանն աջակցելու նպատակով65:

     Մինչեւ վերջերս հայկական լոբբինգի ամենամեծ նվաճումը համարվում էր ԱՄՆ-ի Ազատության աջակցության օրենքի 907 հոդվածի պաշտպանությունը, սակայն պետք է նկատել, որ 907 հոդվածը որեւէ արգելք չէր դնում ամերիկյան նավթային ընկերությունների՝ Ադրբեջանում գործելու եւ ներդրումներ անելու առջեւ: ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի գիտնական Ալեք Ռասիզադեն ճիշտ նկատում է, որ այդ ընկերությունների Ադրբեջանում կատարած ներդրումները մեծապես գերազանցում են ԱՄՆ-ի Հայաստանին տրամադրած օգնությունը66: Իսկ 2001 թ. հոկտեմբերին

- Էջ 152 -

Սենատը հատուկ որոշմամբ ԱՄՆ-ի նախագահին իրավունք տվեց այն կասեցնելու, որը եւ 2002 թ. հունվարին օգտվեց այդ իրավունքից: Ուստի հայկական լոբբինգի մինչ այսօր արձանագրած համեստ հաջողությունների թվում մնացել է միմիայն ԱՄՆ-ի հումանիտար նշանակալի օգնությունը Հայաստանին:
     Ցավալին այն է, սակայն, որ Հայաստանի բարձրաստիճան դիվանագետներից ոմանք իրենք են քարոզում հայկական լոբբինգի չեղած հզորությունը՝ ապակողմնորոշելով առանց այն էլ ապակողմնորոշված հայ հասարակությանը: ՀՀ փոխարտգործնախարար եւ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանն իր մի ելույթում պնդում է, թե «Հայկական լոբբինգն իր հզորությամբ, ուժով ԱՄՆ-ում միշտ գտնվել է 4-5-րդ տեղերում՝ հրեական, հունական, լեհական, երբեմն էլ՝ մերձբալթյան-ուկրաինական լոբբինգներից հետո67: Անկախությունից հետո, ըստ իս, տարիների ընթացքում մենք այսօր հաստատակամորեն զբաղեցնում ենք երկրորդ տեղը՝ հրեական լոբբինգից հետո: ...Այսօրվա դրությամբ թուրքական լոբբինգը ԱՄՆ-ում, հայկական լոբբինգի հետ համեմատած, գործոն չէ»68: Այս սխալ եզրակացությանը հայ դիվանագետը եկել է, ամենայն հավանականությամբ, հալած յուղի տեղ դնելով արեւմտյան լրատվամիջոցների ուռճացրած գնահատականները: Ինչ վերաբերում է Թուրքիայի լոբբիստական գործունեությանը, ապա արեւմտյան լուրջ մասնագետներն այն գնահատում են իբրեւ «չափազանց հղկված եւ արդյունավետ»69:
     Գնահատելով ամերիկահայ կազմակերպությունների լոբբիստական աշխատանքների որոշակի դրական արդյունքները (որոնցից հիմնականը Հայաստանին բավական մեծ չափերի հասնող ԱՄՆ-ի տնտեսական օգնությունն է)70, պետք է միաժամանակ նկատել նաեւ այն բացասական հետեւանքները, որ լոբբիստական գործունեությունը թողնում է սփյուռքահայության վրա: Բանն այն է, որ լոբբինգի նպատակն ու գործելաոճն ուղղված են ոչ թե սեփական ուժերի ինքնակազմակերպման միջոցով հայության հիմնա-խնդիրների լուծմանը, այլ այդ հարցերից ընդամենը մի քանիսի կիսատ-պռատ առաջադրմանն օտար տերությունների առջեւ՝ այն հույսով, որ վերջիններս են տալու դրանց լուծումը: Լոբբինգն իր էությամբ խնդրագրության մի ձեւ է՝ ճիշտ նույն «թղթե շերեփը»,

- Էջ 153 -

որի վնասակար արդյունքները մեզ պատմությունից քաջ հայտնի են: Լոբբինգը լրջորեն վնասում է հայության ներքին կազմակերպվածության բարձր մակարդակի հասնելու ջանքերին՝ անընդհատ շեղելով սփյուռքահայերին ինքնակազմակերպվելու հրամայականից, ազգի ճակատագիրը սեփական ուժերով ու միջոցներով կերտելու ճանապարհից: Դառնալով ԱՄՆ-ում (առաջիկայում՝ գուցե նաեւ Եվրոպայում) հայ զանգվածների հետ աշխատելու հիմնական ձեւը՝ լոբբինգն իրականում ոչ թե արթնացնում ու մոբիլիզացնում է սփյուռքահայ զանգվածներին, այլ քնեցնում՝ մղելով նրանց խնդրագրական տարաժամանակյա, անջատ ու անվերջ գործողու-թյունների, որոնց արդյունքը կարող է դյուրությամբ ի դերեւ լինել օտար տերության շահերի ու քմահաճույքի փոփոխության հետ միասին: Այս առումով մի վառ օրինակ էր ԱՄՆ-ի Ազատության աջակցության օրենքի 907 հոդվածի սառեցումը (2001 թ.)71: Մինչդեռ զանգվածի համախմբումն ու մոբիլիզացումը նախատեսում է անձնական այնպիսի գործողություն, որն անհատին լրջորեն ներգրավում է հայկական կյանքի տարբեր բնագավառներում (տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլն): Լոբբինգը սփյուռքահայ զանգվածին աշխուժացնելու հնարավոր գործողություններից ամենակրավորականն է, միաժամանակ՝ օտար պետության համար ամենակառավարելին:

Համասփյուռքյան կառույցի բացակայությունը

     Ի տարբերություն հրեական սփյուռքի ստեղծած Համաշխարհային հրեական կոնգրեսի եւ նրա դուստր կազմակերպությունների՝ հայկական սփյուռքը ցայսօր չի կարողացել ձեւավորել համա-սփյուռքյան ներկայացուցչական կառույց՝ ճյուղավորված վերկուսակցական տեղական մարմիններով: Միայն այդպիսի կառույցը կարող էր ըստ արժանվույն կազմակերպել սփյուռքահայ կյանքը, այդ թվում՝ տեղերում անցկացնել հայերի մարդահամար, ազգային որոշակի տուրք սահմանելու միջոցով ստեղծել կայուն ու վերա-հսկելի բյուջե՝ ինչպես համայնքի, այնպես էլ Հայաստանի զանազան կարիքները հոգալու համար, միջազգային ատյաններում ներ-

- Էջ 154 -

կայացնել Հայոց ցեղասպանությունից բխող քաղաքական, իրավական, ֆինանսական եւ այլ խնդիրները:
     Սակայն նման կառույցի ստեղծումը չի խրախուսում նաեւ սփյուռքահայ խոշորագույն կազմակերպությոնը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ահավասիկ, ՀՀԴ ղեկավարներից մեկի՝ Հայ դատի ԱՄՆ-ի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի այս առթիվ տված բացատրությունները.
     «Այն գաղափարը, թե Հայաստանը եւ սփյուռքը կարող են միասին աշխատել, իրականում կառույցի հարց չէ: Հարցը վերաբերում է միայն տեղեկությունների փոխանակմանը եւ միասնական նպատակներ որոշելուն ու կամք ունենալուն: Ամենակարեւորը՝ իրար գաղափարներ հասկանանք, բայց վստահ չեմ, որ ամենակարեւորը կառույցն ստեղծելն է: Մեր առաջնահերթու-թյուններն ամերիկահայության առաջնահերթություններն են եւ վերաբերում են համահայկական հիմնահարցերին՝ Ցեղասպանության ճանաչում, Հայաստանի ամրապնդում եւ Ղարաբաղի պաշտպանություն: Որեւէ կառույցի վրա չէ, որ կհիմնվեն այս խնդիրները, այլ ընդհանուր հայության, ընդհանուր պատմական եւ մեր ապագայի տեսլականի արժեքների վրա: Մենք ամբողջովին գիտակցում ենք Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունները, Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են մեր մոտեցումները, այնպես որ, կարծում եմ՝ դա բավարար է»72:
     Ցավոք, այսօր միջհայկական համագործակցությունը սարսափելիորեն անբավարար է: Պարզապես, իրերն իրենց անուններով կոչելու դեպքում, պետք է ասվի, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը մտավախություն ունի, թե համասփյուռքյան կառույցի ստեղծումն ու գործունեությունը կարող են ընթանալ իր վերա-հսկողությունից դուրս, եւ այդպիսով կուսակցությունը կզրկվի այսօր արտերկրում, հայկական այլ կառույցների հետ համեմատ, վայելած ուժեղ դիրքերից եւ ազդեցությունից: Թերեւս նույնը կարելի է ասել նաեւ արտերկրում գործող հայ ավանդական մյուս կուսակցությունների մասին:

- Էջ 155 -

Հայապահպանման բուն նպատակը եւ գլխավոր միջոցը

     Արտերկրում հայապահպանումը ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության գոյապահպանման բուն նպատակը սեփական հողերի վրա, անկախ պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այսօրվա Հայաստանում (այն ամբողջ տարածքում, որը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է), հետագայում՝ նաեւ պատմական Հայաստանի ազատագրվելիք այլ հատվածներում73:
     Հայապահպանումը իբրեւ ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն հայապահպանման կարեւորագույն տարրերը: Մասնավորապես, հայերի քաղաքական գիտակցությունը զրկվում է ազգի գոյատեւման դաշտն ու այնտեղ ամեն օր ընթացող հայ-թուրք/ադրբեջանական օբյեկտիվ պայքարը տեսնելուց: Դրանով խանգարվում է իրականության ճիշտ եւ խորը ըմբռնումը: Ավելին, օտար միջավայրի ձուլող իրադրության մեջ՝ հայոց լեզվի եւ մշակույթի թույլ եւ թյուր իմացության պայմաններում, հայապահպանման բուն նպատակի անտեսումը զրկում է տարագիր հային այդ նպատակի դիմադրողականություն ներարկող ընդունակությունից: Չմոռանանք, որ օտար կենսապայմանները պարտադրաբար ծնում են սփյուռքահայի մեջ «Հանուն ինչի՞ հայ մնամ», «Հանուն ինչի՞ մտածեմ ու գործեմ հայկական խնդիրների վրա, որոնք կենսապայմաններիս բարելավմանն անմիջականորեն չեն նպաստելու» հարցերը: Երբ չկա հայապահպանման բուն նպատակի գիտակցումը, սփյուռքահայի՝ ինքն իրեն եւ ուրիշներին տրվող պատասխանը դառնում է թերի՝ ի վերջո վերածվելով «հայ մնալ հանուն հայ մնալու» անհամոզիչ եւ անտրամաբանական պատասխան-բանաձեւումի: Այս հարցադրումն անխուսափելի է, այլ բան է, որ սփյուռքահայության հայրենասեր մասը, լեցուն լինելով հայկականությամբ, այսինքն, նախ եւ առաջ՝ հայկական նպատակներով (այդ թվում՝ հայ սերունդ ժառանգելու եւ հայությանը նպաստ բերելու ցանկությամբ), իրենցից կտրականապես վանում են «հանուն ինչի՞ հայ մնալ» հարցը, որը պարզապես դուրս է մնում նրանց ընդունելիության շրջանա-

- Էջ 156 -

կից: Այդուհանդերձ, հե՛նց այս հարցի առնչությամբ հայրենասեր սփյուռքահայերի առջեւ ծառանում է մեկ ուրիշ հայկական նպատակ՝ թույլ չտալ սփյուռքահայության ձուլումն օտարների մեջ: Այսպես է առաջանում հայապահպանման նպատակը: Այս նպատակն (ավելի ճիշտ՝ ընդգրկվածությունը նրա իրագործման մեջ) իր հերթին ավելի է ամրացնում նույն հայրենասեր սփյուռքահայերի էթնոդիմադրողականությունը: Սակայն, ցավոք, հաճախ նույնիսկ սփյուռքի հայրենասեր հատվածի գաղափարախոսությունից է դուրս մնում հայապահպանման բուն նպատակը՝ վատնելով նրանց ուժերը ժամանակավրեպ ու երկրորդական աշխատանքների վրա:
     Գիտակցական եւ ենթագիտակցական մակարդակների վրա է գործում նաեւ խաղաղ պայմանների պատրանքը.
     ա) հայ-թուրքական օբյեկտիվ հակամարտության պայմաններում գոյատեւող հայ էթնոսի ներկայացուցիչների՝ այդ հակամարտության չտեսնելը թուլացնում է հայկական կողմը, ինչպես նաեւ հայապահպանման գործը, քանի որ ինքն իրեն «խաղաղ» պայմաններում պատկերացնող հայը չի գործադրում այն ջանքերն ու ճիգերը, որոնք բնական ու պարտադիր են պայքարի դաշտը տեսնող, զգացող եւ իրեն հե՛նց այդտեղ պատկերացնող հայի համար.
     բ) խաղաղ պայմանների պատրանքը թմրեցնում եւ ուժգնորեն խախտում է հայ էթնիկական զգոնությունը, թերի կարեւորություն տալիս հայապահպանման գործին, ճանապարհ հարթում այնպիսի երեւույթների առջեւ, ինչպիսիք են խառնամուսնությունները, երեխաների անբավարար հայեցի դաստիարակությունը, հայրենադարձու-թյան կարեւորության անտեսումը, արտագաղթի ուղին դյուրությամբ ընտրելը եւ այլն:

Հայոց պատմական վրեժի զգացմունքը

     Գիտակցության տարբեր մակարդակներում է գործում նաեւ մի խիստ յուրահատուկ երեւույթ՝ հայոց վրեժի կամ ցասման զգաց-

- Էջ 157 -

մունքը: Բանն այն է, որ հայկական էթնոգիտակցություն ունեցող յուրաքանչյուր անհատ 1894-1922 թթ. ցեղասպանությունից հետո (ու դրանից էլ ավելի վաղ) ունեցել է գոնե մեկ անգամ առկայծած վրեժի ցանկություն74: Ճիշտ է՝ ամեն մեկն իր սեփական պատկերացումներն է ունեցել հայոց վրեժի մասին՝ սկսած երեխայի պարզունակ, կրավորական երեւակայություններից (ֆանտազիաներից) ու վերջացրած ռազմաքաղաքական կազմակերպությունների մանրամասնորեն մշակած ու կիրառած ծրագրերով75:
     Հայոց ցասման հիմքում ընկած է ցավը՝ ցեղասպանության զոհերի, վերապրողների տառապանքների, բնօրրան-հայրենիքի կորստյան համար: Ընդ որում՝ այս ցավի մերօրյա կրողն ականատես չի եղել այդ դեպքերին, նրա համար զոհերն անծանոթ ու հեռու անցյալում ապրած մարդիկ են: Հետեւաբար, ի՞նչ չափով այսօրվա հայը ցավ կզգա անցյալում եղեռնի զոհ դարձած հայերի համար՝ կախված է նրանից, թե ի՞նչ չափով է նա նույնացնում իրեն հայ ազգի հետ, այսինքն՝ որքանով է իրեն միեւնույն միավոր, միեւնույն մարմին, միեւնույն միս ու արյուն զգում հայության հետ: Թե որքանով էր այս նույնացումը կատարում, օրինակ, հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, պարզ է դառնում հայ ժողովրդին ուղղված նրա հետեւյալ տողերից.
     Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
     Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:
     Ազգային ցավի այսպիսի վերապրումը նախատեսում է նաեւ անհատի հոգեբանական անքակտելի նույնացում ազգի հետ՝ ի հաշիվ իր անդամակցած հասարակական այլ խմբերի (ընտանիքի, ընկերական շրջապատի, դասակարգի, դասի) նկատմամբ տածած նվիրվածության: Եթե հայ անհատը չունի կամ մերժում է ցասման զգացմունքը, ուրեմն նրա հոգեբանական նույնացումը հայության հետ խզվել է, հայկականությունը՝ թուլացել, նա բարոյապես նահանջել է անարդարության ու բիրտ ուժի առջեւ, համակերպվել բնիկ բնօրրանի օտարացման եւ իր արյունակից նախնիների հանդեպ գործված աններելի ոճրագործության հետ: Այս նահանջը գրեթե միշտ ուղեկցվում է մեղքի ենթագիտակցական զգացումով, որը էլ ավելի է մղում անհատին հեռանալու իր արմատներից եւ մոռա-

- Էջ 158 -

նալու ցավի պատճառը: Վերջին հաշվով, հայոց ցասումի մերժումը հայ անհատի կողմից նշանակում է նաեւ Հայոց ցեղասպանության արդյունավետ լինելու կողմնակի ճանաչում եւ արդարացում, ինչպես նաեւ Թուրքիայի անուղղակի խրախուսում՝ ավարտին հասցնելու XIX դարի վերջին սկսված հայասպանդը:
     Հայոց ցեղասպանությունը ծնել է նաեւ հայոց ցասման զգացմունքի հակոտնյան՝ թուրքերի անհանգստությունը հայերի վրեժխնդիր լինելու վերաբերյալ, որը կարելի է անվանել պատմական վրեժխնդրության ենթարկվելու վախ (ՎԵՎ): Նման մտավախություններ թուրքերը դրսեւորել են դեռեւս ցեղասպանության ծրագրման եւ իրականացման փուլում՝ նկատի առնելով հայերի վրիժապահանջ կամքը: Այսպես՝ 1915 թ. սեպտեմբերին Թալեաթի Հատուկ բյուրոյի տնօրեն Հասան Ֆեհմին գերմանացի մի թղթակցի ասում էր. «Մենք պետք է վերացնենք հայերին: Նրանք վրեժ-խնդիր եւ անհաշտ բնավորություն ունեն, ու, քանզի նրանք քաջ են, նրանք սպառնալիք են պետության համար... Մենք պետք է իսպառ բնաջնջենք հայերին»76:
     Քանի որ Հայոց ցեղասպանությունը չհասավ իր վերջնական նպատակին՝ հայերի իսպառ բնաջնջմանը եւ աշխարհի քարտեզի վրայից Հայաստանի վերացմանը, թուրքերի ընկալումներում հայոց պարտությունը վերջնական չէ, եւ հայերը, նրանց կարծիքով, դեռ ռեւանշի հնարավորություն ունեն:
     Հայոց վրեժխնդրությանը ենթարկվելու թուրքական պատկերացումները ներառում են բնաջնջման ենթարկվելու մտավախությունը, որովհետեւ, եթե ցեղասպանության դիմաց վրեժխնդրությունը կատարվի համաչափ եղանակով, ապա դա կարող է նշանակել ցեղասպանական հարվածի վերադարձ: Հե՛նց այս խիստ չափազանցված մտավախություններից էլ առաջանում է թուրքերի՝ հայերին եւս մեկ անգամ հարվածելու ցանկությունը՝ «մահացու վտանգը» մեկընդմիշտ վերացնելու համար:
     Վրեժխնդրության ենթարկվելու վախն, ըստ երեւույթին, ազդում է նաեւ թուրքերի ռազմավարական հաշվարկների վրա, մասնավորապես այն կասկածի, ըստ որի՝ եթե Հայաստանը մի օր դառնա տնտեսապես բարգավաճող, ռազմականապես հզոր ու միջազգային ասպարեզում հարգված պետություն, այն առաջ կքաշի Հա-

- Էջ 159 -

յոց ցեղասպանությունից բխող տարածքային, բարոյական, մշակութային, նյութական փոխհատուցման հարցեր77:
     Փաստորեն, մի առումով ցեղասպանությունը նույնատիպ ազդեցություն է թողնում հայերի եւ թուրքերի հոգեբանության վրա՝ երկուսի մեջ էլ առաջացնելով բնաջնջման ենթարկվելու վախը, սակայն երկու տարբերությամբ.
     ա) կողմերի միջեւ ուժերի այսօրվա հարաբերակցությունը, թուրքերի օգտին լինելով, բնականաբար, շատ ավելի սուր անհանգստություն է առաջացնում հայերի, քան թուրքերի մեջ.
     բ) տարբեր է այդ վախի ծագման պատճառը. հայերն, իբրեւ զոհ, այն ձեռք են բերել սեփական կամ «ներքին» փորձով, իսկ թուրքերը, իբրեւ ոճրագործ, հիմնականում ոչ սեփական կամ «արտաքին» (այս դեպքում՝ իրենց հայ զոհերի) փորձով: Բայց ՎԵՎ-ի հիմքում ընկած է նաեւ թուրքերի սեփական որոշակի փորձը, որովհետեւ հայերի հասցրած մանր ու միջին ուժգնության հակահարվածները եւ նույնիսկ ինքնապաշտպանությունը (լինեն դրանք 1915-21 թթ. պատերազմների, 1920-ական, 1970-80-ական թթ. վրիժառուական գործողությունների, թե 1990-ական թթ. արցախյան ազատամարտի ընթացքում) նրանք ընկալում են որպես համաչափ հարվածի փորձեր78:
     Հայոց ցասումը համընկնում է արդարության մասին մարդկության ունեցած ամենահիմնական պատկերացումներին: Վրեժը հատուկ հոգեբանական հետազոտության առարկա դարձրած ամերիկացի անվանի գիտնական Նիկո Ֆրիջդան հետեւյալ հանգուցային դիտողությունն է անում այդ զգացմունքի էության մասին. «Վրեժի ցանկությունը բանական է այնքանով, որքանով այն վերականգնում է անվտանգությունը, եկամուտների հավասարությունը, իշխանության հավասարությունը, ինքնահարգանքն ու ինքնությունը, ինչպես նաեւ հասարակական գործարքների վերաբերյալ վստահությունը: ...Քաղաքակիրթ հասարակությունը պետք է ճանաչի վրեժի ցանկությունն այնպես, ինչպես այն կա՝ բնական մի զգացում, որը բնական դարման է փնտրում անբնական հանցանքի միջոցով պատճառված անբնական տառապանքի համար (ընդ-գծումն իմն է՝ Ա. Ա.)»79:

- Էջ 160 -


     Համաշխարհային պատմության մեջ մեծագույն ոճրագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ռազմավարական խնդիրը եւ բարոյական պարտականությունը դրված են հայության վրա, ընդ որում՝ անժամկետ եւ առանց նահանջի հնարավորության: Հայության հաղթանակը լինելու է ազգասպանդները կանխող, դրանց հատուցման անժամանցելիությունը հաստատող կարեւոր մի երաշխիք, բարոյական լուրջ նվաճում ողջ մարդկության համար: Այդ հաղթանակի արդյունքում հայկական պետությունը ստանալու է կենսունակության եւ անվտանգության ամուր գրավականներ՝ տարածքային, նյութական, բարոյական եւ այլ կարգի փոխհատուցումների տեսքով:
     Ներկայումս հայոց ցասման միակ ճիշտ արտահայտության ձեւ կարող է համարվել անկախ հայրենիքի կառուցմանն ուղղված անդուլ աշխատանքը, որի լավագույն մարմնացումը կլինի տնտեսապես ու ռազմականապես հզոր, իր պատմական արմատներին եւ էությանը հավատարմորեն կառչած Հայաստանը80:

Պայքարի ճակատային գծի ճշտում

     Հայապահպանման գործում առկա բոլոր խոչընդոտների սպեղանի կարող է լինել սփյուռքահայ զանգվածների անմիջական մասնակցությունը հայ ազգի կենսագործունեության ամենաէական նշանակություն ունեցող ոլորտին՝ օբյեկտիվ պայքարին, որի նպատակը հայկական հողում, անկախ եւ հզոր պետականության ներքո վերամիավորվելն է: Անմիջական ընդգրկվածությունը հայոց կենսապայքարի մեջ սփյուռքահային տալիս է էթնիկական դիմադրողականությունն ամրացնող հույզերի, զգացմունքների եւ գիտելիքների այնպիսի պաշար, որն իր չափերով գերազանցում է ազգային ինքնագիտակցության սնուցիչ մյուս տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական նիստուկացի տված միագումար նպաստը (մանավանդ, երբ այս վերջիններս են ճգնաժամային վիճակում), եւ ավելին՝ առաջացնում է ձգտում ու պահանջ՝ յուրացնելու ազգային գիտակցության բոլոր այդ տարրերը:

- Էջ 161 -


     Այսպիսով՝ սփյուռքի հայապահպանության գործով զբաղվող կազմակերպությունների առաջնագույն խնդիրներն են.
     ա) լուսաբանել սփյուռքահայ զանգվածներին հայ ազգի գոյապայքարի օբյեկտիվությունը եւ հայապահպանման բուն նպատակը.
     բ) ցույց տալ նրանց պայքարի ճակատային գիծը եւ առավելագույնս ներգրավել նրանց այդ պայքարի մեջ: Մինչեւ Հայաստանի անկախացումն այս խնդիրը նաեւ հայապահպանության մեծագույն առեղծվածն էր, որովհետեւ դժվար էր գտնել մատչելի ճակատային գիծ զանգվածների կամ թեկուզ նրանց առաջամասի համար81: Այսօր այդպիսի ճակատային գիծ կա՝ ՀԱՄԱԿԱՐՎԱԾ ԶԱՆՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ:

Համակարգված ներգաղթը՝ Հայաստանի եւ հայության զարգացման ճանապարհ

     Ժամանակն է դարմանել ու փոխհատուցել Հայաստանից տեղի ունեցած մեծ արտագաղթի հետեւանքները: Ժամանակն է ծրա-գրել ու իրականացնել ԶԱՆՎԱԾԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐՎԱԾ ՆԵՐԱՂԹ, որի գլխավոր առանձնահատկությունը լինելու է ոչ թե հանպատրաստից հայրենադարձությունը, այլ աշխատանքի եւ բնակության հարցերի նախնական մանրակրկիտ ուսումնասիրությունն ու հստակ լուծումը: Պարզաբանենք:
     Հայրենադարձությունը, որպես խնդիր, զարմանալիորեն, բացակայում է սփյուռքահայ կազմակերպությունների օրակարգերից: Ընդհակառակը, ներգաղթը կարծես «թաբու» է դարձել Հայաստան-սփյուռք ամեն կարգի եւ մակարդակի հանդիպում-քննարկումներում, այդ թվում՝ Հայաստան-սփյուռք Ա եւ Բ համաժողովներում:
     Ո՛չ Հայաստանի ներկա թուլակազմ պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ ավանդական կառույցները զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու որեւէ հետաքրքրություն ու շահագրգռվածություն չեն ցուցաբերում82: Բարեբախտաբար, ի տարբերություն անցյալի, ներկա պատմական ժամանակաշրջանն ու հե՛նց գլոբալացումը, որը մեզ համար մինչեւ այժմ հիմնականում

- Էջ 162 -

բացասական ու վտանգավոր հետեւանքներ է ունեցել, տալիս են հայրենադարձության խնդիրը անհատական ու խմբային մակարդակով լուծելու աննախադեպ հնարավորություններ, ինչպիսիք են՝ Հայաստանի վիզային «ազատական» ռեժիմը, մարդկային հոսքերի մեծապես աճած շարժունակությունը (մոբիլությունը), բոլոր տեսակի տեղեկատվության առկայությունը մոլորակի ամենահեռավոր վայրերում, սփյուռքահայերի տնօրինած կապիտալի բավարարությունը՝ Հայաստանում սեփական գործն ու տունը հիմնելու համար:
     Զանգվածային հայրենադարձությունը կարելի է կազմակերպել մի քանի տարբեր եղանակներով. անհատական, խմբային-ընտանեկան, թոշակառուների ներգաղթ: Համառոտ անդրադառնանք երկրորդ եւ երրորդ եղանակներին:
     Խմբային-ընտանեկան եղանակով ներգաղթը նախատեսում է մի քանի փուլ.
     1. Արտերկրում բնակվող ու հայրենադարձվել ցանկացող հայ ընտանիքները միմյանց հետ կապ կհաստատեն ու կկազմեն փոքր խմբեր՝ բաղկացած 3-ից մինչեւ 50 կամ ավել ընտանիքներից:
     2. Յուրաքանչյուր խումբ կհավաքի մի ընդհանուր դրամագլուխ՝ Հայաստանում տնտեսական այնպիսի գործունեություն կազմակերպելու համար, որը հայրենիքում կապահովի խմբի անդամ ընտանիքներին աշխատանքով եւ ապրուստով: Յուրաքանչյուր ընտանիքի շահաբաժինը հավասար կլինի նրա կատարած ներդրմանը:
     3. Յուրաքանչյուր խումբ պետք է 2-3 ամսով (գուցե մեկից ավելի անգամ) Հայաստան գործուղի իր ներկայացուցիչներին՝ տեղում շուկան ուսումնասիրելու, աշխատանքի եւ բնակության պայմանները նախապատրաստելու համար.
     4. Հայրենադարձությունը կարող է իրականացվել պայմաններին համապատասխան՝ խումբը կճանապարհվի հայրենիք մաս-մաս կամ ամբողջ կազմով (որը մեծ տպավորություն կթողնի սփյուռքահայ զանգվածների վրա):

- Էջ 163 -


     Այս եղանակով հայրենադարձվողները որեւէ կառույցից կախման մեջ չեն լինելու եւ չափազանցված ակնկալիքներ չեն կարող ունենալ, քանի որ Հայաստանում նրանց սպասելու են իրենց իսկ գնած (կամ կառուցած) տունն ու տեղը եւ իրենց իսկ ստեղծած աշխատանքը: Առաջին ալիքի մեջ, հավանաբար, լինելու են նախկին հայաստանցիները, որ նշանակում է, թե նրանք նաեւ քաջածանոթ են լինելու Հայաստանի ներկա տնտեսական, իրավական ու այլեւայլ պայմաններին:
     Առավել դյուրությամբ իրականանալի ծրագիր է, թերեւս, աշխատանքի կարիք չունեցող թոշակառուների զանգվածային հայրենադարձության կազմակերպումը: Այս հարցի մասին առանձին ուշագրավ ուսումնասիրություն է կատարել կանադահայ Անթուան Դերջանյանը83: Դերջանյանի հաշվարկներով, եթե հաջողվի Հայաստան բերել 64 տարեկանից բարձր հայերի թեկուզ 5 տոկոսը (600.000-ից 30.000-ը), ապա վերջիններիս թոշակների եւ այլ եկամուտների հաշվին Հայաստանում տարեկան ուղղակիորեն կներ-դրվի շուրջ 750 միլիոն դոլար, կաճի զբոսաշրջությունը (ընտանիքի անդամների այցելությունների հաշվին), կտրուկ կբարելավվի եւ կմեծանա տեղական բժշկական, ապահովագրական, սպասարկման եւ այլ ծառայությունների որակն ու ծավալը, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: Մանրամասն նկարագրելով այս ծրագիրն իրականացնելու հնարավորություններն ու բարդությունները՝ ուսումնասիրողը նկատում է, որ «մինչ այժմ սփյուռքին կոչել են զբաղվել մարդասիրական օգնությամբ եւ կատարել ներդրումներ: Այժմ Հայաստանը պետք է պակաս չափով հույս դնի մարդասիրական օժանդակության եւ ավելի կենտրոնանա սփյուռքի ներդրումների եւ սպառման միջոցով աշխատատեղեր ստեղծելու վրա»84:
     Սփյուռքի՝ Հայաստանին օգնելու ծրագրերից հիմնականն էլ պետք է լինի հե՛նց ներգաղթի ֆինանսավորումը:
     Անգամ միջին չափերի համակարգված ներգաղթը կլուծի հայ ազգի եւ պետականության առջեւ կանգնած մի շարք հանգուցային խնդիրներ.
     1. Ժողովրդագրական. բազմահազարանոց հայրենադարձու-թյունը կփրկի Հայաստանը հայաթափ լինելու վերահաս աղետից.

- Էջ 164 -


     2. Տնտեսական. կազմակերպված ներգաղթը կտրուկ կբարելավի երկրի տնտեսական դրությունը, քանի որ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ հայրենիք են վերադառնալու արդեն նախապատրաստված աշխատատեղերը գործարկելու համար, երկրի տնտեսությունը կստանա զարգացման շատ հզոր ազդակ, զգալիորեն կընդլայնվեն ներքին շուկան ու սպառումը, որն էլ տնտեսական աճի լավագույն խթանն է: Բացի այդ, հայրենադարձվողներն իրենց հետ Հայաստան կբերեն զգալի կապիտալ85:
     3. Բարոյահոգեբանական. հայրենադարձվողները, նոր ավյուն ու եռանդ հաղորդելով հայրենիքին, կտրուկ կբարելավեն հայաստանաբնակ ժողովրդի բարոյահոգեբանական անտանելի ծանր հոգեվիճակը: Նրանք կթուլացնեն լարվածությունը երկրի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ սկսած հայրենիքի պաշտպանությունից ու տնտեսությունից, վերջացրած ազգաբնակչու-թյան իրավական պաշտպանվածությամբ: Վերջին տարիներին Հայաստանից դուրս գտնվող մեր շատ հայրենակիցներ (ոչ բոլորն, իհարկե) ապրել են հարաբերականորեն ավելի լավ պայմաններում, քան Հայաստանում մնացածները: Հայրենադարձվողների դերը կլինի ճիշտ նույնը, ինչ ռազմաճակատներում թարմ զորագնդերինն է, որոնք գալիս են փոխարինելու հոգնած ու հյուծված, թեկուզեւ ընտրելագույն ջոկատներին:
     4. Իրավական. հայրենիքում մշտական բնակություն հաստատողները չեն հանդուրժի իշխանական ապօրինությունները, բոլորովին նոր ու հուժկու թափ կհաղորդեն Հայաստանում սոցիալական արդարության ու հավասար իրավունքների համար ընթացող պայքարին: Սրան նպաստելու է հատկապես այն, որ նրանք կունենան եւ՛ տնտեսական որոշակի անկախություն, եւ՛ որոշակի կազմակերպվածություն: Դրանով իսկ Հայաստանում աննախադեպ զարգացում կապրեն իրավական դաշտն ու պաշտպանվածությունը:
     5. Մշակութային. հայրենիքում մշտական բնակություն հաստատողները նպատակ են ունենալու սովորեցնել զավակներին հայերեն, ներգրավվել հայկական մշակույթի մեջ, ապրել հայեցի վարքուբարքով (այլապես նրանք Հայաստան վերադառնալու ցանկություն չեն էլ ունենա)86: Դրանով իսկ ուժգին հարված կհասցվի

- Էջ 165 -

Հայաստան թափանցած ապազգային, հակամշակութային այլանդակ երեւույթներին:
     6. իտական. Հայաստան մուտք կգործեն օտար լեզուներ իմացող բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ, որոնց հետագա նպաստը հայրենի գիտությանը վիթխարի է լինելու:
     7. Առողջապահական. հայրենադարձությունը պայմաններ կստեղծի հայկական գենոֆոնդի իրարից հեռու գտնվող հատվածներին հանդիպեցնելու, խաչավորելու եւ առողջ հայ սերունդներ ունենալու համար:
     8. Հայապահպանական. հայրենադարձությունը կփրկի արտերկրի հայությանը անխուսափելի ձուլումից՝ սպիտակ ջարդից87:
     Միով բանիվ՝ պատմական այս փուլում համակարգված ներգաղթը հայության լուծելիք հիմնական խնդիրներից է: Հայաստանում այս հարցերով պետք է ուղղակիորեն զբաղվի պետությունը, իսկ սփյուռքում՝ հայկական կազմակերպությունները: Եթե, սակայն, վերջինները զլանում են, ապա պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնեն ժողովուրդն ու անհատը: Հայության գոյապայքարն այժմ կենտրոնացած է ներկա Հայաստանի հայաթափումն ու հոգեւոր հայազերծումը կասեցնելու վրա: Հետեւաբար, ազգի ճակատագրի հանդեպ անձնական պատասխանատվություն զգացող եւ ստանձնող հայը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի Հայաստանում վերաբնակվելու համար, որպեսզի իր ներկայությամբ, աշխատանքով եւ վտանգներին դիմագրավելու պատրաստակամությամբ ամրապնդի երկիրը:

Զանգվածային ներգաղթի դեմ եղած արգելքները

     Այսօր ներգաղթը Հայաստան արգելակվում է մի շարք պատճառներով.
     1) Հայաստանի կենսամակարդակն ավելի ցածր է, քան այն երկրներինը, որտեղ սփյուռքահայերն արդեն վաղուց ի վեր հաստատվել ու հարմարվել են:

- Էջ 166 -


     2) Հայաստանում տիրում են տնտեսական գործունեություն ծավալելու համար բարդ եւ անծանոթ պայմաններ:
     3) Հայաստանում տիրում է րավական անպաշտպանվածության ընդհանուր մթնոլորտ, որը զգացվում է հատկապես տնտեսական գործունեության ոլորտում88:
     Սակայն ներգաղթը տնտեսականից առավել է արգելակում մի այլ խորքային երեւույթ, որը սովորաբար երբեք չի հիշատակվում: Բանն այն է, որ դեռեւս մի քանի տասնամյակ առաջվա սփյուռքահայությունը (թեկուզ 1960-1970-ականներին) եւ այսօրվա հայկական սփյուռքը (հատկապես վերն առանձնացված Ա զանգվածը) մեծապես տարբեր են. վերջինս բազմապատիկ անգամ ավելի ուծացած է: Հիշենք, որ 1920-ականներից մինչեւ 1940-ականների վերջը հայերը զանգվածաբար ներգաղթում էին Հայաստան, նաեւ արեւմտյան հարուստ երկրներից, թեեւ նրանցից շատերը հրաշալի գիտակցում էին, որ Հայաստանում կենսամակարդակն ավելի ցածր է, իսկ պետական ռեժիմը ոչ թե եվրոպական տիպի ժողովրդավարությունն է, այլ ստալինյան բռնատիրությունը: Բայց եւ այնպես, նրանք նախընտրում էին ապրել իրենց հայրենիքում, որովհետեւ հայ էին, եւ օտարությունը նրանց հոգեբանորեն էր ճնշում: Ճիշտ է, հետագայում նրանցից ոմանք դարձյալ արտագաղթեցին, սակայն դրա պատճառն այն էր, որ Խորհրդային Հայաստանը շատ հեռու էր հայկական ազգային պետականությունը մարմնավորելուց թե՛ քաղաքականապես, թե՛ գաղափարապես, թե՛ բարոյահոգեբանական առումով:
     Այսօր արտերկրում կան հազարավոր հարուստ հայեր, որոնք կարող են իրենց ունեցած գումարով աշխատանք ստեղծել ու բնակվել Հայաստանում (թեեւ դա կարող է որոշակի անհարմարություններ նշանակել անձնական կյանքում), սակայն նրանք այդ չեն անում՝ ոմանք՝ բերելով հազար ու մի պատճառաբանություն, ոմանք էլ այդ մասին երբեք լրջորեն չխորհելով:
     Մեկ այլ համեմատություն, որը նույնպես մատնանշում է այսօրվա եւ 20-րդ դարի առաջին կեսի սփյուռքի մեծ տարբերությունը: 1918-20 թթ. հեռավոր Ամերիկայից, Եվրոպայից եւ այլ երկրներից մի քանի հազար հայեր կամավորապես զինվորագրվեցին ու կռվեցին հայասպան Թուրքիայի դեմ՝ վառված եւ՛ վրեժի զգացու-

- Էջ 167 -

մով, եւ՛ հայկական անկախ պետականություն կերտելու ցանկու-թյամբ: 1991-94 թթ. Արցախյան պատերազմին իրենց մասնակցությունը բերեցին ընդամենը երեք-չորս տասնյակ սփյուռքահայեր: Եթե այս փաստից փոքր-ինչ պատկերավոր եզրահանգում անենք, ապա կստացվի, որ 70 տարվա ընթացքում սփյուռքի հայկականության մակարդակն ապրել է հարյուրապատիկ անկում, որը միանգամայն բնական է:
     Այսպիսով՝ զանգվածային ներգաղթն արգելակում են ոչ միայն (եւ ոչ այնքան) ներկայիս Հայաստանի թուլակազմ պետականությունը՝ իր քայքայված տնտեսությամբ ու ցածր կենսամակարդակով, որքան ներկայիս հայկական սփյուռքի ուծացածության բարձր աստիճանը: Նույնը վերաբերում է նաեւ արտագաղթին, որովհետեւ Հայաստանից արտագաղթողների մի զգալի մասը ունեւոր, սակայն մշակութապես ապազգայնացված, հայրենիքի ճակատա-գրին անտարբեր հայեր են:
     Ինչպես ժամանակին ճիշտ նկատում էր Ճ. առնուզյանը՝ «արեւմտահայության ֆիզիկական գոյությունը կարելի չէ եկեղեցիներու, դպրոցներու, մամուլի եւ մշակութային խողովակներու միջոցով երաշխավորել, ոչ ալ կուսակցություններու ստանձնած պարզ միութենական աշխատանքներով, որքան ալ անհրաժեշտ ու հրամայողական ըլլան անոնք: ...Ազգի մը ֆիզիկական գոյատեւումը, տնտեսական եւ հավաքական կյանքի զարգացումը միշտ ու միայն կապված է այդ ազգին հողին, ջուրին եւ օդին հետ»89:
     Հայաստանը ո՛չ իր իսկապես խղճահարություն հարուցող ներկայով, ո՛չ էլ իր` արեւմտյան «հայագետների» ջանքերով աղճատված վիճակում մատուցվող իբր նույնպես «խղճուկ» անցյալով, չի ոգեշնչում այսօրվա սփյուռքահային այն աստիճան, որ նա թողնի իր տունն ու տեղը եւ հայրենիք վերադառնա: Հայաստանի անկախության հռչակումից հետո ընդամենը մի քանի տասնյակ սփյուռքահայեր են հայրենադարձվել, որոնց մի մասը դարձյալ արտագաղթել է եւ հայտնի չէ, թե արդյո՞ք մնացածներն էլ նրանց չեն հետեւի: Այնինչ հայրենիքում մշտական բնակություն հաստատելն է այն միակ ու գլխավոր քայլը, որն ի վիճակի է ճակատագրի բերումով ազգային արմատներից ու մշակույթից հեռացած սփյուռ-

- Էջ 168 -

քահային մշակութապես վերահայացնել՝ ընդսմին ապահովելով նրա սերունդների հայ մնալը:

Սփյուռքի ավանդական կառույցների քաղաքական գործունեության
բովանդակությունը (պայքար հանուն ցեղասպանության ճանաչման)

     Հետխորհրդային տարիներին միջազգային ատյաններում Հայկական ցեղասպանության արծարծումն ընդունել է հետեւյալ ձեւերը.
     1. «Ճանաչման» բանաձեւեր (Ֆրանսիայում՝ օրենք) են ընդունել մի շարք պետությունների խորհրդարանները կամ դրանց առանձին պալատները՝ Արգենտինայի Սենատը (մայիս 5, 1993թ.), Սերբիայի խորհրդարանի վերին պալատը (հուլիս 27, 1993թ.), Ռուսաստանի Պետական դուման (ապրիլ 14, 1995թ.), Հունաստանի խոր-հրդարանը (ապրիլ 25, 1996թ.), Բելգիայի Սենատը (մարտ 26, 1998թ.), Իտալիայի խորհրդարանը (նոյեմբերի 16, 2000թ.), Շվեդիայի խորհրդարանը (մարտի 29, 2000թ.), Լիբանանի խորհրդարանը (մայիս 11, 2000թ.), Ֆրանսիայի Ազգային ժողովը (մայիս 28, 1998թ.) եւ Սենատը (հունվարի 15, 2001թ.), Կանադայի Համայնքների պալատը (ապրիլի 23, 1996թ.) եւ Սենատը (հունիսի 13, 2002թ.)90:
     2. ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջադրվել են Հայկական ցեղասպանությունը ոգեկոչող բանաձեւերի հերթական նախագծեր, այնուհետեւ դրանք կանոնավոր կերպով տապալվել են: Դրանցից ամենավերջինն ու ամենահաջող ձեւակերպվածը դ 398 (փոքր փոփոխություններից հետո՝ դ 596) բանաձեւի նախագիծն էր.
     3. ԱՄՆ-ի 27 նահանգների օրենսդիր մարմիններ այս պահի դրությամբ ճանաչել են ցեղասպանությունը՝ Ալյասկան, Արիզոնան, Արկանզասը, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Կոնեկտիկուտը, Ֆլորիդան, Ջորջիան, Իլինոյսը,

- Էջ 169 -

Մեյնը, Մերիլենդը, Մասսաչուսեթսը, Միշիգանը, Մինեսոտան, Նեւադան, Նյու Հեմպշիրը, Նյու Ջերսին, Նյու Մեքսիկոն, Նյու Յորքը, Օկլահոման, Օրեգոնը, Փենսիլվանիան, Ռոդ Այլենդը, Հարավային Կարոլինան, Վիրջինիան, Վաշինգտոնը եւ Վիսկոնսինը:
     4. 2002 թ. փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայկական ցեղասպանությունը (առաջին անգամ նմանատիպ մի բանաձեւ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր 1987 թ. հունիսի 18-ին):
     Ինչպե՞ս պետք է հասկանալ միջազգային այս ճանաչումները, ի՞նչ է դրանց նշանակությունը Հայաստանի եւ հայության համար: Եթե մի կողմ թողնենք հուզական զեղումները, այս հարցի վերաբերյալ հայ (նաեւ սփյուռքահայ) քաղաքական մեկնաբանների եւ ՀՀ Կառավարության տված բացատրություններն ու եզրակացու-թյունները հանգում են հետեւյալին.
     1) Եվրոպական խորհրդարաններում եւ ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական ցեղասպանության արծարծումն արտացոլում է «պատմական արդարության» աննահանջ երթը:
     2) Այս զարգացումը սփյուռքահայ զանգվածների ու կազմակերպությունների եւ (1998թ-ից դրանց միացած) ՀՀ դիվանագիտության միացյալ ջանքերի արդյունք է:
     3) Այդ ջանքերը որոշ երկրներում ու հատկապես Ֆրանսիայում պսակվել են հաջողությամբ, որովհետեւ զուգադիպել են եվրոպական պետությունների այն ցանկությանը, ըստ որի՝ պետք է ամեն կերպ հետաձգել կամ առհասարակ վիժեցնել Թուրքիայի մուտքը Եվրոպական միություն:
     Հիմնականում՝ այսքանը: Ընդ որում` եթե վերը նշված երկրորդ եւ երրորդ թեզերն իրոք արժանի են ուշադիր քննության, ապա առաջին թեզն ինքնին հուզական զեղում է, որովհետեւ «պատմական արդարությունն» ու նրա «անխուսափելի հաղթանակը» բարոյագիտության եւ աստվածաբանության ոլորտին պատկանող հասկացություններ են, որոնք որեւէ կապ չունեն միջազգային քաղաքական համակարգի իրական տեղաշարժերի հետ: «Պատմական

- Էջ 170 -

արդարություն» ասվածն առաձգական հասկացություն է, այլ ո՛չ դատաիրավական հստակ գործառույթներ ունեցող միջազգային ատյան: Համաշխարհային պատմության մեջ հայտնի են անպատիժ մնացած բազմաթիվ զանգվածային կոտորածներ, ամբողջ ժողովուրդների բռնի տեղահանություններ, ոչնչացված բնակչության ունեցվածքի թալան ու բռնագրավումներ, որոնք անպատիժ են մնացել, իսկ զոհը որեւէ փոխհատուցում չի ստացել: Այդպիսի ընդամենը մի վառ օրինակ է Ամերիկա մայրցամաքի զավթումը եւ բնիկ հնդկացիների մեթոդիկ օտարացումը հայրենի տարածքներից ու հարստություններից: Սակայն ո՞վ կարող է այսօր հարց դնել այդ ունեցվածքն ու տարածքները նախկին տերերի սերունդներին վերադարձնելու մասին: Հնդկացիներն այն աստիճան նոսրացած ու թուլացած են, այնպիսի անհաղթահարելիորեն կախյալ վիճակում են նախկինում իրենց գաղութացրած ուժից, որ քաղաքական ինքնուրույն գոյակցություն վերահաստատելու մասին մտածե՛լ անգամ չեն կարող: Իսկ ու՞ր էր կամ ու՞ր է «պատմական արդարություն» կոչվածը: Այն պարզապես չկա: Ուրեմն, եթե ոչ քաղաքական ճառերում, դիվանագիտական հայտարարություններում կամ տեսաբանական գնահատականներում, ապա գոնե միջազգայնագիտական վերլուծություններում պետք է առհասարակ խուսափել այդ եզրն օգտագործելուց:
     Հայկական ցեղասպանության շուրջը ծավալված վերջին սրընթաց զարգացումների հետ են կապված կարեւոր, սակայն շարունակաբար անտեսվող մի շարք հարցեր: Ստորեւ անդրադառնալու ենք հե՛նց այդ քիչ արծարծվող հարցերին, որոնց թվում են՝
     - Հայկական ցեղասպանության ճանաչման նշանակությունն ու հետեւանքները Հայաստանի անվտանգության համար.
     - ներկա փուլում համայն հայության լուծելիք ռազմավարական առաջնահերթ խնդիրները եւ դրանց նկատմամբ Հայաստանի ու սփյուռքի որդեգրած դիրքորոշումները.
     - միջազգային ասպարեզում Հայկական ցեղասպանության ճանաչման ներկա գործընթացի բուն դրդապատճառները.
     - Հայաստանի եւ սփյուռքի հետագա անելիքներն ու դրանց վերաբերյալ եղած ծրագրերը:

- Էջ 171 -

Պատմության դերը եւ ցեղասպանության ճանաչման
նշանակությունը Հայաստանի անվտանգության համար

     Ի՞նչ դեր է խաղում Հայաստանի միջազգային ամենաբարդ խնդրի` Ղարաբաղյան հակամարտության մեջ պատմությունը, մասնավորապես՝ Հայկական ցեղասպանությունը եւ Թուրքիայի ու նաեւ Ադրբեջանի կողմից այդ պատմական իրողության ժխտումը: Մինչեւ վերջերս անգամ հայ դիվանագետներից կարելի էր լսել, թե այս հարցում պատմությունն իբր որեւէ դեր չունի: Մեր ռազմավարական մտածողության թերի զարգացումն է պատճառը, որ արեւմտյան ռազմավարաբանների եւ դիվանագետների այս սխալ կարծիքը հեշտությամբ թափանցել էր եւ ընդունվել նաեւ հայաստանյան դիվանագիտական շրջանակների մեջ: Այս կարծիքը ճիշտ է միայն այն մասով, որ մեծ տերություններն իսկապես անտեսում են տարածաշրջանի պատմությունը, սակայն Հայաստանը, Թուրքիան, Արցախը եւ Ադրբեջանը իրենց ռազմավարական բոլոր կարեւոր հաշվարկները կատարում են ներկա հակամարտության պատմական անցյալի հիմքի վրա. Թուրքիան եւ Ադրբեջանը՝ մտավախություն ունենալով, որ, եթե Հայաստանն ամուր պետություն դառնա, կարող է մի օր հարց բարձրացնել ցեղասպանության պատասխանատվության եւ տարածքային զիջումների մասին, իսկ Հայաստանն ու Արցախը՝ իրավացիորեն վախենալով, որ հայաջնջման քաղաքականությունը դեռեւս մնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգում եւ հարմար առիթի դեպքում դարձյալ կարող է ողջ թափով գործադրվել: Ուրեմն՝ որքանով պատմությունը հակամարտության անմիջական մասնակիցների` Հայաստանի, ԼՂՀ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական մտածողության ու, հետեւաբար, որոշումներ ընդունելու եւ գործելակերպի անբաժան ու ազդեցիկ մասն է, այնքանով էլ պատմության դերը հակամարտության զարգացման մեջ չափազանց մեծ է:
     Հայաստանի համար ցեղասպանության ճանաչումը ունի ոչ միայն իրավական ու բարոյական, այլեւ, առավելապես, ռազմավարական նշանակություն: Ճանաչելով ցեղասպանության փաստը՝ միջազգային համայնքը զգալիորեն կնվազեցնի թուրքական հնարավոր ագրեսիայի հավանականությունը: Այդ հավանականությունն

- Էջ 172 -

էլ ավելի կնվազի (թեեւ իսպառ չի վերանա), եթե Թուրքիան ինքը պետականորեն ճանաչի ցեղասպանությունը:
     Ցեղասպանության ճանաչման ռազմավարական մյուս կարեւոր նշանակությունն էլ այն է, որ ոչ վաղ անցյալում ցեղասպանության զոհ դարձած Հայաստանի ազգաբնակչությունը չափազանց զգայուն է անվտանգության հարցերի նկատմամբ: Հայաստանի ազգային անվտանգության ռազմական ու տնտեսական ավանդական շերտերից բացի, ոչ պակաս կարեւոր է հոգեբանական անվտանգության ապահովումը (իմիջիայլոց, ազգային անվտանգության հոգեբանական շերտին մեծ կարեւորություն են տալիս նաեւ մեծ պետությունները, նույնիսկ գերհզոր Միացյալ Նահանգները)91: Մասամբ, հե՛նց ազգային անվտանգության անսովոր սուր գիտակցությունն ու զգացողությունը դրդեցին մի կողմից՝ մեր ազատամարտիկների անօրինակ հերոսությունը, մյուս կողմից՝ վերջին տարիների զանգվածային արտագաղթը:
     Կարճ ասած՝ հայ-թուրքական երկկողմանի վստահությունը վերականգնելու միակ հիմնարար միջոց կարող է լինել Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանության ճանաչումը եւ (դրանից անպայմանորեն բխող) իր զոհերին՝ հայությանն ու Հայաստանին, հատուցում տալը՝ ներառյալ տարածքային որոշակի (բանակցությունների ենթակա) զիջումները:
     Սակայն դատելով Թուրքիայի ներկա քաղաքականությունից՝ առաջիկա տարիների եւ գուցե տասնամյակների ընթացքում այդպիսի բան տեղի չի ունենալու: Հետեւաբար՝ Հայաստանի կառավարությունը իրավունք չունի անտեսելու այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները դեռ երկար են զարգանալու սկըզբունքային ու խորը անվստահության պայմաններում՝ անկախ դիվանագիտական ու առեւտրատնտեսական երկկողմ հարաբերությունների մակարդակից:
     Այսպիսով՝ վերջերս միջազգային ասպարեզում Հայկական ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ կատարված քայլերը, թեեւ անհետեւողական են ու վախվորած, երկարաժամկետ առումով Հայաստանի անվտանգության համար որոշակի քաղաքական-իրավական արժեք, այդուհանդերձ, ներկայացնում են: Բայց հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանն

- Էջ 173 -

ու սփյուռքն ի վիճակի են օգտվելու եւ առավելագույնս շահագործելու ռազմավարական այդ փխրուն կապիտալը, թե՞ այն պարզապես քամուն են տալու՝ լուրջ վերլուծությունների վրա հիմնված երկարաժամկետ ծրագրերի լիակատար բացակայության պատճառով: Ստորեւ անդրադառնալու ենք նաեւ այդ հարցերին:

Ցեղասպանության ճանաչման
միջազգային գործընթացի հետեւանքները

     Ինչպես վերը տարբեր առիթներով ընդգծվել է, այսօր Հայաստանի գոյատեւման` լինել-չլինելու հարցը դրված է այնքան սուր եւ ուղղակի կերպով, որ Հայկական ցեղասպանության ճանաչման վերաբերյալ միջազգային վերջին զարգացումները պետք է դիտարկել նախ եւ առաջ այդ տեսանկյունից: Ճիշտ գնահատելու համար միջազգային ասպարեզում ցեղասպանության ճանաչման հետեւանքները, մենք պետք է պատասխանենք երկու առանցքային հարցի:
     Առաջին. որքանո՞վ է Հայկական ցեղասպանության ճանաչման դանդաղ եւ երկյուղած միջազգային ներկա գործընթացը նպաստում Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը, նաեւ` որքանո՞վ է այդ գործընթացը մեղմացնում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած ու հետեւողականորեն իրականացվող անհաշտ ու քամահրական քաղաքականությունը:
     Երկրորդ. որքանո՞վ են եվրոպական խորհրդարանների եւ միջազգային մյուս ատյանների վերջին բանաձեւերն արծարծում-շոշափում Հայոց ցեղասպանության` իրավականորեն անժամանցելի այդ ոճրագործության պատժելիության հարցը, ըստ այդմ էլ` նաեւ ամբողջ հայությանը, նախ եւ առաջ Հայաստանի պետությանը Թուրքիայի կողմից տրվելիք արդար հատուցման դրույթը:
     Առաջին հարցի պատասխանը հնարավորություն կտա բացահայտելու արեւմտյան (հիմնականում եվրոպական) պետությունների` Հայկական ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի բուն շարժառիթները: Չէ՞ որ, եթե եվրոպական խորհրդարաններն իսկապես շահագրգռված են Հայաստանի եւ հայ ազգի դեմ անցյալում իրականացված ցեղասպանությունը դատապարտելով, ապա

- Էջ 174 -

նրանք պետք է ուշադրություն դարձնեն այդ հրեշավոր հանցագործությունը կատարած նույն ուժի` Թուրքիայի` Հայաստանի հանդեպ տարվող ներկա քաղաքականության վրա:
     Իսկ Թուրքիայի ներկա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բառիս բուն իմաստով թշնամական է, այսպես՝
     1. տասնամյակներ շարունակ միջազգային ասպարեզում՝ դիվանագիտական, ակադեմիական եւ հասարակական շրջանակներում, Թուրքիան վարում է հակահայկական լայնածավալ քարոզչություն՝ այդ ուղղությամբ զգալի գումարներ տրամադրելով պետական բյուջեից: Վերջին տարիներին այդ քարոզարշավը ոչ միայն չի թուլացել, այլ ձեռք է բերել նոր թափ եւ առավել մեծ ծավալ92:
     2. Անկարան սկզբունքորեն հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց՝ սկզբում պատճառաբանելով իր այդ քայլը Հայաստանի` իբր ունեցած հողային պահանջներով, ապա Ղարաբաղյան հակամարտությամբ: Միջազգային պրակտիկայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելը (մանավանդ՝ հարեւան պետության նկատմամբ) նշանակում է թշնամության բացահայտ դրսեւորում: Այդպիսի թշնամանքով են ներծծված հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Կուբայի, Սիրիայի եւ Իսրայելի, Իրանի եւ Իսրայելի, Իրաքի եւ Իսրայելի, Իրանի եւ Իրաքի միջեւ: Ուրեմն նույնչափ եւ գուցե առավել թշնամական է նաեւ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Թուրքիայի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արդեն տասնամյա համառ մերժումը պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան Հայաստանի՝ պետականություն ունենալու իրավունքը արմատից մերժելու փորձ: ՀՀ ղեկավարությունն առայժմ խուսափում է այս համապատասխան գնահատականը միջազգային ասպարեզում հնչեցնելուց, ինչը խանգարում է միջազգային հանրությանը ճիշտ պատկերացում կազմել Հայաստանի արտաքին քաղաքականության, հատկապես՝ Ղարաբաղյան հարցում որդեգրած դիրքորոշումների մասին:
     3. Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան աջակցել է Ադրբեջանին իր ունեցած դիվանագիտական, քարոզչական, տնտեսական, ռազմական (զինվորական խորհրդատուների, զենք եւ զինամթերք մատակարարելու) բոլոր միջոցներով ու

- Էջ 175 -

հնարավորություններով: Այս ամենն ուղեկցվել է թուրք ամենաբարձր պաշտոնյաների՝ Հայաստանի հասցեին արտահայտված սպառնալիքներով: Այսպես՝ դեռեւս 1992 թ. մարտին հայերին «վախեցնելու» անհրաժեշտության մասին արտահայտվել էր Թուրքիայի նախագահ Թուրգութ 0զալը93: Ակնարկելով Հայոց ցեղասպանությունը՝ 0զալը նաեւ ասել էր, թե «հայերը դաս չառան Անատոլիայում (իմա՝ Արեւմտյան Հայաստանում) իրենց նախորդ փորձարկումից եւ կրած պատժից», իսկ Քելբաջարի ազատագրումից հետո՝ 0զալը սպառնաց, թե «ժամանակն է ատամներ ցույց տալ Հայաստանին»: Միաժամանակ՝ Հայաստանի սահմաններին թուրքական զորքերը բերվել էին «մարտական բարձր պատրաստվածության վիճակի», շուրջ 160 (այլ տեղեկությունների համաձայն՝ շուրջ 650) թուրք կադրային սպաներ վարժեցնում էին ադրբեջանական բանակը, Անկարան 30 միլիոն դոլարի վարկ հատկացրեց Ադրբեջանին՝ Թուրքիայում զենք գնելու համար եւ այլն94:
     Իր սպառնալիքները Թուրքիան արտահայտել է նաեւ միջազգային ատյաններում՝ չվարանելով անգամ արձանագրել դրանք: Դեռեւս 1993 թ. ապրիլի 26-29-ին Պրագայում կայացած ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստի ավարտին Թուրքիայի պատվիրակության գրավոր հայտարարության մեջ կարդում ենք նույն բացահայտ եւ սահմռկեցուցիչ սպառնալիքը.
     «Հայաստանը պետք է գիտակցի, որ նրանք, ովքեր ուժ են գործադրում, կտեսնեն, որ ուժ կգործադրվի իրենց իսկ դեմ: Հայաստանը կարող է որոշ ժամանակով գրավված պահել ադրբեջանական տարածքները, բայց քանի դեռ նա շարունակի դա անել, խաղաղություն չի ունենա: Իր գործողությունների միջոցով նա (իմա՝ Հայաստանը) ներգրավում է ինքն իրեն ընդլայնվող հակամարտության մեջ»95:
     4. Թուրքիան, միանալով Ադրբեջանին, շրջափակել է Հայաստանը: Շրջափակման արդյունքը հավասարազոր է լայնածավալ պատերազմի հետեւանքներին՝ Հայաստանի տնտեսության փլուզում եւ հարյուրհազարավոր մարդկանց արտագաղթ: 1992-93 թթ. ձմռանը Հայաստանի հետ իր սահմանը ժամանակավորապես բացելով՝ Անկարան հետամուտ էր, ինչպես արդեն պարզ է, զուտ քարոզչա-

- Էջ 176 -

կան նպատակների: Այդ ժամանակ Արցախում հայոց պարտությունը մոտալուտ էր թվում, եւ ալյուրով բեռնված մի քանի շարժակազմը դրությունը չէր կարող փոխել:
     Համաշխարհային բանկի հաշվարկներով՝ այդ շրջափակումները Հայաստանին վնասում են նրա համախառն ներքին արդյունքի 30-ից մինչեւ 38 տոկոսի չափով եւ արգելում են Հայաստանի հնարավոր արտահանումների մինչեւ 50 տոկոսը: 2000 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 1,9 միլիարդ դոլար էր, հետեւաբար այդ հաշվարկները նշանակում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումները Հայաստանին տարեկան 570 միլիոնից մինչեւ 722 միլիոն դոլարի վնաս են տվել96:
     5. Վերջապես, Թուրքիան ժխտում է Հայկական ցեղասպանության փաստը: Ինչպե՞ս պետք է սա գնահատել: Միջազգային հանցագիտությունը եւ, մասնավորապես, ցեղասպանագիտությունը վաղուց են հաստատել, որ ծանրագույն հանցագործության փաստի կտրական ժխտումը՝ այն իրականացրած սուբյեկտի կողմից, նշանակում է հանցագործության (այս դեպքում՝ Հայոց ցեղասպանության) արդարացում եւ նմանատիպ նոր ոճրագործություն կատարելու պատրաստակամություն:
     Զարմանալիորեն, հայ-թուրքական արդի հարաբերություններին վերաբերող՝ Հայաստանի համար վտանգավոր հետեւանքներ ունեցող բոլոր վերը նշված հարցերը եվրոպական խորհրդարանների ուշադրությանը չեն արժանանում:
     Անդրադառնանք նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված երկրորդ հարցին: Արդյո՞ք եվրոպական խորհրդարանների վերջին բանաձեւերը որեւէ կերպ նշում են Եղեռնի պատժելիության ու հատուցման անհրաժեշտությունը:
     Հայերի ամենամեծ հաջողությունը համարվող Ֆրանսիայի խորհրդարանի 2001 թ. հունվարի 18-ին ընդունած (եւ 15 օր անց նախագահ Ժակ Շիրակի ստորագրությամբ օրենք դարձած) բանաձեւը, ի տարբերություն Հրեական հոլոքոսթի վերաբերյալ ֆրանսիական օրենքի, այնպես է ձեւակերպված, որ ֆրանսիական օրենսդրությամբ հնարավոր չէ իրավական պատասխանատվության կանչել նույնիսկ Հայկական ցեղասպանությունը ժխտողներին97: Այդ բանաձեւն, ի դեպ, բաղկացած է ընդամենը մեկ նախադասութ-

- Էջ 177 -

յունից՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թ. Հայկական ցեղասպանությունը» (La France reconnaՏt publiquement le gռnocide armռnien de 1915): Բանաձեւը չի նշում Թուրքիային որպես ցեղասպանություն իրականացրած ուժ, սխալ է ներկայացնում ցեղասպանության ժամանակային սահմանները՝ սեղմելով այն մեկ տարվա մեջ: Սրանք պատահական վրիպումներ չեն, այլ միտված են հնարավորին չափով մեղմել Թուրքիայի պատասխանատվության չափը:
     Ավելին` ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայկական ցեղասպանության բանաձեւերը քննարկելու ընթացքում Թուրքիան է՛լ ավելի խստացրեց իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. թուրք պետական ու զինվորական պաշտոնյաներն ու քաղաքական երեւելի գործիչները բազմիցս սպառնացին Հայաստանին, թուրք ցուցարարներն այրեցին հայկական դրոշը Ադանայում, Հայաստանի քաղաքացիների դեմ մտցվեցին Թուրքիա մուտք գործելու նոր արգելքներ, դարձյալ հարցականի տակ դրվեց թուրքական տարածքի վրայով հայկական ինքնաթիռների թռիչքի իրավունքը, Թուրքիայում ճնշումների ենթարկվեց հայ համայնքը:
     Այն, որ ամերիկացիներն ու եվրոպացիները բացարձակապես չդատապարտեցին Թուրքիայի այս նորագույն հակահայ ու հակահայաստանյան հիստերիան, ցույց է տալիս, որ Արեւմուտքում Հայկական ցեղասպանության ճանաչումը լուծում է բոլորովին այլ խնդիրներ, քան շատերը մեզանում մինչ այժմ ենթադրում են: Սակայն, ի տարբերություն մեզ, թուրք-եվրոպական հարցերին քաջատեղյակ արեւմտյան յուրաքանչյուր մասնագետ կամ դիվանագետ գիտի, որ Հայկական ցեղասպանությունը «ճանաչելու» բանաձեւերով Արեւմուտքը պարզապես կամենում է սանձել վերջին տասնամյակում իր ենթակայության տակից բավական դուրս եկած եւ տարածաշրջանային հեգեմոնի անկանխատեսելի ախորժակ դրսեւորող Թուրքիային: Իսկ հատկապես եվրոպական պետությունները նաեւ փորձում են հնարավորին չափ շատ արգելքներ դնել Թուրքիայի՝ Եվրոպական միություն մուտք գործելու դեմ: Հետեւաբար՝ միջազգային ասպարեզում Հայկական ցեղասպանության վերջին ճանաչումները բխում են եւ դրդված են, նախ եւ առաջ, ներկայումս

- Էջ 178 -

Արեւմուտքի ունեցած սեփական շահերից, քան արտերկրում հայության գործադրած բազմամյա ճնշումներից: Ընդհանուր առմամբ, մինչեւ այսօր միջազգային ատյաններում ընդունված բոլոր բանաձեւերն էլ կատարելապես շրջանցում են Հայկական ցեղասպանության թե՛ պատժելիության եւ թե՛ հատուցման խնդիրը. դրանք անատամ են ու դեռեւս հեռու են հայոց արդար պահանջները բավարարելուց: Չմոռանանք, որ XIX դարի վերջից մինչեւ 1923 թ. հայկական հարցին նվիրված բազմաթիվ բանաձեւեր ընդունվեցին, որոնց արժեքը, սակայն, զրոյական էր98:
     Դժվար է հավատալ նաեւ այն դրույթին, թե վերը նշված ճանաչումները գլուխ բերելու գործում մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետության դեռեւս կախյալ դիվանագիտությունը:
     Սթափ գնահատենք իրականությունը. թեեւ երկարաժամկետ առումով հնարավոր է, որ հայկական ցեղասպանության ճանաչման վերջին զարգացումները դրականորեն ազդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա` հասնելով Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին տրվելիք հատուցումներին (նաեւ որոշակի տարածքային հատուցումները), կարճաժամկետ հեռանկարում՝ այդ զարգացումները Հայաստանին որեւէ դրական բան չեն խոստանում: Ահա սա՛ է ամբողջ խնդիրը: Եթե ընդամենը մեկ տասնամյակում Հայաստանը գրեթե կիսով չափ հայաթափվել է եւ այժմ ունի հազիվ 2.5 միլիոն բնակիչ, ապա եւս մեկ տասնամյակ հետո այդ թիվը կարող է հասնել նվազել մինչեւ 1.5 միլիոնի: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը մշտապես կիսապատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ եւ, ինչպես վերն արդեն ասվել է, չունի խոշոր ռազմական պարտության գեթ մեկ իրավունք:
     Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքով ոգեւորված հայկական կառույցները նրբորեն ներքաշված են երկրորդական ճակատում կռիվ մղելու եւ այդտեղ պարպելու հայության ուժերն ու միջոցները: Մինչդեռ իսկական ճակատամարտը ծավալվել է Հայաստանի ներսում` երկիրը ֆիզիկապես եւ մշակութապես հայաթափելու համար: Այստե՛ղ է հանուն Հայաստանի մղվող մերօրյա ճակատամարտն ու պայքարը: Եվ ա՛յս ճակատում պետք է կենտրոնացվեին բոլոր ուժերը՝ «Հանուն Հայաստանի՛» կարգախոսի դրոշի

- Էջ 179 -

տակ: Եթե ճիշտ գնահատվեր այս իրողությունը, այլ կլինեին նաեւ հայկական դիվանագիտության նպատակներն ու ծրագրերը: Պահանջելով հանդերձ, որ եվրոպական խորհրդարանները ճանաչեն Հայկական ցեղասպանությունը (ինչը ներկա փուլում դրական քիչ բան է տալիս կյանքի ու մահու պայքար մղող Հայաստանին եւ կարող է օգտակար լինել միայն ավելի ուշ շրջանում), հարկ էր առաջնորդվել այսօրվա կենսական պահանջներին համահունչ ծրագրերով: Սփյուռքի բոլոր ուժերը եւ Հայաստանի դիվանագիտությունը պետք է զօրուգիշեր աշխատեին Հայաստանն արագ կազդուրելու ընդունակ միջոցի՝ զանգվածային ներգաղթ կազմակերպելու վրա, այնուհետեւ միայն միջազգային ասպարեզում, թեկուզ նույն եվրոպական խորհրդարաններում պահանջեին ընդունել այնպիսի բանաձեւեր, որոնք՝ 1) դատապարտեն Թուրքիային Հայաստանը շրջափակելու համար, 2) Արցախը ճանաչեն եթե ոչ անկախ պետություն, սակայն գոնե Ադրբեջանից անկախ միավոր, 3) դատապարտեն Թուրքիային Հայկական ցեղասպանությունը ժխտելու համար (եւ ո՛չ թե սոսկ «ճանաչեն» Հայկական ցեղասպանությունը), 4) արտակարգ չափերով օգնություն ցույց տան Հայաստանին՝ որպես ցեղասպանությունից ահռելի վնասներ կրած եւ որեւէ հատուցում չստացած, այդ ցեղասպանության իրականացնողի կողմից երկարատեւ շրջափակման մեջ գտնվող ու վերջերս էլ երկրաշարժից ավերված մի երկրի:
     Այս ամենի փոխարեն Հայաստանի իշխանությունները բավարարվում են Հայկական ցեղասպանությունը ճանաչող եվրոպական փուչ բանաձեւերով ու փորձում դրանցով ոգեւորել ժողովրդին: Միաժամանակ` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով թուրքական հեռուստասեության հարցերին, անփույթ եւ իբր դիվանագիտական հայտարարություններ է անում հայ ժողովրդի անունից: Ըստ Քոչարյանի` «Թուրքիայի՝ Ցեղասպանության ընդունումից հետո Հայաստանի կողմից որեւէ իրավական պահանջ չի առաջադրվի»: Թուրք լրագրողի այն հարցին, թե «Ուզում եք ասել, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելու դեպքում Հայաստանը փոխհատուցման կամ տարածքային պահանջ չի՞ առաջադրի: Այդպե՞ս է», Քոչարյանը պատասխանում է. «Հայաստանը դրա համար իրավական հիմքեր չունի: Ո՛չ ես, ո՛չ էլ Հայաստա-

- Էջ 180 -

նը նման պահանջ չունենք: Ցեղասպանության ճանաչումը երբեք չի բերի հողային խնդրի: ...ես կրկնում եմ, որ Ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանը Թուրքիայի հանդեպ որեւէ իրավական պահանջ չի ներկայացնի»: Մեկ այլ հարցի, թե «Դուք ասում եք՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունման եւ ներում խնդրելու պարագայում փոխհատուցման կամ տարածքային պահանջ չի լինի: Արդյո՞ք ձեր դիրքորոշումն է, որ Թուրքիան բացի արխիվները եւ ներողություն խնդրի», Քոչարյանը պատասխանում է. «Այո, մեր միակ նպատակը դա է»99:
     ՀՀ նախագահի այս հայտարարությունները կարելի է մեկնաբանել երեք տեսանկյունից` իրավական, բարոյական եւ քաղաքական:
     Արդի միջազգային իրավունքի կարեւոր բաղադրամաս համարվող` 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված ու հետագա տասնամյակներում պետությունների մեծամասնության կողմից վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան» ճանաչում է ամենածանր այդ հանցագործության անժամանցելիությունը եւ այն պատժելու ան-հրաժեշտությունը: Հետեւաբար` ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունները շրջանցում են ընդունված միջազգային իրավական նորմերը:
     Զուտ բարոյական տեսակետից դրանք մեկնաբանել եւս ան-հնար է. մի՞թե ծանրագույն հանցագործություն, օրինակ՝ մարդասպանություն կատարողին կարելի է ներել, եթե նա «համաձայնվի» սոսկ «ներողություն» խնդրել: Եվ ուրիշ ոչի՞նչ:
     Հետեւաբար, ՀՀ նախագահի հայտարարությունների աղբյուրը մնում է փնտրել քաղաքականության կամ, ավելի շուտ, քաղաքական նպատակահարմարության ոլորտում: Սակայն այստեղ եւս անհնար է բացատրել, թե ի լուր աշխարհի հողային եւ նյութական որեւէ հատուցումներից ՀՀ նախագահի շուրթերով հրաժարվելը ի՞նչ օգուտ է խոստանում Հայաստանին: Ընդհակառակը` կարելի է պարզ տեսնել, թե այս կարգի բացեիբաց հրաժարումն ինչ վնասներ է հասցնում Հայաստանին եւ հայությանը: Նախ՝ լուրջ հարված է հասցվում հայ ժողովրդի բարոյահոգեբանությանն ու աշխարհընկալման ամբողջ համակարգին, քանզի իր ազգի պատմության հետ

- Էջ 181 -

հազարավոր տեսանելի եւ անտեսանելի լարերով կապված հայ մարդն սկզբունքորեն չի կարող հրաժարվել այն մտքից, որ երբեւէ, թեկուզ հեռավոր ապագայում հնարավոր կլինի վերատիրանալ ցեղասպանության ճանապարհով իրենից օտարված Հայրենիքին կամ թեկուզ նրա մի մասին:
     Այդպիսի հրաժարումն ի սկզբանե զրկում է Հայաստանը հետագա հայ-թուրքական բանակցություններում կարեւոր խաղաքարտերից:
     Վերջապես՝ եթե հրապարակայնորեն հրաժարվում ենք կորուսյալ հայրենիքից, ապա էլ ինչու՞ է ցեղասպանության ճանաչման այս ամբողջ թոհ ու բոհը՝ արդյո՞ք միայն ինչ-որ թղթե բանաձեւերի համար:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը
պահանջում է պետական քաղաքականություն

     Արդյո՞ք Հայկական ցեղասպանության միջազգային միահամուռ դատապարտումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, թե՞ այդ խնդրով պետք է զբաղվեն միայն սփյուռքահայերը:
     Հայաստանն ստիպված է զբաղվել ցեղասպանության հարցերով թեկուզ միայն այն պատճառով, որ հայոց պատմության կեղծարարությունը (ներառյալ ցեղասպանության ժխտումը) վաղուց դարձել է Թուրքիայի պետական մեքենայի եռանդուն միջամտու-թյան առարկա: Հայաստանը ոչինչ չի շահի, սակայն շատ կկորցնի, եթե փորձի խուսափել այս հարցին անդրադառնալուց:
     Հայոց ցեղասպանության համաշխարհային դատապարտման խնդրում պետական քաղաքականություն կարող է համարվել ոչ թե ՀՀ նախագահի կամ արտգործնախարարի ՄԱԿ-ում կամ այլ միջազգային ատյաններում այս մասին ունեցած սակավաթիվ ելույթները, այլ՝
     1) համապատասխան տեղեկատվության ամբողջական հավաքումն ու տարածումը հայ դիվանագետների, միջազգայնագետների, ցեղասպանագետների, քաղաքական

- Էջ 182 -

կուսակցությունների, այս հարցով շահագրգիռ ոչ կառավարական կազմակերպությունների եւ վերլուծաբանների միջավայրում.
     2) նման խմբերի եւ անհատների գործունեության համակարգումը.
     3) տեղեկատվության համակողմանի վերլուծությունը.
     4) Հայաստանի քաղաքականության ու սփյուռքի գործողությունների կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրումը:
     Պետական քաղաքականության այս բաղադրամասերից որեւէ մեկն այսօր ուժի մեջ չէ: Չի կատարվում նույնիսկ առաջին կետով նշված ամենատարրական խնդիրը՝ տեղեկատվության հավաքումն ու տարածումը: Հայաստանի պետական հիմնարկներում չի գործում աշխատակիցների գեթ մի խումբ, որը կանոնավոր կերպով հետեւեր ոչ միայն հայկական, այլեւ ուրիշ ցեղասպանությունների հետեւանքներին քաղաքական, իրավական, տեսաբանական բնագավառներում, կհավաքեր ու դիվանագիտական, պետական եւ ակադեմիական համապատասխան մարմիններին կտրամադրեր անհրաժեշտ նորություններն ու վերլուծությունները100: Ավելին՝ հայ դիվանագիտական կորպուսը երբեւէ հատուկ դասընթացների եւ մանրամասն մշակված գրավոր դրույթների միջոցով չի մասնագիտացել Հայկական ցեղասպանության պատմության, վերջին տասնամյակներին ցեղասպանության ժխտման դեմ պայքարի, ցեղասպանագիտություն առարկայի շրջանակներում առաջադրված արդի տեսությունների, դրանց միջազգային կիրարկումների հարցերի մեջ: Այս ամենի մասին հայ դիվանագետների (նաեւ մյուս պետծառայողների) մեծամասնությունն ունի ոչ բավարար գիտելիքներ, ինչն անթույլատրելի է:
     Ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիան իսկապես պետական մոտեցում է ցուցաբերում ցեղասպանության հարցում, ճիշտ է՝ հակառակ՝ ժխտելու ուղղվածությամբ: Այսպես՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդին կից կանոնավորապես գործում է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող խորհուրդը», որի նիստերում մանրամասն քննարկվում են ու այնուհետեւ որոշումներ ընդունվում Հայոց ցեղասպանության

- Էջ 183 -

ժխտումն ամբողջ շառավղով կազմակերպելու ուղղությամբ: Կարդանք, օրինակ, հետեւյալ հաղորդագրությունը.
     «ԱՆԿԱՐԱ, 22 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի օգնական Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ այսօր Անկարայում իր հերթական նիստն է գումարել Ազգային անվտանգության խորհրդին կից «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող խորհուրդը», որի օրակարգում մոտ օրերս ԱՄՆ-ի կինոսրահներում ցուցադրվելիք «Արարատ» ֆիլմի դեմ միջոցառումներ ձեռնարկելու ուղիներն են: ...նիստում որոշվել է համակարգել Թուրքիայի կրթության եւ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ կառավարության եւ քաղաքացիական կազմակերպությունների գործողություններն այս հարցում: Նիստին մասնակցում էին նաեւ ԱԱԽ գլխավոր քարտուղար Թյունջեր Քիլիջը, ազգային անվտանգության նախարարության խորհրդական Շենքալ Աթաշաղունը, ԱԱԽ գլխավոր քարտուղարի օգնական Իլքեր Բաշբուղը, արտաքին եւ ներքին գործերի նախարարությունների խորհրդականներ, ինչպես նաեւ Թուրքական պատմության խորհրդի նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն101:
     Սա՛ է պետական քաղաքականությունը: Նկատենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային անվտանգության խորհուրդը գրեթե չի գործում:
     Բայց ամենից առաջ հարցը պետք է ճիշտ ձեւակերպվի. Հայաստանը պետք է կենտրոնանա ոչ այնքան Հայոց ցեղասպանու-թյան միջազգային ճանաչման, որքան ցեղասպանության ռազմավարական հետեւանքների համալիր հաղթահարման ծրագրված աշխատանքի վրա: Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործունեությունը կազմում է այս աշխատանքի մի մասը միայն: Մյուս՝ առավել կարեւոր ուղղություններն են հայ ժողովրդի համախմբումը հայրենի հողի վրա՝ հայրենադարձության ճանապարհով, հայկական պե-

- Էջ 184 -

տության կառուցումն ու ամրապնդումը, հայկական մշակույթի զարգացումը:

Սփյուռքի պարագան

     Վերադառնանք, սակայն, այն հարցին, թե արդյո՞ք սփյուռքը միայն դրական ազդեցություն է գործում հայության արդի զարգացման վրա: Արդյո՞ք ազգային կյանքում սփյուռքը չունի նաեւ բացասական ազդեցություններ: Այս հարցը մեզանում չի արծարծվել եւ անուշադրության է մատնվել: Համառոտաբար ուրվա-գծենք սփյուռքի օբյեկտիվ ազդեցությունները հայության կյանքի տարբեր ոլորտների վրա (ստորեւ շարադրվածը նկատառումների մի ոչ ամբողջական շարք է):
     Մեծ եւ հարաբերականորեն կազմակերպված սփյուռքի առկայությունը Հայաստանին ընձեռում է տարբեր պետություններում բարեկամաբար տրամադրված զանգվածների եւ անհատների քաղաքական, բարոյական եւ նյութական որոշակի աջակցության հնարավորություն, որից զուրկ են նմանատիպ սփյուռք չունեցող երկրները:
     Սփյուռքի առկայությունը զգալի չափով մեղմում է տնտեսական, մշակութային եւ քաղաքական մեկուսացածության այն վիճակը, որ ստեղծվեց Հայաստանի համար ԽՍՀՄ փլուզումից հետո:
     Սփյուռքի առկայության շնորհիվ հայությունը ձեռք է բերում հասարակական, քաղաքական, տնտեսական մեծ շարժունակություն, որը ճիշտ կազմակերպելու դեպքում կտա նաեւ լավ արդյունքներ: Սակայն այս պահին այն դեռեւս ծառայում է սոսկ անհատական մակարդակում հաջողություն ապահովելուն:
     Սփյուռքահայությունը տնօրինում է մեծաքանակ կապիտալ, որի, սակայն, չնչին մասն է միայն ծառայում Հայաստանի տնտեսության հզորացմանը: Երկու պերճախոս փաստ. 1995-99 թթ. Հայաստանի ստացած արտասահմանյան ուղղակի ներդրումները մեկ շնչին ընկնող միջին հաշվով կազմել են 30 դոլար, մինչդեռ նույն ցուցանիշը Սլովենիայում ու Լիտվայում կազմել է ավելի քան 100 դոլար, Էստոնիայում, Հունգարիայում եւ Չեխիայում՝ ավելի քան

- Էջ 185 -

200 դոլար: Ինչպես նկատում է Համաշխարհային բանկի մի վերլուծաբան, «սփյուռքից Հայաստան մտած ներդրումների մեծ բաժինը եկել է, զարմանալիորեն, Ռուսաստանից եւ ոչ Արեւմուտքից, որտեղ հայկական համայնքներն ունեն բիզնեսի ավելի մեծ փորձառություն եւ ավելի մեծ ընդհանուր ներդրումային պոտենցիալ»102:
     Սփյուռքահայերից շատ շատերն անգնահատելի գիտելիքներ ու հմտություններ ունեն տնտեսության, գիտության, պետական շինարարության բազմազան ոլորտներում, սակայն դրանից Հայաստանն առայժմ քաղում է միայն չնչին օգուտներ:
     Մյուս կողմից՝ մեծաթիվ ու անհամեմատ ավելի բարեկեցիկ սփյուռք ունենալը նպաստում է արտագաղթին, որովհետեւ սփյուռքը, մի կողմից, վառ օրինակ է տալիս հայրենաբնակ հայությանը, թե ինչպե՛ս կարելի է բարգավաճել Հայաստանից դուրս, օտար ափերում, մյուս կողմից՝ դյուրացնում է արտասահմանում աշխատանք գտնելու եւ հարմարվելու գործը: Հայրենադարձությունն անլուրջ գաղափար համարող սփյուռքը նաեւ հոգեբանական ինքնարդարացում է պարգեւում պանդխտության ցուպը բռնած, բայց հայրենասիրության տարրեր ունեցող հայաստանաբնակ հային՝ մատուցելով նրան «այնտեղից հայրենիքին ավելի շատ օգուտ բերելու» ինքնախաբ բանաձեւը:
     Արտերկրում հայրենասիրական զգացմունքների թուլացման պատճառները շատ են, սակայն գլխավորն այն է, որ ամենօրյա շփումն ու աշխատանքն օտար շրջապատում նույնացնում է սփյուռքահայի կենսանպատակները այդ շրջապատի կենսանպատակներին (դրանցից, թերեւս, ամենահիմնականը վայելքների ճաշակումն է), որոնք իրենց բնույթով միանգամայն խորթ են պայքարի մեջ գտնվող հայության ազգային նպատակներին103: Օտարները պարզապես չեն հասկանում հայ-թուրքական հակամարտության սրությունը, քանի որ Հայոց ցեղասպանության արդյունքում առաջացած ազգամիջյան փոխհարաբերություններն ու զգացմունքները նմանը չունեն Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում: Իսկ անձի հասարակական զգացմունքները (մեզ հետաքրքրող դեպքում՝ հայերի հայրենասիրությունը, մայրենի լեզվի նկատմամբ սերը, ակնածանքը հայոց պատմության եւ մշակույթի առջեւ, ցասումը ցեղասպանությունն իրականացրած ուժի դեմ) կա-

- Էջ 186 -

րիք ունեն հասարակության կամ թեկուզ նրա մի խոշոր խմբի հավանության, համակրանքի ու ապրումակցման (էմպաթիայի), որոնց առկայությամբ միայն այդ զգացմունքները կարող են ամրանալ ու կայունանալ: Սփյուռքահայի օտար շրջապատը, սակայն, չի խրախուսում ու մերժում է բոլոր վերոհիշյալ զգացմունքները, անցանկալի եւ նույնիսկ վտանգավոր է դիտում դրանց դրսեւորումները, ենթարկում է դրանք հետեւողական ու կազմակերպված քննադատության, ծաղրանքի, հաճախ՝ թշնամական վերաբերմունքի: Ուստի պատահական չէ, որ շատ սփյուռքահայերի մոտ հայրենասիրական զգացմունքները թույլ են զարգացած, երբեմն էլ իսպառ բացակայում են: Այդ է պատճառը, որ որոշ սփյուռքահայերի հայրենասիրությունը երեւութական է, զուրկ է առարկայականությունից, անպատրաստ է անձնական որեւէ լուրջ զոհաբերման հանուն հայրենիքի: Այս առթիվ ուշագրավ է սփյուռքը դրական երեւույթ գնահատող Լ. Զեքիյանի հետեւյալ խոստովանությունը. «Սփյուռքահայության մեծամասնության ինքնության դրսեւորումը եւ անոր հայրենասիրությունը շատ հաճախ խորքային չեն եւ չեն անցնիր սին հռետորության, պոռոտախոսության եւ ազգային դատարկ զգացումներու սահմանեն անդին»104:
     Սփյուռքահայության փոքր մասն է միայն կարողանում իր մեջ պահպանել առարկայական հայրենասիրությունը՝ հայրենիքի եւ ազգի համար ինքնազոհաբերման ներքին պատրաստվածությունն ու մղումը, որը սովորաբար կախված է, մի կողմից, ընտանիքում անհատի ստացած հայրենասիրական կայուն զգացմունքների քանակից ու որակից, մյուս կողմից՝ նրա երեւակայության ներուժի՝ հեռավոր հայրենիքի ցավերով ու հաջողություններով ապրելու ընդունակությունից105:
     Սփյուռքահայության կիսաուծացածությունը (այդ թվում՝ հայոց լեզվին, ազգային նպատակներին եւ իդեալներին անհաղորդ լինելը), վատ օրինակ ծառայելուց բացի, իջեցնում է հայության «հայկականության» միջինը բավական ցածր աստիճանի (մանավանդ, երբ նկատում ենք, որ հայաստանաբնակ հայության մի զգալի մասն ինքն էլ է ազգից օտարացած եւ կիսաուծացած):
     Ազգային կյանքում սփյուռքի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունների ճշտորոշումն ու հետեւողական

- Էջ 187 -

լուսաբանումն անհրաժեշտ են առաջինների զորացմանը եւ վերջինների թուլացմանն ուղղված ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար:

Որոշ եզրակացություններ

     Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստան-սփյուռք հարաբերություններն ընթացել ու դեռ ընթանում են փոխադարձ թյուրըմբռնման, անվստահության եւ ընդհանուր շփոթվածության դրոշի ներքո, ինչի հիմնական պատճառներն են.
     Ա. Հայաստանի Հանրապետության` սփյուռքի հետ հարաբերություններում մշակված ու հստակ քաղաքականություն չունենալը.
     Բ. Հայկական սփյուռքի քաղաքական անկազմակերպվածությունն ու պառակտվածությունը.
     Գ. Օտար պետությունների խանգարիչ միջամտությունը:
     Հայաստանի պետության քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ պետք է հաշվի առնի հետեւյալ առանցքային իրողու-թյունները.
     1. Հայ ազգը կարող է գոյատեւել ու զարգանալ միմիայն հայրենիքի առկայության պայմաններում: Առանց Հայաստանի՝ հայկական սփյուռք երբեք ու երբեւէ չի եղել ու չի կարող լինել, առավել եւս՝ հետինդուստրիալ զարգացման ու համաշխարհայնացման այս նոր դարաշրջանում (պատմական այլեւայլ պայմանների բերումով մոտ երկու հազարամյակ առանց հայրենիքի գոյատեւած հրեական սփյուռքի փորձը հայոց պարագայում անկիրառելի է): Հայաստանի վերջին բեկորից հայերի դուրսմղումը, նրանց, որպես պետականորեն կազմակերպված մի հավաքականություն, զարգացման դադարեցումը կտանեն հայությունը դեպի արագընթաց ոչնչացում: Ուստի եւ՝ սփյուռքի զարգացման ռազմավարությունը կարող է ունենալ մի ելակետ՝ ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ, այսինքն՝ Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, ռազմական, մշակութային հզորացմանն ուղղված գործունեություն: Հայաստանակենտրոն գործունեության միջոցով միայն կարող են ամրանալ

- Էջ 188 -

ու վերընթաց զարգացում ապրել սփյուռք-Հայաստան կապերն ու սփյուռքահայ կյանքը:
     2. Սփյուռքի Ա (հին) եւ Բ (նոր) զանգվածների առկայությունը եւ նրանց միջեւ եղած տարբերությունները:
     3. Սփյուռքի զգալի մասի՝ մշակութային ուծացածության բարձր աստիճանի հասած լինելը:
     4. Սփյուռքահայ կառույցների զգալի մասի՝ օտար պետու-թյունների հատուկ ծառայությունների վերահսկողությամբ եւ ուղղորդմամբ գործելը, հաճախ՝ ի վնաս Հայաստանի եւ հայության շահերի:
     5. Սփյուռքահայ զանգվածների ճնշող մեծամասնության՝ հայկական կառույցների մեջ ընդգրկված չլինելը, Հայաստանի եւ հայության շահերի նկատմամբ կրավորական եւ անտարբեր լինելը:
     Ըստ այսմ՝ սփյուռքի նկատմամբ Հայաստանի պետության քաղաքականության հիմնական նպատակները եւ ուղղությունները պետք է լինեն.
     1. Ներգաղթի եռանդուն խրախուսումը:
     2. Արտերկրում ներկայացուցչական այնպիսի կառույցների ստեղծման օժանդակումը, որոնք հնարավորին չափ շատ հայեր կներգրավեն իրենց աշխատանքների մեջ եւ հնարավորին չափ զերծ կլինեն օտար ազդեցություններից:
     3. Հայաստանյան քարոզչական այնպիսի կառույցների ստեղծումը կամ ամրապնդումը, որոնք կարող են արդյունավետ ձեւերով սփյուռքահայ զանգվածներին հաղորդակից դարձնել Հայաստանի կյանքին եւ հայ մշակույթին106:
     4. Միջազգային լեզուներով (նախ եւ առաջ՝ անգլերեն եւ ռուսերեն) Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական ու հանրամատչելի անաչառ գրականության հրատարակումը:
* * *

     Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո սփյուռքը զգալի միջոցներ է ծախսել ցեղասպանության ճանաչման խնդրի վրա, սակայն գրեթե ոչինչ չի արել Հայաստանի գոյատեւումն ապահովող առաջնահերթ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են

- Էջ 189 -

Հայաստանի ներկա ծանր աշխարհառազմավարական դրությունը վերլուծել-հասկանալը եւ զարգացման ճիշտ ուղի որոշելը, հայ ռազմավարական մտքի դպրոց ստեղծելը՝ ներառյալ արտաքին ու ներքին քաղաքականության պրոֆեսիոնալ մշակմանն օժանդակելը, զինված ուժերի կառուցումը, բանակ-հասարակություն հարաբերությունների զուտ հայկական իրականությանը համապատասխանող մոդել գտնելը: Ուժեղ անկախ պետություն ունենալուն միտված վերոհիշյալ գործողությունները, ազգային խնդիրների առաջնահերթության տեսակետից, գերակայություն ունեն ցեղասպանության միջազգային ճանաչման նկատմամբ: Վերջին հաշվով, մի օր կարելի է հասնել Հայկական ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչմանը, սակայն եթե ունենանք թույլ պետություն եւ թույլ կազմակերպված սփյուռք (ինչպիսիք ունենք այսօր), ապա հայությունը չի կարողանալու օգտվել այդ հաղթանակից: Դեռ ավելին՝ այդ հաղթանակը կարող են օգտագործել այլ ուժեր՝ սեփական շահն առաջ տանելու, Թուրքիայից այլեւայլ՝ հայության շահերին որեւէ կերպ չառնչվող զիջումներ կորզելու համար (ինչպես տեղի է ունենում այսօր)107:
     Այսօր հայության առաջնահերթ խնդիրը Հայաստանի հզորացումն է ժողովրդագրական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ուղղություններով: Այս խնդրի լուծման բանալին համակարգված զանգվածային հայրենադարձությունն է, որը հնարավորություն կտա լավագույնս օգտագործել սփյուռքահայության ներուժը ի շահ հայրենիքի եւ ազգի: Հայաստանն ընդունակ է արագորեն դառնալ ամուր ազգային պետություն:
     Միաժամանակ պարտավոր ենք հիշել, որ մոտ մեկուկես հարյուրամյակ առաջ դրված՝ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն օրակարգից հանված չէ: Մեկ խոշոր ռազմական պարտությունը կարող է ջնջել Հայաստանը աշխարհի քարտեզի վրայից: Զարմանալի ու սարսափելի է դիտարկել, որ այսօր մեզանում գրեթե բացակայում է այս վտանգի ռազմավարական գիտակցումը: Հայաստանի աշխարհառազմավարական բացառիկ դրությունն ու ազգային անվտանգության ծանրագույն խնդիրները, որոնք պետք է դրված լինեին պետության տնտեսական, ռազմական ու արտաքին քաղաքականության հիմքում, գրեթե մոռացված են: Ժողովուրդը թաղված է

- Էջ 190 -

օրվա հաց հայթայթելու հոգսի մեջ, իսկ երկրի, պետության եւ ազգի անվտանգությամբ օրնիբուն զբաղվելու կոչված ղեկավարությունը տարված է ազդեցության գոտիների անվերջ բաշխում-վերաբաշխումով՝ չհասկանալով, որ ինքը եւս կարող է կործանվել Հայաստանի փլատակներում՝ իր դիզած ողջ եղած-չեղածով: Հայոց հինգհազարամյա քաղաքակրթության գլխին կախված ոչնչացման վտանգը պետք է գիտակցենք բոլորս ու գիտակցենք ոչ թե հուզականորեն, այլ ռազմավարական չափանիշներով: Չթերագնահատե՛լ վտանգը: Սա՛ է այսօրվա հրամայականը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     1. Սփյուռքագետ Է. Մելքոնյանն առաջարկում է սփյուռքի տեղեկատվական բանկ հիմնել եւ տեղին նկատում. «Խոսում ենք սփյուռքի ֆինանսատնտեսական, մտավոր ներուժի մասին՝ ընդամենը կցկտուր տեղեկու-թյունների վրա հիմնվելով: Մինչդեռ առաջարկվող տեղեկատվական բանկը պետք է ներառի սփյուռքի մասին ոչ միայն ընդհանուր տեղեկություններ, այլեւ մանրամասն ներկայացնի տվյալ երկրի, նրա առանձին քաղաքների հայազգի բնակչության քանակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական, գիտամշակութային ողջ բնութագիրը, սփյուռքում առկա կարեւոր գործընթացները: Առանց այսպիսի տեղեկատվական հիմքի՝ անհնար է սփյուռքի հետ համագործակցության ճիշտ ծրագրումը» (տե՛ս Նանե Մակուչյան, «Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամբողջական մոդել. սփյուռքի հետ հարաբերությունների սկզբունքներն ու մեխանիզմները՝ սփյուռքագետ, նախկին փոխարտգործնախարար Էդվարդ Մելքոնյանի տեսակետից». - Ազգ, 26 հունիս 1998):
     2. Նշենք մի քանի ամփոփիչ ուսումնասիրություններ՝ Sarkis Atamian, The Armenian Community: The Historical Development of a Social and Ideological Conflict (New York, 1955). Սառը պատերազմի շնչով գրված այս բավական ուշագրավ ուսումնասիրությունը հաջորդ իսկ տարի թարգմանվել ու հրատարակվել է ռուսերեն՝ հՈՐՍՌր ԸՑՈՎ�վ, ԸՐՎ�վրՍՈ� ՏոքՌվՈ: ՌրՑՏՐՌփպրՍՏպ ՐՈջՉՌՑՌպ րՏՓՌՈսՖվՏչՏ Ռ ՌՊպՏսՏչՌփպրՍՏչՏ ՍՏվՒսՌՍՑՈ. ՀպՒպՐՈՑ (ԾՏրՍՉՈ: "ԼվՏրՑՐՈվվՈ� սՌՑպՐՈՑցՐՈ", 1956): Հայաստանը եւ սփյուռքը 21-րդ դարի շեմին (գիտաժողովի նյութեր), Երեւան 29-30 մայիս 1998 (Երեւան. «Այբ-րաֆիկ», 1998): ԺՌՈրտՏՐօ (վպջՈՉՌրՌՎօռ վՈցփվօռ ՋցՐվՈս), 2000 դ 1-2

- Էջ 191 -

(համարում զետեղված ուսումնասիրությունների մեծամասնությունը հայկական սփյուռքի մասին է):
     3. Մասամբ այս կարծիքից, մասամբ էլ օտարամոլությունից է գալիս այն վնասակար եւ անհարկի պաշտամունքը, որին արժանանում են արտերկրում նշանավոր դիրքի հասած ծագումով հայերը, հաճախ՝ նույնիսկ անկախ Հայաստանի ու հայության շահերին նրանց անտարբեր լինելու փաստից:
     4. Վենետիկյան միջանվագ: Աշխատասիրությամբ` Ռուզան Զաքարյանի: Երեւան. «Ապոլոն», 2000, էջ 107:
     5. Նույն տեղում: Տե՛ս նաեւ “ծՈ տՐՈՉՈւ փցՋպրՑՐՈվՓՈ (ՀՈջՎօՔսպվՌ� տՐՏՒպրրՏՐՈ – Տ տՐՏոսպՎՈւ վՈՓՌՏվՈսՖվՏչՏ րՈՎՏրՏջվՈվՌ�, Տ ՉջՈՌՎՏՏՑվՏՔպվՌ�ւ ՐՏՊՌվօ Ռ րտ՚ՐՍՈ)”, ծՏՉՏպ ՉՐպՎ�, 25 ՎՈ� 2002 չ. (դ 842):
     6. Վենետիկյան միջանվագ, էջ 94:
     7. Լեւոն Զեքիեան. Ինքնութեան խճանկար: Աշխատասիրեց Սալբի ասպարեան: Պէյրութ, 2001, էջ 73-74:
     8.  “ծՈ տՐՈՉՈւ փցՋպրՑՐՈվՓՈ”, ծՏՉՏպ ՉՐպՎ�, 25 ՎՈ� 2002. հմմտ. Վենետիկյան միջանվագ, էջ 144:
     9. Մեկ այլ առիթով՝ Զեքիյանը խոսում է հայերի՝ «3000ամյա ժողովուրդ» լինելու մասին, որ անում է արդեն ոչ թե 25, այլ 30-դարյա պատմություն (տե՛ս Լեւոն Զեքիեան. Ինքնութեան խճանկար, էջ 71):
     10. Ակամայից վերհիշում ես Խորհրդային Հայաստանի երբեմնի վարչապետ (ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահ, 1924-28 թթ.) Ա. Կարինյանի 1924 թ. տպագրած հոդվածը, որտեղ մասնավորապես ասված է. «Երկրի մեջ 300 հազար արեւմտահայ գաղթականությանն էլ պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ... Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ավելի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար: Վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
     ա) Հայաստանը հողային ազատ ֆոնդ չի ունեցել, չունի եւ նախատեսելի ապագայի մեջ չի կարող ունենալ:
     բ) Այդ ֆոնդի բացակայությունն է եղել պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան, եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին»:
     գ) Այդ ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ նաեւ այսօր վառ ու կենդանի է «միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը ժողովրդական զանգվածների մեջ: Սրանից ելնելով պետք է վերջ դնել հայության

- Էջ 192 -

հավաքման գաղափարին Հայաստանի մեջ». - Արձագանք Փարիզի (ազգային քաղաքական շաբաթաթերթ, ապա կիսամսյա թերթ, ապա տասնօրյա, 1916-25), 1924 թ. նոյեմբերի 26:
     11. Լ. Զեքիյանի այս թեզերի քննադատությունը նախապես հնչեցրել ենք Ուպսալայում կայացած հայկական համաեվրոպական ֆորումին իր իսկ ներկայությամբ, ապա հրապարակել Պրահայում լույս տեսնող Օրեր հայկական ամսագրում՝ «Հայաստանը եւ սփյուռքը հայության զարգացման գործում», դ 5-6, 2002: Իր արձագանքում, սակայն, Զեքիյանը չի պատասխանել վերն արծարծված կետերից եւ ոչ մեկին (ինչպես եւ չի հերքել իր ասածը): Փոխարենը՝ մերկապարանոց մեղադրել է մեզ ինչ-որ «խեղաթյուրումներ» թույլ տալու մեջ՝ չնշելով անգամ, թե որո՞նք են դրանք: Մեր քննադատության հետ որեւէ կապ չունեցող երկէջանի այդ գրության մեջ Զեքիյանն աներեւակայելի տվայտանքների է ենթարկում հայոց լեզուն, ավարտելով իր խոսքը ոճամոլության մի հերթական գոհարով (ընդառաջելով Զեքիյանի նախասիրություններին, անփոփոխ ենք պահում նրա գործածած ուղղագրությունը). «Պիտի խնդրէի, որ նոյնութեամբ պահէիք լեզուական կիրառումներս, ուր մերթ գիտակցաբար կը խառնեմ, թէեւ առ այժմ շատ դեդեւկոտ քայլերով առ ի փորձ, արեւելահայ ձեւեր հիմնականում արեւմտահայ գրութեանս, յոսալով որ մեր Մեծասքանչին բոլորիս հասարակաց հարստութիւնը կազմող զոյգ լեզուաճիւղերուն գանձերն ու փարթամութիւնը կարենան միշտ աւելի համալրուիլ՝ փոխադարձ նորանոր ճոխացումներով» («Պատասխան խոսքի իրավունքով». - Օրեր, դ 9-10, 2002, էջ 35-36):
     12. “ղՏՑՌՎ ՑՈՍՏչՏ տՐպջՌՊպվՑՈ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 11 Ռ՚վ� 2002, դ 61 (18858).
     13. Ղեկավարի համար երկիրն ու ժողովուրդը ճանաչելու անհրաժեշտությունը հայերը գիտակցում էին դեռեւս 5-րդ դարում. ինչպես գրում էր Ղազար Փարպեցին՝ «օտար մարզպանն որ երթայ յաշխարհն Հայոց՝ աշխարհն մեծ է, յամս երկուս եւ երիս հազիվ կարէ ճանաչել նախ զիրս աշխարհին, զդիւրն եւ զդժուարն, ապա զմարդիկ աշխարհին» (Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց: Թուղթ առ Վահան Մամիկոնեան: Երեւանի համալսարանի հրատ., 1982, էջ 430):
     14. Ռ. Սյունին ուղղակի հեգնում է. «Բացի Խորհրդային Հայաստանից չկա այլ Հայաստան, ու նաեւ չկա մի այլ հայ ազգ, բացի նրանից, որ երազում է Արարատի ստորոտում» ("There is no Armenia, but Soviet Armenia, and there is no Armenian nation but the one which dreams at the base of Ararat"). - Ronald G. Suny, Armenia in the Twentieth Century (Chico: CA: Scholars Press, 1983), p. 83. Ավելի մեղմ է արտահայտվում Ռազմիկ Փանոսյանը.

- Էջ 193 -

«Ես ելնում եմ նրանից, որ գոյություն ունի երկու հայկական ընդհանրություն՝ պատմական հայրենիքը եւ սփյուռքը: Ձեւականորեն մեկ ազգի մեջ միավորված լինելով, նրանք, այնուհանդերձ, արմատապես տարբերվում են միմյանցից իրենց հանրային ինքնության եւ քաղաքական կողմնորոշումների մեջ». - ՀՈրՎՌՍ կՈվՏր�վ, "ծպտՐՏրՑՏպ տՐՏՔսՏպ, ՑՐցՊվՏպ վՈրՑՏ�քպպ, ՑցՎՈվվՏպ ոցՊցքպպ (ՏՑվՏՔպվՌ� ԸՐՎպվՌՌ Ռ ՊՌՈրտՏՐօ Չ 1988-1999 չչ.)", ԺՌՈրտՏՐօ (վպջՈՉՌրՌՎօռ վՈցփվօռ ՋցՐվՈս), 2000, դ 1-2, ր. 30.
     15. նՊցՈՐՊ ԾպսՍՏվ�վ, "ԺՌՈրտՏՐՈ Չ րՌրՑպՎպ ֆՑվՌփպրՍՌւ ՎպվՖՔՌվրՑՉ (վՈ տՐՌՎպՐպ ՈՐՎ�վրՍՏչՏ ՐՈրրպ�վՌ�)", ԺՌՈրտՏՐօ (վպջՈՉՌրՌՎօռ վՈցփվօռ ՋցՐվՈս), 2000, դ 1-2, ր. 20, 28 (տՐՌՎ. 16).
     16. Համեմատության համար նշենք, որ 1908-12 թթ. Նյու Յորքի հայերի ամուսնությունների ընդհանուր թվի մեջ խառնամուսնությունները կազմում էին ընդամենը 9,6 տոկոս, իսկ 1950-1969 թթ. Բեյրութի հայերի միջավայրում՝ 6,75 տոկոս (ն. խ. ԾպսՍՏվ�վ, “ԸՐՎ�վրՍՈ� րպՎՖ� Չ ցրսՏՉՌ�ւ ՊՌՈրտՏՐօ”, հՏՉպՑրՍՈ� ֆՑվՏչՐՈՒՌ�, դ 6, 1988, ր. 100, 103):
     17. Լիբանանահայ դպրոցի աննախադեպ տագնապի մասին տե՛ս Պարույր Աղպաշյան, «Զսպե՛լ այլասիրության հայանուն հետեւորդները». - Զարթօնք (Բեյրութ), 30.07.2002, Ժիրայր Դանիելյան, «Անտարբերության զոհ հայ դպրոցը». - Զարթօնք, 24.08.2002, 07.09.2002, «Կրթական թղթածրար». - Զարթօնք, 18.09.2002 (այս նյութերն ամփոփվել են Ժիրայր Դանիելյանի հետեւյալ մենագրության մեջ՝ Լիբանանահայ դպրոցը. թիւեր եւ մտորումներ. Պէյրութ, 2002): Շահանդուխտ, «Լիբանանահայեր, արթնացե՛ք». - Ազդակ (Բեյրութ), 22.06.2002: Հ. Բագրատունի, «Ու՞ր է հայ դպրոցի հանդեպ երախտագիտությունը». - Ազդակ (Բեյրութ), 23.09.2002, «Ո՞րն է առաջնայինը, դպրոցը, թե ակումբը». - Արծիւ, 03.10.2002): Հայ դպրոցը տունն է հայուն. հայութիւնը կյաւերժանայ հայ դպրոցով (Պեյրութ, 2002):
     18. Րաֆֆի Տեմիրճյան, «Կրթական մարզին տագնապը». - Ազդակ, 18.02.2002:
     19. Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության Սփյուռքի բաժանմունքի տրամադրած այս տվյալներով սփյուռքում գործում են 366 հայկական դպրոցներ ուր հաճախում է 65.172 աշակերտ, այդ թվում՝ Վրաստանում՝ 156 դպրոց (23.872 աշակերտ), Աբխազիայում՝ 41 դպրոց (4.579 աշակերտ), Իրանում՝ 23 դպրոց (9.042 աշակերտ), Լիբանանում՝ 25 դպրոց (6.135 աշակերտ), Սիրիայում՝ 25 (3.066 աշակերտ). - «Սփյուռքի հայկական դպրոցներ կհաճախեն աշակերտներուն մեկ երրորդը». - Ազդակ (Բեյ-

- Էջ 194 -

րութ), 30 սեպտեմբերի 2002: Սակայն այս թվերի հիման վրա ՀՀ կրթության նախարարության արած եզրակացությունը՝ թե արտերկրի հայկական դպրոցներ են հաճախում այդտեղ բնակվող աշակերտների մեկ երրորդը, ակնհայտորեն բազմապատիկ չափազանցված է:
     Այլ տվյալների համաձայն՝ 2001-02 թթ. ուսումնական տարում Լիբանանում հայկական դպրոց է հաճախել 8.348 աշակերտ (1974-75 թթ. Լիբանանում եղել է մոտ 21.000 հայ աշակերտ): Ժիրայր Դանիելյան, «Անտարբերության զոհ հայ դպրոցը». - Զարթօնք, 07.09.2002: Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Ստամբուլում հայկական դպրոց է հաճախում 3.530, իսկ Հալեպում 11.000 աշակերտ (Սալբի ասպարյան, «Իստանպուլահայ համայնքի կրթական համակարգը». - Զարթօնք, 18.08.2002): 1993 թ. լույս տեսած մի ուսումնասիրություն եւս նշում էր, որ ԱՄՆ-ում ամենօրյա հայկական դպրոցներն ունեն ընդամենը 5000 աշակերտ, իսկ հայ աշակերտների ճնշող մեծամասնությունը հաճախում էր պետական դպրոցներ (Anny Bakalian, Armenian-Americans: From being to feeling Armenian. New Brunswick, NJ: Transaction Publishers, 1993, p. 280):
     20. 1960-70-ական թթ. ամերիկահայ համայնքում հայոց լեզվի կարեւորության եւ պահպանության շուրջը ծավալված բանավեճի մասին տե՛ս Anny Bakalian, Armenian-Americans: From being to feeling Armenian, pp. 251-290.
     21. Տե՛ս Արմեն Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (Երեւան. «Արտագերս», 1998): «Ավարայրի անանցանելի խորհուրդը (հարցազրույց պատմաբան-քաղաքագետ Ա. Այվազյանի հետ)», Երկիր (օրաթերթ) մայիսի 30, 2001թ. (դ 97): Արմեն Պետրոսյան, «Ջեյմս Ռասելի «հայագիտական» հնարանքները». – Պատմա-բանասիրական հանդես, 2000, դ 3: Հակոբ Չաքրյան, «Միչիգանի գիտաժողովում կասկածի տակ է դրվել Հայոց ցեղասպանությունը (Սփյուռքահայ որոշ գիտնականներ նպաստել են դրան)». – Ազգ, 6 ապրիլի 2002, դ 064:
     22. Ronald Grigor Suny, Looking toward Ararat: Armenia in Modern History (Bloomington: Indiana University Press, 1993), pp. 4-5.
     23. [Every assumption, every shibboleth, every sacred cow must be scrutinized, tested, argued, debated and challenged]. – Ambassador Jivan Tabibian, “The Risk of Democratization: Reforming Diaspora institutions will require freeing them from each other’s clutches, and insuring their autonomy,” Armenian International Magazine, August-September 1999 (Vol. 10, դ 8&9), p. 33.

- Էջ 195 -


     24. Արեւմուտքում՝ հասարակագիտական բնագավառում հայության դեմ քարոզչությունն սկսվել եւ ընթանում է վաղուց ի վեր: արեգին Նժդեհն այս մասին գրում է. «Քեմալական իշխանության հաստատման առաջին իսկ օրերից, թուրքերը՝ բարբարոս, բայց արթուն քաղաքական բնազդով օժտված մի ազգ, փորձեցին մեզ ոչնչացնել նաեւ բարոյապես: Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանությունն արդարացնելու կամ, ծայրահեղ դեպքում, հասկանալի դարձնելու նպատակով, թուրքերը մի շարք եվրոպական ծախու գրչակների ու հասարակական գործիչների աջակցությամբ, հակահայկական քարոզչության արշավ սկսեցին: Հայկական սպանդին հետեւեց բարոյական եղեռնը՝ հայերի վարկաբեկումը: Ամերիկյան ու եվրոպական ամբիոններից ոչ թուրքերը հաճախակի հայտարարում էին. «Իրենց անարգ բնավորության պատճառով հայերը դարձան թուրքերի նողկանքի, այլ ո՛չ թշնամության զոհերը»: Այսպիսով մեղադրվում եւ վարկաբեկվում էին միլիոնավոր զոհերը, իսկ արդարացվում՝ մարդասպանները:
     Հակահայկական քարոզչությունը պնդում էր, որ մեղավոր են սպանվածները, եւ ոչ՝ մարդասպանները՝ հայերին վերագրելով գոյություն չունեցող արատներ. ա) քոչվորականություն, իբր հայերն իրենց հողը չեն սիրում, բ) անամոթ գիշատչի վերաբերմունք իրենց «զոհերի» նկատմամբ՝ տնտեսական բնագավառում, գ) բարոյականության բնածին պակաս, որի հետեւանքով եւ հակահասարակական կեցվածք եւ այլն:
     Ահա՛ թե ինչպես էին թուրքերը հայերին ներկայացնում ամերիկյան եւ եվրոպական ժողովուրդներին: Այդ հակահայկական քարոզչությունը վարում էին թուրքական դեսպանություններն ու հյուպատոսություններն՝ իրենց ռազմական, առեւտրական ու մամուլի կցորդների հետ: Դրանում ակտիվ դեր էր խաղում եւ արտասահմանի թուրք ուսանողությունը: Հակահայկական քարոզչությամբ հատկապես աչքի էին ընկնում գրող Խալիդե հանըմը, Վեհիբ փաշան եւ ԱՄՆ-ում թուրքական դեսպան Մուխտար բեյը: Բնականաբար, թուրքական ծավալուն քարոզչությունը որոշ երկրներում պետք է խթաներ հակահայկականությունը... Նման իրավիճակում, երբ հայկական կուսակցություններն ու կրոնական հատվածները, փոխանակ հակազդելու թուրքական քարոզչությանը, ելել էին իրար դեմ, մեր վերաստեղծված Ցեղակրոն Ուխտերը ձեռնամուխ եղան հակաթուրքական քարոզչությանը՝ ի պաշտպանություն իրենց անարգվող Ցեղի». - արեգին Նժդեհ, Հատընտիր: Երեւան, «Հայաստան», 2001, էջ 314-315:
     25. Ի դեպ, պարզվում է, որ Արեւմուտքում օրինականացված այլանդակ երեւույթները կազմակերպված կերպով Հայաստան են ներմուծվում Թուրքիայից: Այսպես՝ Հայաստանի լեզբուհիների եւ երկսեռ կյանքով ապրող (կամ այդպես ապրել ցանկացող) մի քանի տասնյակ կանանց ֆինանսապես

- Էջ 196 -

խրախուսում են Թուրքիայից (ԸվվՈ հՈՐչր�վ, “ՁՈՑՈ, ՁՌվՈ, ԾֆՑ Ռ ՊՐցչՌպ”, ծՏՉՏպ ՉՐպՎ�, 3 ՈՉչցրՑՈ 2002չ.):
     26. Մեր ձեռքի տակ է այդ հոդվածի վերջերս կատարված ռուսերեն թարգմանությունը՝ ԺՋՏվ ղՈչՏտ�վ, "ծց, ՎՏռ ՏՑպՓ ոօս ՈՐՎ�վՌվՏՎ, ՊՈ…" ԺՌՈրտՏՐօ (վպջՈՉՌրՌՎօռ վՈցփվօռ ՋցՐվՈս), 2000, դ 1-2, ր. 216-225 (Ararat, N.Y., 1961, Vol. 2, դ 3, pp. 30-33).
     27. ԺՋՏվ ղՈչՏտ�վ, "ծց, ՎՏռ ՏՑպՓ ոօս ՈՐՎ�վՌվՏՎ, ՊՈ…", ր. 218.
     28. Նույն տեղում, էջ 220-221:
     29. Նույն տեղում, էջ 217:
     30. Նույն տեղում, էջ 224-225:
     31. Նույն տեղում, էջ 221-222:
     32. Նույն տեղում, էջ 222:
     33. Նույն տեղում, էջ 223:
     34. Ամերիկահայության միջավայրում ուծացումը թափ էր առել շատ ավելի վաղ՝ տակավին 1920-ական թվականներին, երբ, ինչպես զայրույթով գրում էր մի հեղինակ, որոշ ընտանիքներում զավակն իր ծնողին անվանում էր You dirty Armenian (դու՛, կեղտոտ հայ). - տե՛ս Կ. Դալլաքյան, Ակնարկներ սփյուռքահայ հասարակական մտքի պատմության (1920-ական թվականներ), Երեւան. ԱԱ «իտություն» հրատ., 1994, էջ 419:
     35. Mathews, Thomas F. and Roger S. Wieck, eds., Treasures in Heaven: Armenian Illuminated Manuscripts (The Pierpont Morgan Library, New York: Prinston University Press, 1994), p. XV. Այս եւ նմանատիպ գնահատականների գիտականորեն անհիմն ու քաղաքականապես միտումնավոր լինելու մասին մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, էջ 213-222:
     36. Ժ. Լիպարիտյանն այսօր էլ հանդես է գալիս ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականության եւ գաղափարախոսության դեմ: Այդ է վկայում նաեւ նրա Պետականության մարտահրավերը. հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր (Երեւան. «Նաիրի», 1999) գիրքը (տե՛ս, հատկապես, էջ 107-114), որի հանգամանալից քննադատությունը տե՛ս թՈչՌՍ ՁպՐ-ԸՐցՑ՚վ�վ, ԹօջՏՉ ՎպսՍՏչՏ փՌվՏՉվՌՍՈ, ՌսՌ վՏՉՏպ վՈտՐՈՉսպվՌպ տՏսՌՑՌփպրՍՏռ վՈցՍՌ – “վՏՐՎՈսՌջՎ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 3 ԿՍՑ�ոՐ� 2000, դ 110 (18615).
     37. ԺՋՏվ ղՈչՏտ�վ, "ծց, ՎՏռ ՏՑպՓ ոօս ՈՐՎ�վՌվՏՎ, ՊՈ…", ր. 225.

- Էջ 197 -


     38. Լիպարիտյան. Պետականության մարտահրավերը, էջ 109:
     39. “Should it ever come to pass that peace reigns in the region and borders become more open, then Armenians might take up once more their historic role as middlemen and merchants and emerge as the harbingers of a cosmopolitan and enlightened age;” Ronald Grigor Suny, "Being Armenian in Georgia," groong@ usc.edu, February 13, 2000. Հոդվածի հայերեն թարգմանությունը տե՛ս «Դեմոկրատիա միություն» ամսաթերթ (Կուսակցություններին աջակցության կենտրոն, Երեւան), դ 4-5, 6, 2000: Նույն տեղում Ս. Շահինյանն այսպես է մեկնաբանում Սյունիի գործունեությունը. «Ռեալ ահաբակչության կողքին զգացվում է տեղեկատվական ահաբեկչության շունչը: Այս նոր դրսեւորումներից զերծ չեն մնացել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, որոնք անընդհատ մեր հայտնի հարեւանների եւ նրանց աջակիցների կողմից մուշտակավորվում են գռեհիկից մինչեւ նուրբ, շղարշված, ապակողմնորոշող կեղծ, զանգվածացող տեղեկատվությամբ: Ղարաբաղյան հակամարտությամբ մտահոգված՝ հաճախ առաջարկվում է առաջ նայել՝ մոռանալով սեփական պատմությունը՝ իհարկե զուգահեռաբար չմոռանալով նենգափոխել այն: Նման հակագիտական գործունեությամբ հայտնիներից է բեմ բերված «հայագետ» Ռոնալդ Սյունին... Ընդհանուր գիտական մեթոդոլոգիայից դուրս, կառավարվող պատմություն կառուցելու ճանապարհին, ստեղծելով իր խաղի կանոնները, զգուշորեն վարագուրելով դրանք, նա ստանում է իրեն պատվիրված եւ արագորեն շրջանառության մեջ մտցվող արդյունքը»:
     40. ԺՋՏվ ղՈչՏտ�վ, "ծց, ՎՏռ ՏՑպՓ ոօս ՈՐՎ�վՌվՏՎ, ՊՈ…", ր. 219.
     41. Ronald Grigor Suny, Looking toward Ararat, op. cit., p. 55. Ռ. Սյունիի արտադրանքի մանրամասն քննադատությունը տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, էջ 19-114:
     42. “Yet nationalists persistently draw harder and clearer boundaries between their own people and those living closest to them (who share much of each other's culture), to obscure distinctions within their own nation and to exaggerate differences with their neighbors. For example, Patrick Donabedian, a French diplomat in Erevan, quotes the Greek geographer Strabo, who attests that by the second century BC the entire population of Greater Armenia (including today's Karabakh) spoke Armenian, implying that today's Armenians are the direct descendants of those speakers” (David D. Laitin and Ronald

- Էջ 198 -

Grigor Suny, “Armenia and Azerbaijan: Thinking a Way Out of Karabakh,” Middle East Policy, Vol. VII, October 1999, դ 1).
     43. Ը. Ը. ծՈսփՈՊՋ�վ, նՑվՌփպրՍՈ� ւՈՐՈՍՑպՐՏսՏչՌ� (ժՐպՉՈվ, “ԿչպոՈվ”, 2001), ր. 410-416:
     44. Տե՛ս Ronald Grigor Suny, “Constructing Primordialism: Old Histories for New Nations,” The Journal of Modern History, դ 73 (December 2001), pp. 862-864: Հայաստանում Սյունիի նկատմամբ ձեւավորված միանշանակ եւ միահամուռ բացասական վերաբերմունքը վերջերս հարկ համարեց սուր կերպով արտահայտել նաեւ Հայաստանի լավագույն քաղաքական մեկնաբաններից մեկը՝ զետեղելով Սյունիի լուսանկարները (մորուքով եւ առանց մորուքի) եւ Հայաստանի սահմանապահներին կեսլուրջ-կեսկատակ կոչ անելով զգոն լինել ու թույլ չտալ այդ «գործակալի» մուտքը Հայաստան՝ տե՛ս թՈչՌՍ ՁպՐ-ԸՐցՑ՚վ�վՓ, “ԸչպվՑցՐՈ րտպՓՌՈսՖվՏչՏ վՈջվՈփպվՌ�”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 18 ՎՈ� 2002 (դ 51/18848).
     45. Ambassador Jivan Tabibian, “The Risk of Democratization,” op. cit., pp. 28-33.
     46. Նույն տեղում, էջ 31:
     47. Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, էջ 111, 205: Լ. Ավդոյանի հայհոյաբանության վերաճող մեղադրանքները տպագրել է Հայկազյան հայագիտական հանդեսը, (Բեյրութ), 2000, հ. 20, էջ 480-482:
     48. Դրանց թվին պետք է դասել Լեւոն Չորբաջյանի խմբագրությամբ լույս տեսած հետեւյալ երկու արժեքավոր գիրքը՝ Levon Chorbajian, Patric Donabedian & Claude Mutafian, The Caucasian Knot: The History and Geopolitics of Nagorno-Karabakh (London & New Jersey: Zed Books, 1994); Levon Chorbajian, ed., Making a State: From Secession to Republic In Nagorno-Karabagh, op. cit.:
     49. Նույն տեղում, էջ 31:
     50. Ահա Թաբիբյանի մտքի այս «գոհարի» անգլերեն բնագիրը. “In the Diaspora, one must be very careful about what is “foreign” – odar. Only in Armenia do those terms have meaning, fully and juridically. Everywhere else, that false characterization can only marginalize the youth and exacerbate a process of alienation” (նույն տեղում, էջ 31).

- Էջ 199 -


     51. Այս համատեքստում ուշագրավ է նաեւ այն, որ 2002թ. մայիսին Երեւանում կայացած Հայաստան-սփյուռք 2-րդ վեհաժողովի ժամանակ պրն Ջիվան Թաբիբյանը կտրուկ դեմ էր արտահայտվել համասփյուռքյան կառույց ստեղծելու առաջարկներին (տե՛ս խպՉՏվ ԾՌՍՈպս�վ, “խՌՎՌՑ ոպջՊպռրՑՉՌ� ՌրփպՐտՈվ: ցՐՏՍՌ ՎՈ�”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 30 ՎՈ� 2002).
     52. ԱՄՆ-ում, օրինակ, պարսկական սփյուռքի հետ ԿՀՎ-ի տարած աշխատանքների մասին տե՛ս Greg Miller, "CIA Looks to Los Angeles for Would-Be Iranian Spies [ԿՀՎ-ն փորձում է իրանացի լտեսներ հավաքագրել Լոս Անջելեսում]," Los Angeles Times, January 15, 2002.
     53. Տե՛ս տողերիս հեղինակի հետ հետեւյալ հարցազրույցները՝ «Նախարարն ապակողմնորոշում է. Սենատի որոշումը առավել քան մտահոգիչ է». - Հայոց աշխարհ, 30 հոկտեմբերի 2001 (դ198), «Պետդեպարտամենտի՞, թե՞ Հայկական համագումար». - Հայոց աշխարհ, 31 հոկտեմբերի 2001 (դ199), «ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ. Պետք չէ ոգեւորվել սուտ խոստումներից». - Հայոց աշխարհ, 21 նոյեմբերի 2001 (դ214). հմմտ. Raffi Hamparian, “No Assembly Required,” Asbarez Online, Jan. 25, 2002.
     54. Գարեգին Նժդեհ. Դաշնակցության առաջացման պատմական պայմանները եւ նրա բնութագիրը. - հրապարակված է հետեւյալ գրքույկում՝ Նշխարներ. արեգին Նժդեհ, Հովհաննես Քաջազնունի (Երեւան. «Ազգայնական ակումբ», 2002), էջ 19. նույն տեղում տե՛ս նաեւ թուրքական քարոզչության մասին՝ էջ 33:
     55. Armenian Review, Spring-Summer 2001, Vol. 47, դ 1-2, p. 4; “Armenian Review Resumes Publication,” Asbarez Online, January 11, 2002. ՀՀԴ ղեկավարության այս քայլը քննադատվել է հայաստանյան մամուլում՝ տե՛ս թՈչՌՍ ՁպՐ-ԸՐցՑ՚վ�վՓ, ԸչպվՑցՐՈ րտպՓՌՈսՖվՏչՏ վՈջվՈփպվՌ�”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 18 ՎՈ� 2002.
     56. “In 1894 clashes between Kurds and Armenians in Sassun led to the intervention of state troops and the killing of hundreds of Armenians. This violence would later be read by Armenians as the first stage of a series of massacres that would culminate in the genocide of 1915. But the massacres in eastern Anatolia can be seen as part of an effort by the Sultan Abdul Hamid II to restore an old equilibrium in interethnic relations” (Ronald Suny, "Nation-making, Nation-breaking: The End of the Ottoman Empire and the Armenian Community," the Paper prepared for presentation at the colloquium on The

- Էջ 200 -

Historian, Nationalism, and the End of Empire, at Prinston University, May 3, 1996, p. 16).
     57. ["Rather than a long-planned and carefully orchestrated program of extermination, the Armenian Genocide was more a vengeful and panicky act of suppression"]. Սյունիի այս դրույթների մանրամասն քննադատությունը տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, էջ 88-89:
     58. Ներկայացնենք, ըստ ժամանակագրական հաջորդականության, դաշնակցական մամուլում հայտնված հակասյունիական հրապարակումները՝ Արիս Ղազինյան, «Հայաստանը «գիտական» ահաբեկչության թիրախ». - Երկիր, 12 հոկտեմբեր 1999, դ 178 (1204). Նույնի՝ «Մազոխիզմ». - Երկիր, 15 հոկտեմբեր 1999, դ 181 (1207), Լեւոն Մարաշլյան, «Փրոֆ. Սյունիի քարոզած քաղաքականությունը կանտեսե Հայաստանի ապահովությունն ու Անդրկովկասի կայունությունը». - Ասպարէզ, 18 սեպտեմբեր, 1999. Vartkes S. Dolabjian, "Would the real Ronald G. Suny please stand up?" Horizon, October 25, 1999. Շաքե Տեր-Մելքոնյան-Մինասյան, «Պատմագետ-քաղաքագետ Արմեն Այվազյանի սահմռկեցուցիչ ամբաստանագիրը՝ Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ». - Հորիզոն (Մոնրեալ), 10 դեկտեմբերի 2002: Ս. րիգորյան, «Կեղծ գիտականությունը որպես հակազգային ծրագիր» եւ «Նրանք ջուր են լցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ջրաղացին (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի որոշումը ամերիկյան հայագիտության հիմնական միտումների մասին)». - Երկիր, 25 դեկտեմբեր 2001, դ 230 (1650): Դաշնակցականամետ մամուլից նշենք հետեւյալ հրապարակումը՝ եւորգ Խուդինյան, «Ճակատամարտ՝ Հայոց պատմության եւ մշակույթի համար». - Հայոց աշխարհ, 20 դեկտեմբերի 2002, դ 235 (1088).
     59. Արմեն Պետրոսյան. «Ջ. Ռասելի «հայագիտական» հնարանքները». - Պատմա-բանասիրական հանդես, 2000թ., դ 3, էջ 241-257: 2002 թ. հուլիսին Ջ. Ռասելի հայաստանյան ելույթների մասին տե՛ս Հասմիկ ուլակյան, «Ջեյմս Ռասել. «Մխիթարվում, սփոփվում եմ այն մտքով, որ իրապես ուշադրություն եմ գրավում». - Վասն հայության, դ 28 (46), 07.08.2002. «Ջեյմս Ռասելն արեւմտյան գիտնականների առջեւ փակում է հայագիտության դուռը». - Վասն հայության, դ 29 (47), 14.08.2002: ԸվվՈ հՈՑ�վ, “ԺՋպռՎր ՀՈրրպս: ‘ծպՑ, � վպ ՈՐՎ�վՏջՈքՌՑվՌՍ. կՐՏրՑՏ � րսՌՔՍՏՎ ս՚ոս՚ րՉՏ՚ տՐՏՒպրրՌ՚…’”, ծՏՉՏպ ՉՐպՎ�, 24 Ռ՚ս� 2002չ.; ԸրՎՌՍ թցսՈՍ�վ, “ԸՐՎպվ

- Էջ 201 -

կպՑՐՏր�վ: ‘ԺՋպռՎր ՀՈրրպս տպՐպՍՐօՉՈպՑ տցՑՖ Չ ՈՐՎպվՏՉպՊպվՌպ ջՈտՈՊվօՎ ցփպվօՎ’”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 15 ՈՉչցրՑՈ 2002չ..

     60. Այս մասին տե՛ս Levon Marashlian, “Armenian-Turkish Dialogue and Unfounded Accusations,” Armenian Weekly (Boston), August 19, 2000; ԸՐՌր ԽՈջՌվ�վ, “հպՐՖպջվՈ� տՐՏոսպՎՈ “ՈՊՉՏՍՈՑՏՉ վՈՓՌՌ”, թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 9 ՒպՉՐՈս� 2002 չ.
     61. Անցյալում ՀՅԴ-ի վարած քաղաքականության հաճախ անսկզբունքային ու անհետեւողական լինելն ամենախիստ կերպով քննադատել է նաեւ Զորավար Անդրանիկը (տե՛ս Զօրավար Անդրանիկ կը խօսի: Խմբագրեց եւ ծանօթագրեց Դոկտ. Վաչէ Ղազարեան: Պոսթոն, 1994): Լեւոն Դռնոյանը նկատում է նույն երեւույթը նաեւ մեր օրերում. «...մտե՜ք այն նախարարությունները, որոնք երբեւէ տրվել են Դաշնակցությանը եւ կտեսնեք, որ միջազգային կազմակերպությունների փորձագետներն են այնտեղ քաղաքականություն թելադրում, եւ ազգային ներուժը խոնարհված է ձեռքերին վարկեր ու ծրագրեր բռնած գաղութարարների առջեւ» (Լեւոն Դռնոյան. Երրորդ հանրապետության ողբերգությունը եւ աստեղային ժամը, էջ 213):
     62. Հայկական ժողովրդային շարժումը հիմնվել է 1980 թ., այն, փաստորեն, կիսում եւ ներկայացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) դիրքորոշումներն ու գաղափարախոսությունը քաղաքական ասպարեզում (տե՛ս, օրինակ, Armenian Consciousness. An information booklet prepared by the Armenian Popular Movement, 2001; ԸՐՎ�վրՍՏպ վՈՐՏՊվՏպ ՊՉՌՋպվՌպ. 2000, Սփյուռքահայ կազմակերպություններ: Երեւան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 2002, էջ 110-112):
     63. David King & Miles Pomper, “Congress, Armenia and the Contingent Influence of Diaspora Lobbies,” Congressional Quarterly, 2002, դ 2.
     64. Levon Chorbajian, ed., Making a State: From Secession to Republic In Nagorno-Karabagh, pp. 21-22.
     65. Ibid., p. 22.
     66. Alec Rasizade, “Azaerbaijan in the Morning after Independence: Less Oil, More Graft,” Caucasus and Central Asia Newsletter, Issue 2, Summer 2002, pp. 19-20.
     67. ԱՄՆ-ում գործող էթնիկ լոբբինգները թվելիս չպետք է մոռանալ կուբացի վտարանդիներին եւ նրանց կազմակերպված ակտիվությունը, որը հաճախ համարում են ամերիկյան ամենաազդեցիկ ներքին լոբբինգը (տե՛ս

- Էջ 202 -

Nicholas G. Karambelas, “Foreign Influencies and U.S. Policy,” Defensor Pacis, դ 6, September 2000, p. 14:
     68. Ռուբեն Շուգարյան, «Հայկական լոբբինգն արտերկրում». - Դասախոսություն Հայաստանի Ամերիկյան համալսարանում, 25 մայիսի 2000 թ., http://www.aua.am/EXTENS/lectures/37_a.htm:
     69. Պատկերացում կազմելու համար Թուրքիայի լոբբիստական ակտիվության մասին, նշենք, որ 1994-96 թթ. Թուրքիան տարեկան ծախսում էր 3.4-ից մինչեւ 4 միլիոն դոլար, իսկ 1997-98 թթ.՝ 4.600.807 դոլար: Պետք է նկատել, սակայն, որ սա հայտարարագրված գումարն է, իրականում ծախսերը շատ ավելին են եղել: Թուրքիայի լոբբիստական գործունեությունը մանրամասն ներկայացված է հետեւյալ ուսումնասիրության մեջ՝ Nicholas G. Karambelas, “Foreign Influencies and U.S. Policy,” pp. 11-24:
     70. Կարեւոր են, մասնավորապես, ՀՀԴ-ի ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ ամերիկահայերին պարբերաբար մատուցվող ործողությունների լոբբիստական ծրագրերը (ANCA Action Alert: Advance the Armenian Cause): Այսպես՝ 2001 թ. հունիսի 22-ի շրջաբերական-ծրագիրը նախատեսում էր երեք հիմնական կետ, որոնց պաշտպանությամբ պետք է հանդես գան ամերիկահայերը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացմանն ԱՄՆ-ի տրամադրած օգնության ավելացում, 907 կետի պահպանում եւ թուրք-ադրբեջանական շրջափակումների վերացում: Նույն հանձնախմբի 2002 թ. հունվարի 16-ի «ործողությունների ծրագրի» 7 կետերից չորսը վերաբերում էին ցեղասպանության ճանաչման խնդիրներին, մեկը՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ցույց տրվելիք աջակցությանը, մեկը՝ Թուրքիային ամերիկյան ռազմական ուղղաթիռների վաճառառքն արգելելուն, մեկն էլ՝ Թուրքիայում ասորի մի քահանայի ձերբակալությանը:
     71. Այս մասին խոսել ենք մի քանի առիթով, տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, էջ 97-102. «Նախարարն ապակողմնորոշում է. Սենատի որոշումը առավել քան մտահոգիչ է». - Հայոց աշխարհ, 30 հոկտեմբերի 2001 (դ 198): «ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ». - Հայոց աշխարհ, 21 նոյեմբերի 2001 (դ 214):
     72. Գոռ Աբրահամյան. «Հայկական լոբբին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում». - Ազգ, 4 հունիսի 2002 (դ 102):
     73. Հայաստանում հայկական պետականության կործանումից ի վեր այս ճշմարտությունը գիտակցվել է միշտ: Ճիշտ նույն հղացքով XVII-XVIII դարերում շրջանառության մեջ էր մի առանձին աղոթք. «Մանավանդ ազ-

- Էջ 203 -

գըս հայկազյան՝ մեղքերի պատճառով անարժան դարձած եւ օտարացած, մեղքերի հողմով փոշու պես ցանուցիր եղած երկրի երեսին՝ օտարասեռ ազգերի եւ ցեղերի մեջ: Հայցում ենք ամենախնամ եւ ամենագութ Արարչից, որպեսզի կտրվածը դարձյալ բժշկի. եւ հոգու գրգանքով - իբրեւ թռչունը, որ ձագերին իր թեւերի տակ է ժողովում - իր ամրածածուկ աջով վերստին հավաքելով հայերին նրանց վիճակված սեփական, բնիկ եւ հայրենի երկրի ու գավառների մեջ, վերանորոգի այնպես, ինչպես ստեղծել էր ամենասկզբում՝ պանծալի փառքով եւ բարգավաճող արդյունքով: Ուժ տա, կազդուրի եւ հաստատահիմն դարձնի թագավորական ու հոգեւոր ինքնիշխանությամբ եւ ամեն տեսակ բարիքներով: Հաղթող եւ զորավոր դարձնի ճշմարտության բոլոր թշնամիների դեմ» (մանրամասն քննությունը տե՛ս Արմեն Այվազյան, Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում: Երեւան. «Լուսակն», 2003, էջ 136-139):
     74. Իրականում՝ հայերի մեջ օտար զավթիչների դեմ ուղղված վրեժի զգացումն առաջացել է պետականության կորստից անմիջապես հետո: Հիշատակենք ընդամենը մեկ օրինակ: 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման կենտրոնական գործիչ Հովսեփ Էմինը պատմում է, որ իր պապը, որն իրանական բանակում ուներ հազարապետի պաշտոն, մահանալուց առաջ իր ավագ որդուն դիմում է այսպիսի խոսքերով. «Սա է իմ սիրեցյալ զավակը, նրան է ժպտալու նախախնամությունը, նրա արու որդին, որին մկրտելու են իմ անունով՝ Էմին, Աստծո օգնությամբ բարձրացնելու է պաշտպանության սուրը, լուծելու համար վրեժը իր հայրենիքի դատի ու իր նախահայրերի արյան, որ թափվեց հանուն ճշմարտության ու քրիստոնեության ամենասրբազան ուղիի մեջ: Երբեք չհուսահատվեք, իսլամը պարտվելու է եւ ճնշվելու մեր տակ...» [This is my beloved boy, whom Providence will favour; his male child shall be baptised Emin, after my name, who, by God’s assistance, will lift up the sword of defense to revenge the cause of his country and the blood of his ancestors, that was hed for the truth, and in the most sacred path of Christianity. Never despair, Mahometanism shall fail, and will be subdued under us...]. – The Life and Adventures of Joseph Emin, an Armenian, written in English by himself. 2nd ed. (first published in London in 1792) Calcutta: Baptist Mission Press, 1918, p. 4: Վրեժի թեման մշտապես արծարծվում է նաեւ ժողովրդական ամենալայն տարածում ունեցած միջնադարյան «հայ ազատագրական լեգենդում» (տե՛ս Աշ. Հովհաննիսյան. Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության. Հ. Ա, Երեւան, 1957):
     75. Վրեժի ցանկությունն ուսումնասիրած Նիկո Ֆրիջդան այս առթիվ նկատում է. «Վրեժխնդրության ֆանտազիաներն, անշուշտ, թվով մեծապես

- Էջ 204 -

գերազանցում են վրեժխնդրության իրական գործողությունները». - տե՛ս Nico H. Frijda, "The Lex Talionis: On Vengeance," in Stephanie H. M. van Goozen et. al., eds., Emotions: Essays on Emotion Theory (Hillsdale, NJ: Erlbaum, 1994), p. 264. Ամերիկացի հեղինակն իրավացիորեն որպես վրեժխնդրություն է բնութագրում նաեւ 1970-80-ական թթ. թուրք դիվանագետներին ահաբեկելու հայոց գործողությունները (նույն տեղում, էջ 268): Հոգեբանության տեսանկյունից վրեժի այլ ուսումնասիրություններ գրեթե չկան (տե՛ս նույն տեղում, էջ 264-265. հմմտ. Randy J. Larsen, "A Report on the Decade of Emotion," Contemporary Psychology, 1995, Vol. 40, դ 11, pp. 1054-55:
     76. Տե՛ս Vahakn N. Dadrian, “A Review of the Main Features of the Genocide,” Journal of Political and Military Sociology, Vol. 22, դ 1, Summer 1994, p. 15:
     77. Տե՛ս նաեւ Ա. Այվազյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի ռազմավարական անվտանգությունը, էջ 29-30:
     78. Թերեւս, այդ են վկայում նաեւ Էրզրումում ու Վանում կառուցված «հայերի գազանությունները» պատկերող թանգարանները (թեեւ այդ թանգարանների նպատակը, նախ եւ առաջ, հակահայկական քարոզչությունն է):
     79. Nico H. Frijda, "The Lex Talionis: On Vengeance," p. 282-283.
     80. Ընդ որում՝ հայ անհատի մեջ թուրքական պետության նկատմամբ բացասական տրամադրվածությունն արտացոլում է ոչ միայն անցյալ, այլեւ վերջին տասնամյակի հայ-թուրքական թշնամական փոխհարաբերությունները:
     81. Առաջամասի պայքարն էլ է որոշ չափով ընդգրկում զանգվածներին՝ շնորհիվ այն ամենակուլ ուշադրության այդ առաջամասի ամեն մի քայլի նկատմամբ, որը զանգվածներին հաճախ հասցնում է մինչեւ հոգեբանական նույնացման երեւույթը՝ այստեղից բխող բոլոր հետեւություններով:
     82. Ռուսաստանում հայտնի իմիջմեյքեր դարձած հոգեբանական գիտությունների դոկտոր հանգուցյալ Դերենիկ Աբրահամյանը դեռեւս 2000 թ. տված մի հարցազրույցում իրավացիորեն նշում էր. «Նույնիսկ արտագաղթի այս ծանր պահին չկա այն կանգնեցնելու, հայրենադարձության գործընթացների վերականգնման պետական ծրագիր: Ռուսաստանում կա գրեթե 2.5 միլիոն հայ, որոնք Հայաստանում պահանջարկ չունեն, որովհետեւ տեղական քաղաքական վերնախավը չի ցանկանում նրանց առջեւ բաց անել դռները եւ վախենում է մրցակցությունից: Իսկ առանց այդ հզոր ուժերի միավորումի, հայրենիքն այս վիճակից չես հանի: Ես հաշվի եմ առնում Իսրայելի փորձը, չէ՞ որ առանց սովետական հրեաների Իսրայելը կմնար հե-

- Էջ 205 -

տամնաց արաբական երկրների մակարդակի վրա» (ԼՏրՌՒ ԹպՐՊ�վ, “’ԹՈՐՊՈվՈվՍ’ Պս� տՏՊՊպՐՋՍՌ ՊցւՈ”, ծՏՉՏպ ՉՐպՎ�, 9 ՒպՉՐՈս� 2002չ.): Ի դեպ, նույնիսկ 2002թ. (առաջին 9 ամսվա ընթացքում)՝ պաղեստինյան ապստամբության (ինտիֆադայի) առաջացրած տնտեսական, ռազմական ու հոգեբանական լարված պայմաններում Իսրայել են ներգաղթել շուրջ 34.000 հրեաներ:
     83. Antoine Terjanian, “Retirement and Assisted Living in Armenia: How can we make it possible for 5% of the 600,000+ Diasporan Armenians aged 64+ to retire in Armenia?” Talk presented at the AmCham (American Chamber of Commerce in Armenia) Conference on Diaspora as a factor of Country Competitiveness, October 24, 2002, Yerevan.
     84. Նույն տեղում: Դերջանյանը տեղին ընդգծում է նաեւ, որ հապաղել այլեւս չի կարելի, քանի որ ներկա թոշակառուներից շատերը գիտեն հայերեն եւ կապված են հայությանը մանկությունից, որ հաջորդ սերունդները կարող են չունենալ:
     85. Միացյալ Նահանգներից ու զարգացած մյուս երկրներից վերադարձող յուրաքանչյուր 5-հոգանոց ընտանիք իր հետ կարող է Հայաստան բերել միջինը մոտ 30.000 ԱՄՆ դոլար: Այս ամենահամեստ հաշվարկով՝ 20 հազար ընտանիքը (100.000 մարդ) Հայաստան կբերի 600 միլիոն, 40 հազար ընտանիքը (200.000 մարդ)՝ 1.2 միլիարդ, 60 հազար ընտանիքը (300.000 մարդ)՝ 1.8 միլիարդ, 100 հազար ընտանիքը (500.000 մարդ)՝ 3 միլիարդ դոլար:
     86. Մեր սկզբունքային անհամաձայնությունն ենք հայտնում հարգարժան ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի այն մտքին, որ ներգաղթը խրախուսելու համար պետք է մի կարգ սահմանել, որով «այն երեխաները, որոնք արտասահմանում սովորում են միջին եւ բարձր դասարաններում, վերադառնալիս, կրթությունը պետք է շարունակեն այն լեզվով, որով կրթություն են ստացել: Չպետք է կիրառել այն հարկադրանքը, որ, եթե հայ են, անպայման շարունակեն կրթությունը հայերեն: Միեւնույն է, ժամանակի ընթացքում նրանք կտիրապետեն մայրենի լեզվին» (Վ. Ե. Խոջաբեկյան, Հայաստանի բնակչության վերարտադրությունը..., նշվ. աշխ., էջ 452-453): Այս առաջարկությունն անիրագործելի է, որովհետեւ որեւէ երկրում հնարավոր չէ ստեղծել միջնակարգ կրթության այնպիսի համակարգ, որը կընթանար տասնյակ լեզուներով՝ քայքայելով երկրի ապագան հենց դպրոցից: Անձամբ անկեղծորեն հարգելով ակադ. Վ. Խոջաբեկյանին որպես հայրենասեր գիտնականի ու քաղաքացու՝ կարծում ենք, որ նրա առաջարկությունը հեշտությամբ սրբագրելի է. ընդամենը պետք է պայմաններ ու որոշակի ժամա-

- Էջ 206 -

նակ հատկացնել վերաբնակ աշակերտներին եւ ուսանողներին՝ հայոց լեզվի մեջ հմտանալու համար:
     87. Այս իրողությունը սկսում է գիտակցվել ու ահազանգվել նաեւ սփյուռքում: Ահա թե ինչ է գրում Բեյրութի Արարատ օրաթերթում . Յազըճյանը. «Չկա՛ հավատքը Հայրենիք վերադարձի, հո՛ն ապրելու, հո՛ն արարելու եւ հոն մեռնելու: Առանց այս գաղափարի նկատմամբ հավատքի, հայապահպանումը անիմաստ է ազգային իմաստով, նախապես ձախողած գործունեություն: ...Հայրենի հողն է հայորե՛ն ապրելու եւ հայորեն գոյատեւելու միակ եւ անփոխարինելի ապավենը: Հետեւաբար, դա՛րձ դեպի Հայրենիք. սա՛ պետք է ըլլա այսօրվան գլխավոր նշանաբանը...» (. Յազըճյան, «Հայրենի՛քն է մեր ապավենը». - Արարատ, 1-7 նոյեմբեր, 2002):
     88. Վ. Խոջաբեկյանը նշում է դեպի Հայաստան ներգաղթը կանխարգելող հետեւյալ գործոնները՝ «ցածր կենսամակարդակը, նոր աշխատատեղեր ստեղծելու նվազ հնարավորությունները, աշխատանքի շուկայի լարվածությունը եւ գործազրկության աճը, աշխատավարձի եւ աշխատուժի արժեքի խիստ ցածր մակարդակը, մասնագիտական ապաորակավորման ընթացքի թափը, օժտվածության եւ ունակության կորուստը, սոցիալական բազմաբարդ խնդիրներ լուծելու հարցում առայժմ պետական բյուջեի տկարությունը, սեփական արտադրողների նկատմամբ պետական հովանավորչական քաղաքականության թույլ արտահայտվածությունը, հարկային եւ մաքսային քաղաքականության ասպարեզում լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրների առկայությունը եւ այլն» (Վ. Ե. Խոջաբեկյան, Հայաստանի բնակչության վերարտադրությունը..., էջ 452):
     89. Ճ. առնուզեան, Վերադարձ դէպի Այրարատեան լեռնաշխարհ (Շվեյցարիա, 1977), էջ 38-39:
     90. Այդ բանաձեւերի մի մասը զետեղված է Հայկական ազգային ինստիտուտի (ANI) հետեւյալ ինտերնետային հանգույցում՝ http://www.armenian-genocide.org/ current_category.7/affirmation_list.html:
     91. Տե՛ս, օրինակ, Roland A. Paul, American Military Commitments Abroad (New Brunswick: New Jersey: Rutgers University Press, 1973), p. 5.
     92. Նույն նպատակներով 2001 թ. Անկարայում նույնիսկ հիմնեցին Հայկական ուսումնասիրությունների մի հատուկ ինստիտուտ՝ Institute for Armenian Research (ինտերնետային հասցեն է՝ http://www.eraren.org):
     93. Financial Times (London), March 7, 1992, մեջբերված է նաեւ Shireen Hunter, The Transcaucasus in Transition: Nation-Building and Conflict

- Էջ 207 -

(Washington, D. C.: The Center for Strategic and International Studies, 1994), p. 46.
     94.  ծՌՍՏսՈռ ԿչՈվպր�վ, ԽՈՐՈոՈւրՍՌռ ՍՏվՒսՌՍՑ: ֆՑՈտօ, տՏՊւՏՊօ, ՉՈՐՌՈվՑօ ՐպՔպվՌ� (ժՐպՉՈվ, 1997), ր. 38-39.
     95. Այս հայտարարությունը լիքն է Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներով. տե՛ս Arie Bloed, ed., The Conference on Security and Cooperation in Europe, p. 1000.
     96. “White House Proposes $70 Million in Aid to Armenia; $46 Million to Azerbaijan,” Asbarez online, February 8, 2002 - Source: Trade, Transport and Telecommunications in the South Caucasus: Current Obstacles To Regional Cooperation. World Bank 2001.
     97. Տե՛ս Ազգ օրաթերթ, 31 հունվար 2001:
     98. Մասնավորապես, Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձեւերի անատամությունն ու անարդյունավետությունը ծաղրել էր Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն՝ 1920 թ. վերջին կազմելով հետեւյալ զավեշտ-բանաձեւը. «ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու: ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաեւ կանանց եւ երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ: ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որեւէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձեւականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր» (տե՛ս Հովհաննես Ասրյան, Մարդու եւ քաղաքացու իրավունքները ժամանակակից աշխարհում: Երեւան, «Արեգ», 1994, էջ 6-7, հղված է՝ Daniel Vare, Laughing Diplomat. London: John Murrey, 1938, p. 7):
     99. «Նոյյան տապան», 31 հունվար 2001:
     100. Բերենք մի օրինակ. 2000 թ. ապրիլի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարության խոսնակը խոստովանեց իր բացարձակ անտեղյակությունը նույն թվականի մարտին Չիկագոյի համալսարանում ամերիկահայ եւ թուրք պատմաբանների միջեւ կայացած առաջին հանդիպման վերաբերյալ, ինչը, մեր համոզմամբ, ոչ թե անձնական թերացում էր, այլ ՀՀ արտգործնախարարության մեջ համապատասխան աշխատանք իրականացնող բաժնի բացակայության արդյունք ("The Essential Question of the Armenian Genocide - Part of State Policy or Historical Memory?" American University of Armenia Extension Program, "Gordian Knot" Series, Yerevan, 27 April 2000):

- Էջ 208 -


     101. «Թուրքիան ամենաբարձր մակարդակով «Արարատ» ֆիլմի դեմ պայքարի ուղիներ է փնտրում». - Ազգ, 23 հունվարի 2002, (դ12): Թուրքիայի պետական կառույցներում կա նույն նպատակներին ծառայող եւս երկու կառույց՝ ա) վարչապետարանին առընթեր «հատուկ խումբը», որն ստեղծվել է «թուրքերի նկատմամբ հայերի կատարած կոտորածներն ուսումնասիրելու նպատակով, եւ դրա մեջ ընդգրկվել են Պետական արխիվների գլխավոր վարչության այն մասնագետները, որոնք օսմաներենի են տիրապետում», եւ բ) Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնին կից գործող Հայկական հետազոտությունների ինստիտուտը (տե՛ս Հակոբ Չաքրյան. «Թուրքիան սկսել է կեղծարարության մեջ անմիջականորեն ներգրավել պետական կառույցներին». - Ազգ, 6 ապրիլի 2002, դ 102):
     102. Lev M. Freinkman, “Role of the Diasporas in Transition Economies: Lessons from Armenia,” Paper presented at the 11th Annual meeting of the ASCE. Coral Gables, August 2-4, 2001. Մի հետաքրքրական համեմատություն եւս. ամեն տարի Հայաստանին օժանդակելու համար ամերիկահայ եւ ֆրանսահայ համայնքներում անցկացվող թելեթոններում հավաքվում է միջինը 5 միլիոն դոլար, մինչդեռ, օրինակ, 2002 թ. ապրիլի 12-ին Սաուդյան Արաբիայում՝ պաղեստինցիներին օգնելու համար անցկացված մի նմանատիպ թելեթոնը հավաքեց 92 միլիոն դոլար (Donna Abu-Nasr, “Saudis Raise $92M for Palestinians,” Associated Press, Apr 12, 2002, 5:23 PM ET):
     103. Այլ հարց է, որ երբեմն նույնիսկ հայկական միջավայրում, ներառյալ բուն Հայաստանում ապրող եւ աշխատող հայերը, նույնպես գաղափար չունեն այդ նպատակների մասին եւ հոգեբանորեն պարտավորված չեն զգում իրենց ո՛չ հայ ազգի, ո՛չ էլ Հայաստանի ներկայի եւ ապագայի համար:
     104. Լեւոն Զեքիեան. Ինքնութեան խճանկար, էջ 75-76:
     105. Առանձին ուսումնասիրության է կարոտ նաեւ որոշ սփյուռքահայերի (հատկապես՝ ԱՄՆ-ում ծնվածների) մոտ ազգի հետ նույնացման ժամանակային կարճատեւությունը. նկատի ունենք այն, որ նույնացումն ազգի հետ կատարվում է մի չնչին պատմական ժամանակահատվածում, սովորաբար՝ ցեղասպանության շրջանից սկսված, իսկ միջնադարյան եւ առավել եւս հին ու հնագույն շրջաններն այլեւս չեն զգացվում որպես սեփական պատմություն:
     106. Առայժմ այս ուղղությամբ կատարվում են ճիշտ հակառակ քայլեր: 2002 թ. հունվարի վերջից, անհեթեթ պատճառաբանումներով, Հայաստանի հանրային ռադիոյի եթերացանցից հանվել էր «Հայաստան-Սփյուռք» հաղոր-

- Էջ 209 -

դումը, իսկ խմբագրության աշխատակիցներն աշխատանքից ազատվել էին. - Մառլենա Հովսեփյան, Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումները նորացվում են (ըստ Արմեն Ամիրյանի). - Ազգ, 9 փետրվարի 2002, Մառլենա Հովսեփյան, Փակվե՞լ է «Հայրենիք-Սփյուռքը». - Ազգ, 21 փետրվարի 2002: Սա այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության համար արտասահմանում պատրաստվող ու քարոզչական հստակ եւ ամենեւին ոչ անվնաս նպատակներ ունեցող հատուկ ծրագրերը՝ «Ամերիկայի ձայնը» եւ «Ազատությունը», Հայաստանի հանրային ռադիոյի եթերում են ամենահարմար ժամերին՝ 19:00-ից մինչեւ 21:00 (տե՛ս խպՉՏվ ԾՌՍՈպս�վ, "Թ ֆՒՌՐպ վՈՓՌՏվՈսՖվՈ� ԸՐՎպվՌ�," թՏսՏր ԸՐՎպվՌՌ, 16 ՒպՉՐՈս� 2002, դ14 (18811). Rouben Badalian, "Which Is the Aim of RFE/RL Broadcasting In Armenia," Azg daily, դ225, 12/07/2001. Ռուբեն Բադալյան, «Ո՞րն է «Ազատություն» ռադիոկայանի նպատակը». - Ազգ, 12 հուլիսի 2001):
     107. Տեսականորեն նույնիսկ հնարավոր է հասնել ցեղասպանության ճանաչմանը, սակայն կորցնել Հայաստանը: Հայաստանի կործանումից հետո Հայկական ցեղասպանությունը կարող է ճանաչել նաեւ ինքը հանցագործը՝ Թուրքիան, որովհետեւ այդ քայլն իր համար այլեւս որեւէ վտանգ չի ներկայացնի:

- Էջ 210 -



Գլուխ 5           Գլխավոր Էջ