ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝
պատմությունը, ինստիտուտները եւ կազմը


Սույն հոդվածում օգտագործվել են նյութեր, որոնք սիրահոժար տրամարդել է Հայ Ազնվականների Միության Առաջնորդ, Մեծն Իշխան եւորգ Փիրումյանը։

Հայ ազնվականության ծագումը

     ՀՀայ ազնվականության պատմությունը նույնքան հին է, որքան հայ ժողովրդի պատմությունը ընդհանրապես։ Նրա արմատները ձգվում են մինչեւ տոհմա-ցեղային հասարակարգը, երբ նախահայկական ցեղերը, առանձնանալով հին արիական1 հանրությունից, իրենց միջից առանձնացրին ցեղապետ-առաջնորդներ հասարակության կառավարման, սեփական տարածքների պաշտպանության եւ թշնամիների վրա արշավանքների կազմակերպման համար։ Այդպիսի ցեղապետ-առաջնորդներ, սովորաբար, դառնում էին ցեղերի լավագույն ներկայացուցիչները, որոնք աչքի էին ընկնում իրենց ուժով, իմաստությամբ ու հռչակվում էին հատուկ սխրանքներով։ Այդպես, աստիճանաբար, ձեւավորվում է հայ հասարակության վերին դասը՝ ազատները, որոնք կոչվում էին նաեւ ազնվականներ կամ ազնավուրներ։
     Արդի հայերենում ազատ բառը բացատրվում է որպես անկախ, ինքնիշխան։ Սակայն այս հասկացությունը ավելի հին իմաստ ունի եւ, հավանաբար, ծագում է արիական yazata բառից, որը նշանակում էր աստվածային, դիցային (դյուցազն), ինչպես նաեւ երկրպագելի2։ Հին հայկական ազնվական տոհմերից շատերը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց ծագումը կապում էին կամ հին հայկական դիցարանի, կամ հայ ժողովրդի նահապետական հերոսների հետ։ Օրինակ, Վահեւունի եւ Մեհնունի իշխանական տները իրենց սերումը կապում էին Վահագնի եւ Միհրի՝ համապատասխանաբար հրո-կրակի ու պատերազմի, եւ երկնային լույսի ու արդարության դիցերի հետ3։ Արծրունիները իրենց նախահայր էին համարում հայկական դյուցազնավեպի՝ Սասնա Ծռերի առաջին հերոս Սանասարին, որը առնչվում է Միհր դիցին4։ Հայքի ազնվական տոհմերի մի ամբողջ շարք իր ընդհանուր անմիջական նախահայր էր համարում հայոց նահապետ Հայկին, որը մեր պատմագրության մեջ բնորոշվել է որպես դյուցազն, այսինքն դիցածին, դիցերից սերված։ Ըստ ավանդության, Հայկ Նահապետից եւ նրա ժառանգներից են ծագում Խորխոռունի, Բզնունի, Մանդակունի, Մանավազյան, Անգեղ տուն, Վարաժնունի, Ապահունի, Առան տուն եւ այլ իշխանական տոհմերը5։
     Տարբեր ժամանակներում մեր պատմիչները նշում են հայկական արիստոկրատական տոհմերի տարբեր թվեր։ Երբեմն դրանց թիվը նշվել է իննսուն, երբեմն էլ հասցվել է մինջեւ երեք հարյուրի։ Պարզ է, ժամանակի ընթացքում ազնվական տոհմերի թիվը փոփոխության է ենթարկվում, քանի որ արիստոկրատական դասը ինքնին հասարակական դինամիկորեն փոփոխվող խավ է։
     Պատմական ենթատեքստում հայկական ազնվականությունը, որպես հատուկ հասարակական ինստիտուտ, առաջացել է դերեւս Արատտա պետության եւ Վանի թագավորության6 (Արարատ, Ուրարտու) ժամանակներում։ Ռշնունի, Մոկաց, Արծրունի եւ որոշ այլ իշխանական տներ ծագել են ցեղախմբերի առաջնորդներից դեռեւս արարատյան (ուրարտական) ժամանակներում, գուցե եւ ավելի վաղ։ Այլ տոհմեր, ասենք, Մամիկոնյան, Առավելյան, ազնվական կոչումեր ստացել են հայ թագավորների հատուկ հրովարտակներով արքունիքի կամ Հայքի հանդեպ ունեցած հատուկ ծառայությունների համար։ Չնայած մեծամասամբ հայ ազնվականությունը բաղկացած է եղել բուն հայկական տոհմանուններից, սակայն պատմական տվյալները վկայում են, որ զգալի է եղել նաեւ օտարածին անունների թիվը։ Ճնշող մեծամասնությամբ դրանք ունեցել են արիական (հնդեւրոպական) ծագում. իրանացիներ, հույներ, հռոմեացիներ, ալաններ։ Հատկապես զգալի է եղել իրանական ազնվական տարրը։ Հայ ազնվական ընտանիքներից շատերը կամ սերտ կապեր են ունեցել իրանական տոհմերի հետ, կամ էլ հենց իրանական (պարսկական, պարթեւական) ծագում են ունեցել7։ Վերջիններիս շարքին են պատկանել Արշակունի, Արտաշեսյան, Պահլավունի եւ այլ նշանավոր տոհմեր։ Ոչ բուն հայկական՝ բայց արիական ծագում ունեցող տոհմերից են եղել Առավելյան (ալանական) եւ Ռոփսյան (հռոմեական) տոհմերը։ Հայ ազնվական միջավայրում ոչ արիական տարրը երբեք զգալի չի եղել եւ, սովորաբար, ավելի ուշ ծագում է ունեցել։ Օրինակ, Մամիկոնյանները սերում են Մամգուն ճենազնից8, որը իր հատուկ ծառայությունների համար ազնվական կոչում է ստացել հայ արքաներից մեկի կողմից։ Որոշ հայ քրիստոնյա պատմիչներ հակվածություն ունեն հայ ազնվականների մի մասի սերումը կապել արեւելյան արմատների հետ։ Օրինակ, պատմահայր Խորենացին _Հայոց Պատմության մեջ իր հովանավոր իշխան Բագրատունու ծագումը կապում է ոչ-հայկական արմատների հետ։ Սակայն, պատմագրության տվյալները վկայում են, որ Բագրատունյաց տոհմը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից որպես բնիկներ9։ Բագարատ անվան լեզվաբանական վերլուծությունը եւս ցույց է տալիս, որ այն, հավանաբար, հայ-արիական ծագում ունի. bhag - ոՏչ - աստված եւ արատ - առատ. բառացիորեն՝ աստվածառատ10։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ինքը՝ իշխան Բարգատունին մերժել է Խորենացու ծագումնաբանականվարկածը։

Հայ ազնվականության ինստիտուտները եւ կազմը

     Հայ ազնվականությունը միշտ եղել է հասարակության կարեւոր մասը։ Ի թիվս այլ ապացույցների, այդ մասին է վկայում նախարար հասկացության իմաստային փոփոխությունը։ Ի սկզբանե, սույն եզրույթը օգտագործվել է գավառի, որոշակի տարածքի կառավարիչի իմաստով։ Նույն այդ կոչումը կարող էր նշանակել նաեւ արքունիքում առավել պատվավոր ծառայություն (գործակալություն, նախարարություն)։ Նման ժառանգական ծառայություն-նախարարություն են եղել ասպետություն-թագադրությունը (որը պատկանել է Բագրատունիներին), սպարապետությունը - հայոց բանակի գերագույն հրամանատարությունը (որը պատկանել է Մամիկոնյաններին), հազարապետությունը - արքունիքի ֆինանսական եւ հարկային ծառայությունը (որը պատկանել է նունիներին), մալխազությունը - արքայական պահակազորի հրամանատարությունը (որը պատկանել է Խորխոռունիներին) եւ այլն։ Սակայն գավառների կամ արքունական որոշակի ծառայությունների ժառանգական ամրագրման ընթացքում որպես այս կամ այն ազնվական տոհմի մենաշնորհ, նախարար եզրույթը փոխում է իր նախնական իմաստը եւ սկսում է նշանակել ազնվական, արիստոկրատ։ Համապատասխանաբար, ազնվական տոհմերը սկսեցին կոչվել նախարարական տոհմեր կամ նախարարություններ11։ Տվյալ վարկածի կողքին գոյություն ունի նախարար եզրույթի այլ մեկնաբանություն՝ այն է նախ եւ արար, այսինքն՝ նախարարվածներ, նախածիններ։
     Նախարար եզրույթի իմաստային փոփոխությունը կատարվել է Մեծ Հայքի գավառների՝ այս կամ այն տոհմին ամրագրելու գործընթացին զուգահեռ։ Այսպես, Մեծ Աղբակ գավառը եղել է Արծրունիների ժառանգական կալվածքը, Տարոնը՝ Սլկունիներինը, Ռշտունիքը՝ Ռշտունիներինը եւ այլն։ Զուգահեռաբար, ձեւավորվում են տոհմերի ավանդական տոհմանիշները (խորհրդանիշները), որոնք իրենց արմատներով մեծամասամբ, ձգվում են դեպի հայկական տոհմա-ցեղային պաշտամունքի խորքերը։ Չնայած հայկական նշանագիտության (հերալդիկային) վերաբերվող տվյալները շատ աղքատիկ են, բայց հաստատապես հայտնի է, որ ամենատարածված խորհրդանիշներն են եղել արծիվը, առյուծը եւ խոյը։ Այսպես, Արտաշիսյան հարստության տոհմանիշի վրա պատկերված են եղել արծիվներ եւ արեւի խորհրդանիշ։ Բագրատունիների տոհմանիշ է եղել ճանկերում մաքի բռնած արծիվը։ Լուսինյանների Կիլիկյան արքայատան տոհմանիշը կրում է արեւմտաեւրոպական նշանագիտության ազդեցությունը. այն պատկերում է կարմրագույն առյուծներ եւ խաչեր դեղնակապույտ վահանի վրա։
     Հին Հայքի նախարարական տների անունները զետեղվում էին այսպես կոչված գահնամակներում եւ զորանամակներում։ Դրանք պաշտոնական տիտղոսագրեր էին, որոնցում թվարկվում էին նախարարական տները հերթականությամբ՝ կախված նրանց վարկի աստիճանից։ ահնամակը եւ զորանամակը կազմվում էին ըստ տարբեր սկզբունքների։ Զորանամակը հիմնվում էր բացառապես այս կամ այն տոհմի զինական ու ռազմական հզորության վրա. հեծյալ կամ հետիոտն զորաքանակի, Հայքի հյուսիսային, արեւելյան, հարավային կամ արեւմտյան սահմանների պաշտպանության հարցերում պատասխանատվության, ինչպես նաեւ զինուժի քանակի վրա, որը Մեծ Հայքի արքայի տրամադրության տակ էր դնում տվյալ տոհմը ռազմական գործողությունների ժամանակ։ Ի տարբերություն Զորանամակի, ահնամակը կազմվում էր տոհմերի քաղաքական ու տնտեսական կարեւորության, նրանց կալվածքների մեծության, հարստության, եւ արքունիքի հետ ունեցած կապերի հիման վրա։
     ահնամակի եւ Զորանամակի հետ կապված են հայ ազնվականության հետ առնչվող մյուս երկու հասկացությունները՝ բարձը եւ պատիվը։ Բարձը այն տեղն է, որը զբաղեցնում էր տոհմի առաջնորդը (տանուտերը) արքայական սեղանի շուրջը խորհրդի ինչպես նաեւ խնջույքի ու տոնակատարության ժամանակ։ Հավաքների ու խրախճանքների ժամանակ տանուտերերը նստում էին հատուկ բարձերի վրա, որոնց դիրքը սեղանի շուրջը կախված էր պատվից՝ տվյալ տոհմի որակական արժանիքներից։
     Ազատների-նախարարների դասը ուներ ներդասային բաժանւոմ։ Ազնվական բուրգի գագաթին կանգնած էր արքան, թագավորը։ Արքա բառը ծագում է արիական ընդհանուր արմատից, որը պահպանվել է հնդեւրոպական լեզուներով ինքնակալների անվանումներում. arxatos (հունարեն), raja (հնդկերեն), regnum - regia (լատիներեն), roi (ֆրանսերեն)։ Արքայի որդիները, այսինքն՝ արքայազնները, կոչվում էին սեպուհ։ Հատուկ դիրք էր զբաղեցնում թագաժառանգ արքայազնը, որը կոչվում էր ավագ սեպուհ։ Թագավորի մահվան եւ գահաժառանգության հետ կապված հատուկ վերապահումների բացակայության դեպքում հենց ավագ սեպուհն էր անմիջապես փոխարինում հորը։
     Թագավորից հետո համարումով երկրորդը բդեշխներն էին։ Բդեշխները Մեծ Հայքի սահմանամերձ մեծ նահանգների տիրակալներն էին։ Նրանք իրենց կալվածքների փաստացի լիիշխան կառավարիչներն էին, փոխարքաները, եւ իրենց լիազորություններով քիչ էին զիճում արքային։ Նրանք ունեին սեփական արքունիքը, բանակը, հարկ էին հավաքում եւ նույնիսկ կարող էին դրամ հատել։
     Հայ ազնվական դասի երրորդ աստիճանին (թագավորներից եւ բդեշխներից հետո) գալիս էին իշխանները։ Իշխանն ուներ իր կալվածքը (որը կոչվում էր հայրենիք) եւ ամրոցը (դաստակերտը)12։ Իշխանական տոհմի գլուխ կանգնած էր տանուտերը։ Տոհմ բառը սերտորեն կապված է տուն բառի հետ։ Հետեւաբար, տանուտեր նշանակում է տոհմի (կամ տան՝ այսինսն նույնանվան ազգակիցների) առաջնորդ, տոհմապետ։
     Ազատների-նախարարների ամբողջ դասի առաջնորդն էր մեծ իշխանը, կամ իշխանաց իշխանը13, որը որոշ աղբյուրներում կոչվում է նաեւ մեծամեծ։ Նա ուներ հատուկ արտոնություններ եւ պարտականություններ։ Օրինակ՝ թագավորի մահվան եւ թագաժառանգների-սեպուհների չլինելու դեպքում, մեծ իշխանը պետք է ժամանակավորապես կատարեր թագավորի պարտականությունները մինչեւ գահաժառանգության հարցերի լուծումը։ Սակայն, իրականում, գահաժառանգության հարցերը լուծվում էին նախապես եւ երբեմն էլ ներքին հակամարտությունների միջոցով։
     Այսպիսով, Մեծ Հայքի ազնվական բուրգը ուներ հետեւյալ տեսքը՝

Արքա
Բդեշխ
Իշխանաց իշխան
Իշխան

     Սակայն այս կազմը արտացոլում է միայն Մեծ Հայքի ավանդույթը եւ այն էլ նրա պատմության վաղ շրջանում։ Պարզ է, որ ժամանակի ընթացքում ազնվականության կառուցվածքը փոփոխվում է, արտացոլելով այս կամ այն հայկական տարածքի, պատմական ժամանակահատվածի եւ հասարակական հարաբերությունների առանձնահատկությունները։ Օրինակ՝ միջնադարում, Կիլիկյան հայկական թագավորությունում14, ազնվականության անվանումներում եւ կառուցվածքում կատարվեցին որոշ փոփոխություններ։ Այսպես՝

Մեծ Հայք Կիլիկյան Հայք
Արքա Թագավոր կամ ինքնակալ
Բդեշխ Բդեշխ
Իշխանաց իշխան (մեծ իշխան) Պարոնաց պարոն (մեծ պարոն)
Իշխան Պարոն

     Կիլիկյան թագավորությունում առաջացան ազնվական դասի տրոհման` նաեւ Եւրոպայից փոխառված նրբերանգներ ինչպես, օրինակ, պարոն (բարոն), տեր կամ սինյոր (սենյոր), բերդատեր եւ այլն16։ Կիլիկիայում եւս հայտնվեցին ասպետները, որոնք եւս դասվեցին ազնվականության շարքը։ Իրենք՝ ասպետները՝ ձիավոր կամ հեծելվորները, ոչ միշտ էին սերում պարոններից։
     Փոփոխվեցին նաեւ որոշ այլ հատկանիշներ։ Այսպես, եթե Մեծ Հայքում ազնվականին դիմելու դեպքում ընդունված էր օգտագործել տիար կամ տեր բառը, ապա հայկական Կիլիկիայում դրանց կողքին օգտագործվում էր նաեւ պարոն. այստեղից էլ այսօրվա հայերենում գոյություն ունի պարոն ձեւը։
     Ուշմիջնադարյան Հայքում եւ նոր ժամանակներում երկրի տարբեր տարածքներում եւ նահանգներում օգտագործում էին ազնվական դասի տարբեր տրոհումներ եւ տիտղոսներ։ Այսպես, Խամսայի ժամանակահատվածի Արցախում իշխան տիտղոսին համապատասխանում էր մելիքը17։ Մելիքից ցածր, երբեմն նրան հավասար, գործածվում էր յուզբաշի (բառացիորեն՝ հարյուրապետ) տիտղոսը։ Իսկ արեւելյան Հայաստանի (Ղարաբաղի, Երեւանի, Նախիջեւանի եւ Կարսի եւ հարակից տարածքների) Ռուսական Կայսրության կազմի մեջ մտնելուց հետո հայ ազնվականության շրջանում տարածվեցին ռուսական ազնվական դասի տիտղոսները, սովորություններն ու հասարակական ինստիտուտները։

Հայ ազնվականության ներկա վիճակը

     Հայ ազնվականության, ինչպես նաեւ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես, լի է դրամատիզմով։ Երբեմն, ներքին երկպառակությունների հետեւանքով, սրի են քաշվել ամբողջ տոհմեր։ Ազնվական շատ տոհմեր ոչնչացան արաբ կամ թուրք զավթիչների հետ մղված պատերազմներում։ Վերջիններս, գիտակցելով, որ հայոց պետականությունը գոյատեւում է նաեւ հայկական արիստոկրատիայի շնորհիվ, ամեն կերպ ջանում էին ոչնչացնել հայ ազնվականությունը։ Դեռեւս 705 թվականին Հայքի արաբ ոստիկանը (կառավարիչը) խաբեությամբ Նախիջեւան է հրավիրում մոտ 800 հայ նախարարների իրենց ուղեկից թիկնապահների հետ միասին, որոնք բոլորը ոչնչացվում են18։ Չնայած դրան, որոշ ազնվական տոհմեր գոյատեւեցին եւ շարունակեցին իրենց գործունեությունը։ Իսկ հայ ազնվականության շատ ներկայացուցիչներ բարձր դիերքերի հասան օտար թագավորական արքունիքներում։ Այսպես, հայ Արծրունիների հետնորդները վրացական արքունիքում դարձան ազդեցիկ պաշտոնյաներ, իսկ հայ Բագրատունիների վրացական ճյուղը գահ բարձրացավ Վրաստանում ու դարձավ կառավարող տոհմ19։ Հայկական ծագումով կայսրերի մի ամբողջ շարք ժառանգաբար տիրապետում էր բյուզանդական գահին20։ Խառն ամուսնությունների արդյունքում հայկական Լուսինյան թագավորական տոհմի ժառանգորդները, որոնք կառավարում էին Կիլիկիայում եւ Կիպրոսում, ձուլվեցին արեւմտաեւրոպակամ Սավուա (Սավոյ) հարստության ներկայացուցիչների հետ, եւ դարձան միապետներ Իտալիայում ու հասան բարձր արիստոկրատական դիրքերի Ֆրանսիայում21։ Նախարարական տների այլ հետնորդներ սկբնավորեցին միջնադարյան հայ ազնվական այնպիսի հարստություններ, ինչպիսք էին, օրինակ, Զաքարյանների, Պռոշյանների, Կյուրիկյանների, Օրբելյանների (Օրբելիների), Մահկանաբերդի Արծրունիների, Թոռնիկյանների եւ այլ հարստությունները։ Սրանցից 13-րդ դարում հատկապես փառավորվեցին Զաքարե եւ Իվանե Զաքարյանները, որոնց ռազմաքաղաքական գործունեության արժեքը այնքան մեծ էր, որ նրանք, հայ-վրացական միացյալ պետության ամենաազդեցիկ գործիչները լինելով հանդերձ (թագավորից հետո), փաստորեն հայկական տարածքների լիիրավ իշխանատերերն էին22։ Հիրավի, հայկական պետականության վերջին բեկորները պահպանվել էին Արցախի ինքնիշխան մելիքությունների տեսքով ի դեմս Խամսայի մելիքությունների, որոնք գոյատեւեցին ընդհուպ մինջեւ արեւելյան Հայաստանի մտնելը Ռուսական Կայսրության կազմի մեջ։ Ռուս կայսրերը կամ ընդունում էին հայ ազնվականների տիտղոսները, կամ իրենք էին տիտղոսավորում հայկական ծագումով երեւելի գործիչների, օգտագործելով հայ ազնվականության ներուժը23։ Այդ ժամանակահատվածում ընդգծվեցին Մադաթյանների (Մադաթովների), Լազարյանների (Լազարեւների), Բեյբությանների (Բեյբութովների), Փիրումյանների (Փիրումովների), Լորիս-Մելիքյանների (Լորիս-Մելիքովների) եւ այլ ազնվական տները։
     Հայ ազնվականությունը նոր հարված ստացավ բոլշեւիզմի տարիներին։ Այն լուծարվեց, եւ ենթարկվեց համատարած հալածանքների։ Ազնվականության շատ ներկայացուցիչներ բռնադատվեցին, աքսորվեցին կալանավայրեր կամ աշխատանքային գաղութներ, կամ էլ պարզապես գնդակահարվեցին բոլշեւիկյան եւ ստալինյան ահաբեկչության ժամանակ։ Մյուսները ստիպված թաքցրեցին իրենց ազնվական ծագումը, փոխեցին իրենց ազգանուններն ու ծագումնաբանությունը։ Շատ քչերին հաջողվեց պահպանել ընտանեկան ավանդույթները, եւ այն էլ հիմնականում Հայաստանից հեռանալու միջոցով։
     Հայաստանում անկախության վերականգնումից հետո լուրջ քայլեր ձեռնարկվեցին հայ ազնվականության ավանդույթների վերածնման համար։ 1992 թվականի օգոստոսին Հայաստանում կազմավորվեց Հայ Ազնվականների Միությունը, որը գրանցվեց երկրի Արդարադատության Նախարարության կողմից որպես հասարակական ոչկառավարական կազմակերպություն։ Միությունը ղեկավարում է հայ ազնվականության առաջնորդ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, Մեծն Իշխան եւորգ Փիրումյանը։
     Ներկայումս Միությանը անդամակցում են հայ ազնվական դասի մոտ 400 ներկայացուցիչներ եւ հետնորդներ։ Ընդհանրապես, Հայ Ազնվականության Միության անդամ կարող են դառնալ հին եւ նոր հայկական արիստոկրատական հարստությունների եւ տոհմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս անհատներ, որոնք կրում են օտարերկրյա ազնվական տիտղոսներ՝ անկախ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից, տարիքից եւ սեռից։ Իր գործունեության ընթացքում, Հայ Ազնվականների Միությունը առաջնորդվում է իր Կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերով։
     Հայ Ազնվականների Միության հիմնական նպատակներն են՝

     ա. Հայ ազնվականության վերածնունդը եւ հայոց պետության ու հասարակության նրա ունեցած նախկին դերի ու նշանակության վերականգնումը։
     բ. Հայ ազնվականության լավագույն ավանդույթների վերածնումը, ինչպես նաեւ ազնվականության պատվի, արժանապատվության, բարոյականության ու բարեկրթության սկզբունքնրի վերահաստատումը։
     գ. Հայկական արիստոկրատական հարստությունների տոհմանիշերի (հերալդիկայի) եւ նրանց ծագումնաբանության վերականգնումը։
     դ. Ազնվականությանը նվիրված արխիվային նյութերի հավաքումը եւ դրանց գիտական հետազոտումը։ Հայ ազնվականության եւ առանձին հարստությունների պատմության գիտական ուսումնասիրումը։
     ե. Զանգվածային լրատվական միջոցների եւ հրապարակությունների միջոցով հայ ազնվականության եւ արիստոկրատական հարստությունների, ընտանիքների ու նախնիների ներկայացումը բնակչության լայն խավերին։

     Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար Հայ Ազնվականության Միությունն ակնկալում է հայ ազնվականության ներկայացուցիչների եւ ժառանորդների՝ հատկապես երիտասարդների գործուն աջակցությունն ու մասնակցությունը։ Միությունը նաեւ փնտրում է բարերարների եւ գործարար մարդկանց, որոնք պատրաստ են համագործակցել եւ աջակցել հայ ժողովրդի լավագույն ավանդույթների վերածնմանը։

Բոլոր հարցերով դիմել՝

  • Մեծն Իշխան
    Գեւորգ Փիրումյան
    Հայ ազնվականների միության առաջնորդ
    Հեռախոսներ: (+374 1) 558-635, 570-673
    E-mail:pirumyan@web.am


  • Մելիք
    Վրեժ Աթաբեկյան
    Հայ ազնվականների միության անդամ
    Հեռախոս: (+1 514) 932-7656 (ext. 222)
    Ֆակս: (+1 514) 932-9453
    E-mail:aznwakan@yahoo.com


  • Հրաչյա Արզումանյան
    Հայ ազնվականների միության անդամ
    Հեռախոսներ:(+37471) 42687, (+37472) 46731
    E-mail:hrachya@artsakhworld.com

Գրականության ցանկ

     1. Մեծն իշխան եւորգ Փիրումյան. “Հայ Ազնվականների Միությունը։ Հարցազրույց”, Վասն Հայության, թիվ 2, 2003 թ.
     2. Ալեքսեյ . Սուքյասյան. “Կիլիկիայի հայոց պետության եւ իրավունքի պատմություն (XI - XIV դդ.)”, Երեւան, Միտք, 1969 թ.
     3. Մովսես Խորենացի. “Պատմություն Հայոց”, Երեւան, Հայաստան, 1990 թ.
     4. Հովհաննես Դրասխանակերտցի. “Պատմություն հայոց”, Երեւան, Սովետական գրող, 1984 թ.
     5. Ռաֆաել Մաթեւոսյան. “Բագրատունիների ծագման հարցի վերաբերյալ”, Արմյանսկիյ Վեստնիկ, թիվ 1-2, 2001 թ.
     6. Ռաֆֆի. “Խամսայի մելիքությունները”, Երեւան, Նաիրի, 1991 թ.
     7. _Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երեւան, Հայկական Հանրագիտարան, 1977 - 1979 թթ.
     8. Robert Bedrosian. The Turco-Mongol Invasions and the Lords of Armenia in the 13-14th Centuries. New York, Columbia University, 1979.
     9. Ռաֆաել Աբրահամյան. “Հայ ասպետությունը (IV - VI դդ.)”, Արմյանսկիյ Վեստնիկ, թիվ 1-2, 1999 թ.
     10. Ռոմեն Տեր-Ղազարյան. “Հայերը բյուզանդական գահին”, Էլեքտրոնային հրատարակություն www.armenia.ru, 2003 թ.
     11. Ալեքսանդր Պետրոսով. “Առյուծներ, թագ եւ այսօրվա օրը:, Նոյեւ Կովչեգ, թիվ 7 (65), օգոստոս 2003 թ.

Նոյեւ Կովչեգ 4 (74) Ապրիլ, 2004 թ.
http://www.noev-kovcheg.ru/article.asp?n=73&a=26»/


© Vrej Atabekian 2004
© Union of Armenian Noblemen 2004


ՀԵՏ    ԳԼԽԱՎՈՐ

. 2004 ArCGroup.ltd All rigthts reserved